ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3384-Ա |
«03» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՊՈՂՈՏԱ Հ.33 ՇԵՆՔ Հ.85Բ ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼՎԱՐԴ ՎԱԶԳԵՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 26.07.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով Սայաթ-Նովա պողոտա հ.33 շենք հասցեի ընդհանուր բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 31.10.2023թ. տրված տեղեկատվությունը, Սայաթ-Նովա պողոտա հ.33 շենք հասցեի ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինքնակամ կառույցների չափերի վերաբերյալ «ՀԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 25.12.2023թ. տրված շինությունների բնութագիրը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձ Ալվարդ Կարապետյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (28.12.2023թ. հ.Դ-163892-23, 23.01.2024թ. հ.Դ-9056-24, 13.03.2024թ. հ.Դ-33709-24, 29.04.2024թ. հ.Դ-56460-24, 22.05.2024թ. հ.Դ-66217-24, 20.06.2024թ. հ.Դ-79158-24).
1. Երևան, Կենտրոն, Սայաթ-Նովա պողոտա հ.33 շենք հ.85բ հասցեում քաղաքացի Ալվարդ Վազգենի Կարապետյանի կողմից ինքնակամ իրականացված 21.7 քառ. մետր /բնակելի (բնակարան)/ ընդհանուր մակերեսով կառույցը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.04.2009թ. հ.2551697 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 368900 (երեք հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|