Գլխավոր տեղեկություն
Номер
N 1656-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.10.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2024
Дата вступления в силу
22.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2024 թվականի N 1656-Ն

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 879-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) շինարարական աշխատանքների գնագոյացման նախահաշվային նորմերն ու դրանց կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 879-Ն որոշման 3-րդ կետը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1656-Ն որոշման

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն կարգը տարածվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու մասին» N 1484-Ն որոշմամբ սահմանված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների վրա:

2. Սույն կարգը սահմանում է ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման/նորոգման, վերազինման, արդիականացման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման, կահավորման և բարեկարգման, պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման աշխատանքների նախագծային փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ ծախսերի (բացառությամբ՝ մասնագիտական ուսումնասիրության և անհրաժեշտ փորձաքննության արդյունքում տրվող եզրակացությունների ձեռքբերման ծախսերի) հաշվարկման հիմնադրույթները, այդ թվում՝ պարտադիր և խորհրդատվական բնույթ կրող նորմերը։

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կարգում կիրառվել են հետևյալ հասկացությունները՝ դրանց համապատասխան սահմանումներով.

1) ամսական միջինացված (կամ միջին) աշխատավարձ` նախահաշվային փաստաթղթերում կիրառվող աշխատավարձի հաշվարկային (միջինացված) ցուցանիշ.

2) շինարարական օբյեկտի (շինմոնտաժային աշխատանքների) նախահաշվային արժեք` նախագծային փաստաթղթերով ամրագրված պահանջներին համապատասխան բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների (այդ թվում՝ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների) կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման/նորոգման, վերազինման, արդիականացման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման, կահավորման և բարեկարգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հանրագումար.

3) նախագծային փաստաթղթեր կամ նախագիծ՝ ճարտարապետաշինարարական փաստաթուղթ, որը մշակվում է բնակելի, հասարակական և արտադրական օբյեկտների, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց համալիրների կառուցման, վերակառուցման, վերականգնման, վերազինման, արդիականացման, ընդլայնման, նորոգման ու հիմնանորոգման, ինչպես նաև բնակելի թաղամասերի, վարչական շրջանների, քաղաքային և գյուղական համայնքների կառուցապատման ծրագրերի մշակման համար: Նախագծային փաստաթղթերը կարող են ներառել նաև նախահաշվային փաստաթղթեր: Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում նախագծի կազմում պարտադիր մշակվում են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը.

4) նախահաշվային փաստաթղթեր կամ նախահաշիվ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ճարտարապետաշինարարական նախագծի մաս կազմող փաստաթուղթ, որը հիմնավորում է քաղաքաշինական ծրագրի առանձին ծախսերն ու նախատեսվող շինարարական աշխատանքների (այդ թվում՝ ձեռք բերվող նյութերի, շահագործվող մեքենաների, սարքերի և տեխնիկական այլ միջոցների, դրանում ներգրավված աշխատողների աշխատավարձի, շինարարական օբյեկտի կառուցման/վերակառուցման, ներքին և արտաքին հարդարման, կահավորանքի, լիմիտավորված ծախսերի/տոկոսաչափերի, հարկերի և այլն) ընդհանուր/ամփոփ նախահաշվային արժեքը:

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սույն կարգը սահմանում է առանձին շենքերի և շինությունների շինարարության արժեքի ձևավորման (գնագոյացման) հիմնական դրույթները, կառուցվածքն ու ծախսերի հաշվարկը:

5. ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի նախահաշվային արժեքի ձևավորման համար նախագծերի աշխատանքային փաստաթղթերի կազմում մշակվում են տեղային (լոկալ), օբյեկտային և ամփոփ նախահաշիվներ՝ ռեսուրսային կամ ռեսուրսաինդեքսային մեթոդաբանությամբ՝ նախապատվությունը տալով ավտոմատացված հաշվարկային համակարգերի կիրառմանը:

6. Շինարարական աշխատանքների արժեքի (գնագոյացման) կառուցվածքը սահմանվում է հետևյալ բանաձևով.

 

Ա = Ծ + Շ + Հ (1)

 

որտեղ՝

1) Ա` արժեքն է.

2) Ծ` ծախսերն են.

3) Շ ` շահույթն է.

4) Հ` հարկերն են։

7. Շինարարական աշխատանքների արժեքում հիմնական ծախսերի կառուցվածքը սահմանվում է հետևյալ բանաձևով.

 

Ծ = Ծու + Ծվ + Ծայլ (2)

 

որտեղ՝

1) Ծ` շինարարական աշխատանքների արժեքում հաշվի առնված հիմնական ծախսերի հանրագումար.

2) Ծու ` ուղղակի ծախսեր.

3) Ծվ ` վերադիր ծախսեր.

4) Ծայլ` այլ ծախսեր։

8. Ուղղակի ծախսերինու) վերաբերում են այն ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են արտադրության հետ։ Դրանց կառուցվածքը սահմանվում է հետևյալ բանաձևով.

 

Ծու = Աաշ + Ան + Ամեք (3)

 

որտեղ`

1) Աաշ՝ արտադրական գործընթացում զբաղված աշխատողների (համապատասխան որակավորում ունեցող բանվորական անձնակազմի և մեխանիզատորների) աշխատավարձն է.

2) Ան՝ նյութերի, պատրաստվածքների, կիսապատրաստուկների և կոնստրուկցիաների արժեքը, տեղակայման ենթակա սարքավորումների, պահեստամասերի, վառելիքի և այլ նյութերի արժեքը, արտադրական գործընթացին անհրաժեշտ բնական ռեսուրսների ձեռքբերման և օգտագործման ծախսերը, ինչպես նաև բնապահպանական վճարները.

3) Ամեք՝ անմիջապես շինարարությանը մասնակցող մեքենաների, փոխադրամիջոցների և այլ մեխանիզմների սպասարկման և շահագործման հետ կապված ծախսերն են (արժեքը):

9. Վերադիր ծախսերինվ) վերաբերում են աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետ և այլն) վարձատրում, փոքրարժեք գույքի մաշվածություն, շենքերի և շինությունների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիոն ծախսեր, վարձավճարներ, պահպանման ծախսեր (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձ և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):

10. Այլ ծախսերըայլ) հաշվի են առնում աշխատանքների վրա ազդող հատուկ (շինարարական հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման ծախսերը, կլիմայական պայմանները, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության առանձնահատկությունները) պայմանները:

 

4. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 

11. Ամփոփ նախահաշվում առանձին տողով ներկայացվող` շինարարության ընթացքում բացահայտված և պարտադիր կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերն անհրաժեշտ է հաշվարկել շինարարության ամբողջ նախահաշվային արժեքից:

12. Կախված շինարարական օբյեկտի տեսակից՝ նախահաշվային արժեքից հաշվարկվող չնախատեսված աշխատանքների ծախսերի տոկոսային չափաբաժինը սահմանված է N 1 աղյուսակում։

 

Աղյուսակ 1

 

NN

ը/կ

Օբյեկտի անվանումը

Չնախատեսված աշխատանքների ծախսերի տոկոսային (%) չափաբաժինը` օբյեկտի նախահաշվային արժեքից հաշվարկվող (նորակառույց/վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող)

1․

Օբյեկտներ, որոնց նախագծային փաստաթղթերը մշակվում են երկու՝

«Նախագիծ» և «Աշխատանքային

փաստաթղթեր» փուլերով

 

1)

անհատական/հատուկ նախագծով

իրականացվող

 

ա․

լեռնահարստացման, գունավոր մետալուրգիայի և քիմիական արտադրության կազմակերպություններ,

հիդրոէլեկտրակայաններ, ատոմային

10/12

 

էլեկտրակայաններ, մետրոպոլիտեն, թունելներ, խոշոր կամուրջներ, ինչպես նաև ավելի քան 80 մ երկարությամբ երկաթբետոնե և ավելի քան 100 մ երկարությամբ մետաղական թռիչքային կառուցվածքներով կամուրջներ, ոչ սովորական՝ տեխնիկապես

բարդ լուծումներով շենքեր և շինություններ

 

բ․

մետալուրգիայի և քիմիական գործարաններ, նավթարտադրության, գազարտադրության (հարստացման) գործարաններ, մանրէաբանական արտադրության կազմակերպություններ, մելիորատիվ շինարարության օբյեկտներ, ծովային

հիդրոտեխնիկական կառույցներ

7/8

գ․

արտադրական և գյուղատնտեսական նշանակության այլ կազմակերպությունների շենքեր ու շինություններ, տրանսպորտի և կապի, հասարակական նշանակության շենքեր ու շինություններ (բացառությամբ՝ բնակելի

շենքերից)

5/6

դ․

բնակելի շենքեր

3/4

2)

տիպային և բազմակի օգտագործման օրինակելի և սերտիֆիկացված նախագծերով

իրականացվող

 

ա․

բնակելի և հասարակական նշանակության

շենքեր և շինություններ

2/3

բ․

արտադրական նշանակության շենքեր և

շինություններ

3/4

2․

Օբյեկտներ, որոնց նախագծային փաստաթղթերը մշակվում են մեկ

«Աշխատանքային նախագիծ» փուլով

 

1)

տիպային և բազմակի օգտագործման օրինակելի և սերտիֆիկացված նախագծերով իրականացվող

 

ա․

արտադրական շենքեր և շինություններ,

ինչպես նաև նոր (անհատական) նախագծերով իրականացվող բնակելի շենքեր

3/4

բ․

արոտավայրերի ջրարբիացման համակարգեր

6/7

գ․

բնակելի և հասարակական նշանակության

շենքեր և շինություններ

2/3

դ․

արտադրական այն օբյեկտների համար, որոնց համար նախատեսված չեն սույն աղյուսակի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության 10/12% չափաբաժինները,

կիրառվում է 0.5 գործակից

5/6

2)

անհատական/հատուկ նախագծով

իրականացվող

 

ա․

հասարակական շենքեր և շինություններ

5/6

3.

Հատուկ նշանակության օբյեկտներ՝ անհատական/հատուկ նախագծերով

իրականացվող

 

1)

պաշտպանական և ռազմական նշանակության շենքեր և շինություններ, այդ թվում` զինվորական բնակավայրերում՝ բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքերը և շինությունները և այլն (ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 4-րդ հավելված,

ցանկ N3, կետ 3)

6/7

2)

ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքեր,

շինություններ

5/6

 

13. Կապալի պայմանագրով նախատեսված և կապալառուին նախապես տրամադրվող չնախատեսված աշխատանքների ծախսերը սահմանվում են սույն կարգի աղյուսակ 1-ում նշված չափաբաժինների 50 տոկոսի չափով:

14. Կապալառուին նախապես տրամադրվող չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար անհրաժեշտ միջոցներն օգտագործվում են կապալառուի կողմից իր իսկ նախաձեռնությամբ շինարարության կազմակերպման ընթացքում աշխատանքների կատարման ձևի (ուղիների) փոփոխման, մեխանիզմների, աշխատանքային գծագրերում նախատեսված առանձին շինարարական կոնստրուկցիաների և նյութերի այլ կոնստրուկցիաներով և նյութերով փոխարինման, ինչպես նաև լեռնային շրջանների, ճանապարհների բացակայության կամ դժվարանցանելի լինելու հանգամանքով պայմանավորված համայնքից շինհրապարակ (արոտավայրերում կառուցվող ջրարբիացման համակարգեր և նմանատիպ այլ շինարարական աշխատանքների համար) շինարարական նյութերի բեռնափոխադրման ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունից ելնելով:

15. Սույն կարգի 1-ին աղյուսակում սահմանված չափաբաժինների մնացած 50 տոկոսը, որպես չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար պատվիրատուի կողմից կապալառուին տրամադրվող պահուստային միջոցներ, ենթակա են վճարման վերջինիս կողմից հիմնավորող փաստաթղթեր (կատարողական ակտեր, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց կողմից տրված համապատասխան եզրակացություններ) ներկայացվելու դեպքում:

16. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի պահուստային միջոցների մնացած 50 տոկոսը կարող է տրամադրվել աշխատանքային փաստաթղթերում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ, տեխնոլոգիական լուծումների փոփոխման (արդիականացման), նախահաշվային արժեքի ճշգրտման, նախագծային փաստաթղթերում տեղ գտած սխալների ուղղման, լրացուցիչ ծախսերի փոխհատուցման դեպքերում, որոնք պայմանավորված են նոր նյութերի և պատրաստվածքների ներդրմամբ և առաքմամբ, սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման արժեքների փոփոխման, լեռնային շրջաններում ընթացող շինարարական աշխատանքների կազմակերպման համար բնակավայրից շինհրապարակ շինարարական նյութերի տեղափոխման հետ կապված ծախսերի անհրաժեշտությամբ:

17. Սույն կարգով սահմանված դեպքերում կապալառուի կողմից չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար նախատեսվող չօգտագործված գումարները (այդ թվում` պահուստային միջոցները) ենթակա են վերաբաշխման մինչև ընթացիկ տարվա ավարտը և վերադարձման պետական բյուջե:

 

5. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿ

 

18. Աշխատավարձը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Աշ = Տ x Դ (4)

որտեղ`

1) Աաշ` աշխատավարձի չափն է.

2) Տ` աշխատատարությունը մարդ/ժամ (որոշվում է ըստ աշխատանքի ծավալի չափի և միավոր աշխատաժամի համար սահմանված նորմի).

3) Դ` 1 ժամվա դրույքն է (որոշվում է միջինացված (կամ միջին Ամիջ) ամսական աշխատավարձի և ամսական աշխատաժամի նորմի (173.1) հարաբերակցությամբ), որն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Դ = Ամիջ /173.1 (5)

 

19. Աշխատավարձը կարող է հաշվարկվել նաև գործակիցների կիրառման մեթոդով` 1984 թվականի ԽՍՀՄ գների նկատմամբ, հետևյալ բանաձևով.

 

Աաշ = Աաշգ x ԱՅուր.84  (6)

 

Աաշգ միջ:  (81.7 x 1.325) (7)

որտեղ՝

1) 81.7` 1984 թվականի ԽՍՀՄ նորմերով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափն է.

2) 1.325` 1984 թվականի ԽՍՀՄ գնացուցակներով (ԵՐԵՐ) ընդունված գործակից` նվազագույն ամսական աշխատավարձից միջին ամսական աշխատավարձի անցման.

3) ԱՅուր.84 ` 1984 թվականի գներով յուրաքանչյուր աշխատանքի համար նախատեսված աշխատավարձի չափն է.

4) Աաշգ ՝ աշխատավարձի գործակից/ինդեքս ։

20. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվում են 4-րդ կամ 6-րդ բանաձևերը՝ ըստ շինարարական ծրագրի նախագծային կազմակերպության (կամ պատվիրատուի) հայեցողության:

21. Աշխատավարձի միջինացված ցուցանիշը Ամիջ  (կամ տվյալ պահին հաշվարկման ենթակա Ամիջ ) կայուն ցուցանիշ չէ և միտում ունի պարբերաբար փոփոխվելու` սահմանվող նվազագույն և վիճակագրական տվյալներում գրանցվող (այդ թվում` մեկ ամսվա կտրվածքով) աշխատավարձերի ցուցանիշների տատանումների հետ մեկտեղ:

 

6. ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

 

22. Նյութերի արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ան =(Ն1 x Գն1 + Ն2  x Գն2  +.....+Նո  Գնո) x 1.05 x Գտրանսպ  x 1.02 (8)

 

որտեղ՝

1) Ան ` նյութերի արժեքն է.

2) Ն1, Ն2, Նո` նյութերի ծախսն է՝ նախահաշվային գործող նորմերով.

3) Գն1, Գն2, Գնո` նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքներն են, որոնք ընդունվում են նախահաշվային հաշվարկների կազմման ժամանակ՝ գործող գներով։ Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների կողմնորոշիչ գների հիմքում դիտարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության minfin.am կայքէջում յուրաքանչյուր ամիս հրապարակվող շինարարական նյութերի/ապրանքատեսակների գների վերաբերյալ տեղեկատվությունը (մինչև շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգի և դրանից բխող միջոցառումների ծրագրի հաստատումը, մոնիթորինգային խմբերի ձևավորումը), իսկ տվյալների բացակայության դեպքում, շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալներն ու գները հիմնավորող փաստաթղթերը.

4) 1.05՝ այլ նյութերի քանակը հաշվի առնող գործակիցն է.

5) 1.02՝ փաթեթավորման-պահեստավորման ծախսերի գործակիցն է։

23. Տրանսպորտային ծախսերի գործակիցը Գտրանսպ հաշվարկվում է նախահաշվային փաստաթղթերը կազմող կազմակերպության կողմից` ելնելով շինարարության պայմաններից (շինարարության վայրից, ներկրվող նյութերից ու դրանց տեղափոխման հեռավորությունից)։

24. Տրանսպորտային ծախսերի հաշվարկը կատարվում է սույն կարգի 2-րդ աղյուսակում նշված գործակիցների կիրարկմամբ՝ ըստ քաղաքաշինական գործունեության վայրի։

 

Աղյուսակ 2

 

NN

ը/կ

ՀՀ մարզեր և Երևան քաղաք

Գտրանսպ  %

1.

Երևան քաղաք

5.72

2.

Արմավիրի մարզ

6.15

3.

Արարատի մարզ

7.00

4.

Արագածոտնի մարզ

6.79

5.

Կոտայքի մարզ

6.57

6.

Գեղարքունիքի մարզ

8.98

7.

Վայոց ձորի մարզ

7.61

8.

Լոռու մարզ

8.93

9.

Շիրակի մարզ

8.80

10.

Սյունիքի մարզ

12.9

11.

Տավուշի մարզ

13.20

 

7. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

 

25. Մեքենաների ու տեխնիկական այլ միջոցների շահագործման արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ամեք = (Ժ1 x Ա1 2 x Ա2 .....Ժո Աո) x 1.03 (9)

 

որտեղ՝

1) Ամեք` մեքենաների ու տեխնիկական այլ միջոցների շահագործման արժեքն է.

2) Ժ1, Ժ2, Ժո` մեքենաների աշխատանքի ժամանակն է.

3) Ա1, Ա2, Աո` 1 մեքենա/ժամի արժեքն է (սահմանվում է շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպության հաշվարկային գներով).

4) 1.03՝ այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող գործակիցն է:

26. Մեքենաների ու այլ տեխնիկական միջոցների շահագործման ծախսերի (1984 թվականի ԽՍՀՄ գների նկատմամբ) անցման գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Kմեք. շահ  =

0.208xԳահ + 0.144xԳՊԲ+0.286xԱշգ+0.321xԳԷՆ (10)
 

0.959

 

որտեղ`

1) Գահ  = 1470.48` ամորտիզացիոն հատկացումների վերահաշվարկման գործակից, ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի հրամանով.

2) ԳՊԲ = 2042.63` պահեստամասերի արժեքի փոփոխման գործակից, սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության minfin.am կայքէջում յուրաքանչյուր ամիս հրապարակվող <Շինարարության ոլորտի ինդեքսներ> բաժնի տվյալների համաձայն կամ նախահաշվային փաստաթղթերը կազմող կազմակերպության կողմից կատարված հաշվարկների հիման վրա.

3) ԳԷՆ՝ էներգիայի տեսակների արժեքի փոփոխման գործակիցն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԳԷՆ = 0.8Գդիզ. վառ + 0.2ԳԷլ. Էներգ (11)

 

4) էներգիայի տեսակների արժեքի փոփոխման գործակցի 80%-ը կազմում է դիզելային վառելիքի արժեքի փոփոխությունը և որոշվում է հետևյալ բանաձևով.

որտեղ`

Գդիզ. վառ =

Ավ x 1.18 (12)

 

0,08

 

որտեղ՝

ա. Ավ՝ 1լ վառելիքի արժեքն է` գործող գներով.

բ. 0.08՝ 1 կգ վառելիքի արժեքն է՝ 1984 թվականի ԽՍՀՄ գների մակարդակով.

գ. 1.18՝ 1 լիտրից 1 կգ-ի անցման գործակիցն է.

5) էներգիայի տեսակների արժեքի փոփոխման գործակցի 20%-ը կազմում է էլեկտրաէներգիայի արժեքի փոփոխությունը և որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ԳԷլ. Էներգ =

 Աէներգ (13)

 

  0,0325

 

ա. Աէներգ ՝ 1 կՎտ ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է՝ գործող գներով,

բ. 0.0325՝ 1 կՎտ ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է 1984 թվականի ԽՍՀՄ գների մակարդակով,

գ. Աշգ՝ աշխատավարձի հաշվարկման գործակիցն է։

27. Kմեք.շահ գործակցի հաշվարկային արժեքը հաշվարկվում և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 

Աղյուսակ 3

 

NN

ը/կ

Համապատասխան հատկացումներ

Շահագործման

ծախսերում մասնաչափը

1.

ամորտիզացիա

0.208

2.

պահեստամասեր

0.144

3.

աշխատավարձ

0.286

4.

վառելանյութ, էլեկտրաէներգիա, քսայուղեր

0.321

5.

Ընդամենը՝

0.959

 

8. ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

28. Վերադիր ծախսերը (Ծվ ) հաշվարկվում են ուղղակի ծախսերի արժեքից 13.3% մասհանվող տոկոսաչափով՝ հետևյալ բանաձևով.

 

Ծվ =

Ծու x 13.3% (14)
       100%

որտեղ Ծու՝ ուղղակի ծախսերն են։

 

9. ՇԱՀՈՒՅԹԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿ

 

29. Շահույթը հաշվարկվում է ուղղակի և վերադիր ծախսերի արժեքից՝ հետևյալ բանաձևով.

 

Շ =(Ծու + Ծվ ) x 11% (15)

որտեղ՝

1) Շ` շահույթն է.

2) Ծու` ուղղակի ծախսն է.

3) Ծվ` վերադիր ծախսն է։

30. ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող շինարարության համար շահույթի տոկոսաչափը սահմանվում է առավելագույնը 11 %:

 

10. ԱՅԼ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

31. Այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

 

Ծայլ = Ծժկ + Ծկլ լր  (16)

 

որտեղ՝

1) Ծայլ` այլ ծախսերն են.

2) Ծժկ՝ ժամանակավոր, կենցաղային նշանակության (շարժական կամ հավաքովի) շենքերի և շինությունների, պահեստների, ժամանակավոր ինժեներական հաղորդակցուղիների (էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում, կապ, մոտեցնող ճանապարհներ, անցուղիներ, հարթակներ և այլն) իրական ծախսերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի օգոստոսի 21-ի N 69 հրամանով հաստատված նախահաշվային նորմերի համաձայն.

3) Ծկլ՝ շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցության լրացուցիչ ծախսերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի օգոստոսի 21-ի N 68 հրամանով հաստատված նախահաշվային նորմերի համաձայն.

4) Ծլր՝ շինարարության առանձնահատուկ պայմանները հաշվի առնող այլ լրացուցիչ ծախսերն են, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության կառավարության (Հայաստանի Հանրապետության կառավարման մարմնի) կողմից վերջինիս համար նախատեսվող արտոնությունները հաշվի առնելու համար։

 

11. ՀԱՐԿԵՐ

 

32. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

12. ՆԵՂՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

33. Գործող (շահագործվող) օբյեկտներում՝ նեղվածքի պայմաններում շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսվող ծախսերը հաշվարկվում են EPEP-84 (տարրային նորմերի) ԽՍՀՄ ժողովածուի մեջ ներառված համապատասխան գործակցի միջոցով։

34. Նեղվածքի պայմաններում նախատեսված շինարարական աշխատանքների նկատմամբ կիրառվող գործակիցներից բացի` պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում շինարարական աշխատանքների նախատեսման պարագայում՝ աշխատավարձի, մեքենաների և այլ տեխնիկական միջոցների շահագործման արժեքների հաշվարկման համար անհրաժեշտ է լրացուցիչ կիրառել 1.25 գործակից:

35. Քաղաքի խիտ կառուցապատված մասում նեղվածքի պայմաններում իրականացվող շինարարությունն առանձնանում է.

1) գոյություն ունեցող ճյուղավորված ստորգետնյա ինժեներական հաղորդակցուղիների ցանցերի տեղափոխման և փոխարինման.

2) նեղվածքի պայմաններում կամ անմիջապես շինարարական հրապարակում շինանյութերի (կոնստրուկցիաների, ապրանքատեսակների) պահեստավորման.

3) անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան շինարարության կազմակերպման նախագծով նախատեսված վերամբարձ կռունկի (սլաքի պտույտի) սահմանափակ գործողությունների համար լրացուցիչ աշխատանքների կատարման բարդություններով և անհրաժեշտությամբ։

 

13. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԱՐԶ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ (ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ) ԱՐԺԵՔՆԵՐ

 

36. Պետական և համայնքային բյուջեների միջոցներով իրականացվող օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից՝ ըստ աղյուսակ 4-ում ներկայացված մասհանվող տոկոսաչափերի։

 

Աղյուսակ 4

 

NN

ը/կ

Օբյեկտի նախագծային փաստաթղթերի մշակման

արժեքը (մլն. դրամ)

Մասհանվող տոկոսաչափը (մատուցվող

ծառայության ծախսերը, %)

1.

0.1-ից մինչև 0.5 ներառյալ

12

2.

0.5-ից ավելի մինչև 1.0 ներառյալ

11

3.

1.0-ից ավելի մինչև 5.0 ներառյալ

10

4.

5.0-ից ավելի մինչև 10.0 ներառյալ

9

5.

10.0-ից ավելի մինչև 15.0 ներառյալ

8

6.

15.0-ից ավելի մինչև 20.0 ներառյալ

7

7.

20.0-ից ավելի մինչև 30.0 ներառյալ

6

8.

30.0-ից ավելի մինչև 50.0 ներառյալ

5

9.

50.0-ից ավելի մինչև 100.0 ներառյալ

3.5

10.

100.0-ից ավելի

պայմանագրային

11.

Վերոհիշյալ (կողմնորոշիչ) նորմերը սահմանված են նախագծային փաստաթղթերի ամբողջական ծավալի համար։ Նախագծային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անհրաժեշտությամբ թելադրված ծառայության ծախսերը (արժեքը) հաշվարկում են օբյեկտի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից՝ K = 0.2 գործակցի կիրառմամբ։ Նկուղային, որմնախարսխային, գետնախարսխային հարկերի վերազինման, ինչպես նաև այլ տարածքների նախագծերի փորձաքննության

արժեքը պայմանագրային է։

 

37. Քաղաքաշինական պարզ փորձաքննության, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա օբյեկտների ցանկը/նկարագրությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով:

 

14. ՓՈՔՐ ԾԱՎԱԼԻ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐ

 

Աղյուսակ 5

 

NN

ը/կ

Կատարվող աշխատանքների ծավալը

Նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափ (%)

1.

1-ից մինչև 25 մլն դրամ ներառյալ

2

2.

25-ից մինչև 50 մլն դրամ ներառյալ

1,5

3.

50-ից մինչև 100 մլն դրամ ներառյալ

1

 

15. ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԳՈՅԱՑԱԾ (ՈՉ ԸՆԹԱՑԻԿ) ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 

Աղյուսակ 6

 

 

NN

ը/կ

Աշխատանքների անվանումը

Նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափ (%)

1.

Շինմոնտաժային աշխատանքների ավարտից հետո գոյացած աղբի տեղափոխում

0,15

 

16. ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

38. Շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերի նորմատիվները, անկախ ծրագրի ֆինանսավորման աղբյուրից, կրում են խորհրդատվական բնույթ պայմանագրային արժեքների, բյուջեների ձևավորման ու նախահաշիվների կազմման համար և սահմանվում ըստ սույն կարգի 7-րդ աղյուսակում նշված տոկոսաչափի:

 

Աղյուսակ 7

 

NN

ը/կ

Օբյեկտի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեք (մլն դրամ)

Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%)

1.

մինչև 50.0 ներառյալ

2

2.

50-ից ավելի մինչև 100 ներառյալ

1.8

3.

100-ից ավելի մինչև 300 ներառյալ

1.5

4.

300-ից ավելի մինչև 500 ներառյալ

1.3

5.

500-ից ավելի մինչև 800 ներառյալ

1.2

6.

800-ից ավելի մինչև 1000 ներառյալ

1.1

7.

1000-ից ավելի

1.0

 

39. Տեխնիկական հսկողության ծառայության (այդ թվում՝ գնման գործընթացների շրջանակներում նախատեսվող) պայմանագրային արժեքը կարող է ձևավորվել տվյալ ժամանակահատվածում գործող շուկայական գնին կամ անալոգիայի սկզբունքով ընտրված ներդրումային ծրագրի նկատմամբ իրականացված հսկողության փաստացի ծախսերին համապատասխան՝ պատվիրատուի (կառուցապատողի) և ծառայություն մատուցողի (այդ թվում՝ մրցույթի մասնակցի) միջև գնման գործընթացի ընթացքում վարվող բանակցությունների արդյունքում ձեռք բերված (գնային) փոխհամաձայնեցմամբ:

40. Եթե տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված գնման՝

1) ոչ մրցակցային ձևով, ապա պայմանագրի արժեքը չի կարող գերազանցել սույն կարգով սահմանված նորմատիվների կիրառմամբ հաշվարկված որակի տեխնիկական հսկողության ծառայության առավելագույն արժեքը.

2) մրցակցային ձևով կամ պատվիրատուի կողմից մրցակցային ձևով կնքված պայմանագիրը միակողմանի լուծելու արդյունքում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնում կատարելու ձևով, ապա ծառայության գինը կարող է ձևավորվել պատվիրատուի (կառուցապատողի) և ծառայություն մատուցողի (այդ թվում՝ մրցույթի մասնակցի) միջև վարվող բանակցությունների արդյունքում՝ պատվիրատուի հատուկ պահանջների բավարարմանն ուղղված գրավոր (անալոգիայի սկզբունքով ընտրված նախադեպերի փաստաթղթային, ապացուցողական, հաշվարկային, շուկայական գնի մոնիթորինգի տվյալների) հիմնավորումների առկայությամբ:

 

17. ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

41. Հեղինակային հսկողության մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են շինարարական օբյեկտի (շինմոնտաժային աշխատանքների) նախահաշվային արժեքից` ըստ սույն կարգի 8-րդ աղյուսակում տրված տոկոսաչափի (բացառությամբ՝ պատմության և մշակույթի հուշարձանների):

 

Աղյուսակ 8

 

NN

ը/կ

Շինարարական օբյեկտի նպատակային նշանակությունը

Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%)

1․

Արտադրական նշանակության օբյեկտներ

0.4

2․

Բնակելի և հասարակական նշանակության օբյեկտներ

0.6

 

42. Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման հեղինակային հսկողության ծառայության ծախսերի համար նախատեսվում են ըստ սույն կարգի 9-րդ աղյուսակում նշված տոկոսաչափերի։

 

Աղյուսակ 9

 

NN

ը/կ

Օբյեկտի շին աշխատանքների նախահաշվային արժեքը

(մլն. դրամ)

Ծառայության մատուցման

ծախսերի տոկոսաչափ (%)

1.

մինչև 35.0 ներառյալ

4.0

2.

35-ից ավելի մինչև 70 ներառյալ

3.6

3.

70-ից ավելի մինչև 110 ներառյալ

3.2

4.

110-ից ավելի մինչև 150 ներառյալ

2.8

5.

150-ից ավելի մինչև 200 ներառյալ

2.4

6.

200-ից ավելի մինչև 250 ներառյալ

2.0

7.

250-ից ավելի մինչև 300 ներառյալ

1.8

8.

300-ից ավելի մինչև 350 ներառյալ

1.6

9.

350-ից ավելի

1.4

 

18. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐ

 

43. Շենքերի կամ շինության 1 քմ ընդհանուր մակերեսի նախագծային (նախագծային փաստաթղթերի մշակման) աշխատանքների մոտավոր արժեքը` ըստ օբյեկտների բարդության/ռիսկայնության աստիճանի կարող է հաշվարկվել ըստ աղյուսակ 10-ի:

 

Աղյուսակ 10

 

NN

ը/կ

Շինարարության արժեքի խոշորացված ցուցանիշ կամ մոտավոր նախահաշվային արժեք` Շա (մլն դրամ) Հիմնական նախագծային աշխատանքների նորմատիվը շինարարության (վերակառուցման) արժեքի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ՝ ըստ օբյեկտների բարդության/ռիսկայնության աստիճանի (%)

I

II

III

IV

V

1.

մինչև 10 ներառյալ

5.0

6.5

8.0

-

-

2.

10-ից ավելի մինչև 20-ը

ներառյալ

4.0

5.5

7.0

8.5

-

3.

20-ից ավելի մինչև 50-ը

ներառյալ

3.0

4.5

6.0

7.5

9.0

4.

50-ից ավելի մինչև 100-ը

ներառյալ

2.5

4.0

5.5

6.5

8.5

5.

100-ից ավելի մինչև 200-ը

ներառյալ

2.0

3.5

4.5

6.0

7.5

6.

200-ից ավելի մինչև 350-ը

ներառյալ

-

3.0

4.0

5.5

6.5

7.

350-ից ավելի մինչև 500-ը

ներառյալ

-

2.5

3.5

4.5

5.5

8.

500-ից ավելի մինչև 700-ը

ներառյալ

-

2.0

3.0

4.0

5.0

9.

700-ից ավելի մինչև 1000-ը

ներառյալ

-

-

2.5

3.5

4.5

10.

1000-ից ավելի մինչև 1500-ը

ներառյալ

-

-

2.0

3.0

4.0

11.

1500-ից ավելի մինչև 2500-ը

ներառյալ

-

-

-

2.5

3.5

12.

2500-ից ավելի մինչև 3500-ը

ներառյալ

-

-

-

2.0

3.0

13.

3500 և ավելի

-

-

-

-

2.0

 

44. Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքի հաշվարկն ամփոփվում է աղյուսակ 11-ում՝ ըստ օրինակելի ձևի։

 

Աղյուսակ 11

 

(հազ. դրամ)

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ

NN

ը/կ

Հիմնա-վորում

Աշխա-տանքի անվա-նում

Չափի միավոր

Մեկ միավորի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

այդ թվում`

Ընդհա-նուր արժեքը

Նյու-թերի արժեքը

աշխա-տավարձ

մեքենաների

(տեխ.միջոցների) շահագործման արժեք

Մեկ միավորի արժեք՝ նյութածախս

 

ըստ նորմերի

գործող գներով

ըստ նորմերի

գործող գներով

անվա-նում

ՀՀ ֆինանսների նախ-ն հրապարակած տվյալներ/կամ շուկայում գործող գներ

չափման միավոր

քանակ

արժեք

ընդհա-նուր արժեք

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

                                 

Սույն աղյուսակի 3-րդ (աշխատանքի անվանում) և 10-րդ (նյութի անվանում) սյունակներում անհրաժեշտ է ներկայացնել աշխատատեսակների, նյութերի տեսակների և չափերի վերաբերյալ մանրամասն նկարագրություն, որը նույնությամբ անհրաժեշտ է ընդգրկել մրցութային ծավալաթերթում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

21.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2024 թվական: