Գլխավոր տեղեկություն
Номер
N 189-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 16.09.2024
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
10.09.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
10.09.2024
Дата вступления в силу
17.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 սեպտեմբերի 2024 թ.

N 189-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց հ.8, Հանրապետության փողոց հ.83 և 83/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1) Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի (այսուհետ՝ նորմեր) 230-րդ կետի համաձայն՝ բնակավայրերում անհրաժեշտ է նախատեսել չընդհատվող (անընդհատ) լանդշաֆտառեկրեացիոն տարածքների համակարգ, որը պետք է ձևավորվի որպես ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտիների և բնական ռեկրեացիոն համալիրների հետ փոխկապակցված բաց տարածությունների ամբողջություն, որտեղ ներառվում են քաղաքային անտառապուրակների, զբոսայգիների, լայն ծառուղիների, ճեմելիքների (բուլվարների, ճեմուղիների), պուրակների և դրանց սահմաններում գտնվող լճակների, ջրամբարների, լողափերով զբաղեցված տարածքները, բնակավայրերի անտառները, անտառապուրակները, անտառապաշտպան գոտիները, ջրամբարները, գյուղատնտեսական հողերը և այն հանդակները, ինչպես նաև տարածքները, որոնք օգտագործվում են հանգստի, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակությամբ և սպորտով զբաղվելու նպատակներով՝ սույն նորմերի և ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշման պահանջներին համապատասխան։ Նույն հրամանով հաստատված նորմերի 231-րդ կետի համաձայն՝ տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ պետք է լինի 40%-ից ոչ պակաս, իսկ բնակելի (բնակեցման) տարածքի սահմաններում՝ 25%-ից ոչ պակաս: Նշված պահանջը տվյալ նախատեսվող գործունեության դեպքում չի պահպանվում, քանի որ նախատեսվող կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին կազմում է 5,6 տոկոս:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024թ. սեպտեմբերի 10

Երևան