ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 642-Ա
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 5,547,542 դրամ ընդհանուր արժողությամբ «Գորիս համայնքի երիտասարդների միջոցով բնապահպանական խնդիրների հասցեագրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
13.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 642-Ա որոշման |
«ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Զարգացնել Սյունիքի մարզի Գորիս համայնքում 12-15 տարեկան երիտասարդների կարողությունները բնապահպանական հարցերի շուրջ, նպաստել Գորիս համայնքում բնապահպանական խնդիրների կարգավորմանը՝ երիտասարդական կանաչ ակումբների ստեղծման, սեմինարների կազմակերպման, իրազեկվածության բարձրացման միջոցառումների, փոքր դրամաշնորհների տրամադրման միջոցով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Լիտվայի կառավարություն՝ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի դեսպանատան միջոցով (Հայաստանի Հանրապետություն, Երևան 0037, Բաբայան 2/13) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ, ՀՎՀՀ՝ 02834561 (Իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արամի 80, 2-րդ հարկ, գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Տպագրիչներ 3, բնակարան 3) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագրի իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Գորիս համայնք, բնագավառը՝ բնապահպանական |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,547,542 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Սյունիքի մարզ, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Դպրոցի ուսուցիչներից մեկը և ծրագրի համակարգողը կմասնակցեն C2C մեթոդաբանության վերապատրաստմանը, ովքեր հետագայում կվարեն ձևավոր- ված երիտասարդական 2 ակումբները՝ 983,235 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 12-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը. 2) Կձևավորվեն 12-15 տարեկան երեխաներից կազմված 2 երիտասարդական կանաչ ակումբներ (յուրաքանչյուր ակումբում 15 երեխա): Ակումբի շրջանակներում երեխաները կմասնակցեն տեղական հեռուստաալիքների հաղորդաշարերին, կհանդիպեն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, կիրականացնեն երկու ծրագիր թափոնների կառավարման և վերամշակման խնդիրների վերաբերյալ՝ 893,667 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 12-ից 2024 թվականի նոյեմբերի 30-ը. 3) Երկու երիտասարդական ակումբներին կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ` իրականացնելու կանաչապատման, աղբի մաքրման ծրագրեր՝ 1,392,590 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 12-ից 2024 թվականի նոյեմբերի 30-ը. 4) Ծրագրի ավարտին երեխաները կամփոփեն կատարված աշխատանքները մեկ միջոցառման շրջանակում՝ 1,168,550 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 12-ից 2024 թվականի նոյեմբերի 30-ը. 5) Կազմակերպական ծախսեր, որոնք անհրաժեշտ են ծրագրի գործողությունների կազմակերպչական մասն ապահովելու համար՝ 1,109,500 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 12-ից 2024 թվականի նոյեմբերի 30-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Գորիսի թիվ 2 դպրոցի համար տրամադրված դրամաշնորհի շրջանակում աղբը տեսակավորող աղբամանների, ջուրը ֆիլտրող համակարգերի, պահարանների, աթոռների, նստարանների, ջրի դիսպենսերների ձեռքբերում՝ 983,235 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 2) Կանաչ երիտասարդական ակումբների երեխաների համար գրենական պիտույքների ձեռքբերում ուսումնական գործընթացների մասնակցության համար՝ 893,667 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 3) Գորիսի թիվ 2 դպրոցի համար աղբի տոպրակների, ձեռնոցների, փոցխերի, ավելների, պարարտանյութի, սերմերի, ծառերի, տնկիների, տարաների, բահերի, ձեռքի մալաների, ջրելու դույլերի, ցանքածածկի ձեռքբերում՝ 1,392,590 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 4) Պաստառների, տեղեկատվական թերթիկների, բաներների, վերնաշապիկների, պայուսակների ձեռքբերում՝ 584,275 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 5) Գորիսի թիվ 2 դպրոցում մշակութային, բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառման շրջանակում սուրճի, թեյի, սննդի, փուչիկների ձեռքբերում՝ 584,275 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 6) Կազմակերպական ծախսեր՝ գրասենյակի վարձակալություն, կոմունալ վճարումներ, գիշերակաց և օրապահիկ անձնակազմի համար, տրանսպորտային ծախսեր անձնակազմի համար, անձնակազմի աշխատավարձ, կենցաղային ապրանքների ձեռքբերում և տպագրական ծախսեր՝ 1,109,500 դրամ առանց ավելացված արժեքի հարկի։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) Գրասենյակի վարձակալում, կոմունալ վճարումներ, կենցաղային ապրանքների ձեռքբերում, տպագրական ծախսեր՝ 275,886 դրամ. 2) Գիշերակաց և օրապահիկ անձնակազմի համար՝ 104,282 դրամ. 3) Տրանսպորտային ծախսեր անձնակազմի համար՝ 119,040 դրամ. 4) Անձնակազմ (ծրագրի համակարգող, հաշվապահ, լոգիստիկայի մասնագետ, ծրագրի մշակման մասնագետ, վարորդ և այլն)՝ 610,292 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
13.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|