ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 869-Ա
ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 869-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժ. Անդրեասյան | - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Սաղյան | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) | |
Վ. Սիրունյան | - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ | |
Ս. Հայոցյան | - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ | |
Լ. Հովհաննիսյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Է. Պետրոսյան | - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ | |
Ն. Փահլևանյան | - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ | |
Գ. Վարդանյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) | |
Հարություն վարդապետ Կիրակոսյան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) | |
Հ. Նազարյան | - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ո. Մարուխյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի պրոֆեսոր | |
Ա. Համազասպյան | - Յուրի Սարգսյանի դստեր ամուսինը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |