Գլխավոր տեղեկություն
Номер
N 3539-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 20.09.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
16.09.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
16.09.2024
Дата вступления в силу
21.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3539-Ա

«16» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ Հ.13 ՓՈՂՈՑԻ Հ.5 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ 26.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչական դատարանի 06.10.2022թ. թիվ ՎԴ/13577/05/21 օրինական ուժի մեջ մտած վճիռը համաձայն որի՝ Սիլիկյան թաղամաս 13-րդ փողոց հ.5 հասցեի հարևանությամբ գտնվող 26.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Սոս Ստեփանյանին տրամադրվել է սեփականության իրավունքով ձեռք բերելու գնման նախապատվության իրավունք:

Քննարկվող հողամասի /ըստ ներկայացված հատակագիծ-սխեմայի/ փաստացի մակերեսը կազմում է 26.0քմ, որքան որ ամրագրված է վերը նշված դատարանի վճռում:

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 9-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 72-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 06.10.2022թ. թիվ ՎԴ/13577/05/21 օրինական ուժի մեջ մտած վճիռը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների եզրակացությունները.

1. Սիլիկյան թաղամաս 13-րդ փողոց հ.5 հասցեի հարևանությամբ գտնվող 26.0քմ /ըստ ներկայացված հատակագիծ-սխեմայի/ մակերեսով հողամասի նկատմամբ Սոս Ստեփանյանին տրամադրել հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու գնման նախապատվության իրավունք:

2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան