Գլխավոր տեղեկություն
Номер
N 133
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.05.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.03.1999
Дата вступления в силу
05.03.1999

040.01.33.05.03.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1999 թվականի N 133
քաղ. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ ՕՊՏԻԿԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու «Երևանի օպտիկաֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության համաձայնությունը և Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր-արտադրական մասնաշենքի անավարտ շինարարության օբյեկտը, պահեստները, երկու ջրամբարը, օդափոխության շենքերը և շինությունները սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Դավթաշենի թաղային համայնքին:

(1-ին կետը խմբ. 23.04.03 N 455-Ա)

1.1. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտման և համապատասխան փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների կատարումը:

(1.1-ին կետը լրաց. 23.04.03 N 455-Ա)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան