Գլխավոր տեղեկություն
Номер
N 1488-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.09.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.09.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2024
Дата вступления в силу
20.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1488-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 2-րդ կետը «31» թվից հետո լրացնել «, 32» թվով.

2) որոշումը N 31 հավելվածից հետո լրացնել N 32 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1488-Ն որոշման

 

«Հավելված N 32

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

______________________________________________________________
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ)  ստորաբաժանման անվանումը,
 
____________________
հեռախոսահամարը, գտնվելու վայրը
 

_____________________________________________________________
ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
 

____________________
ազգանունը, անունը, հայրանունը
 
_____________________________________________________________
ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
 
____________________
ազգանունը, անունը, հայրանունը
_____________________________________________________________
ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
____________________
ազգանունը, անունը, հայրանունը
 
 Ստուգման սկիզբը (ամսաթիվը)`_________ 20 թ. 
 
ավարտը _______ 20 թ.
___________________________________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,

________________________________________________________________Հ Վ Հ Հ

Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը

               

 

__________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայր), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները
 
____________

(հեռախոսահամարը)
 

__________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը
 
_____________
(հեռախոսահամարը)

 

Ստուգման հանձնարարագրի համարը`___________________ տրված`_______ 20 թ.

 

Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները`_____________________________  
___________________________________________________________________________________________  
___________________________________________________________________________________________  

 

2. ՀԱՐՑԱՇԱՐ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Հարց

Հղում նորմատիվ իրավական

ակտին

Պատաս-խան

Կշիռ

Ստուգման մեթոդ

Մեկնա-բա- նություն

Այո

Ոչ

Չ/պ

1.

Տիեզերական գործունեությունն իրականացվում է լիցենզիայի հիման վրա

«Տիեզերական գործունեության մասին» օրենք, հոդված 8-րդ

«Լիցենզավորման մասին» օրենք, հոդված 43-րդ, մաս 2-րդ, աղյուսակի 19-րդ բաժին

     

7.0

Փաստաթղթային

 

2.

Տիեզերական գործունեությամբ զբաղվող լիցենզավորված անձինք լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման

N 1 հավելված, կետ 6-րդ

     

5.0

Փաստաթղթային, տեսազննություն

 

3.

Առկա է տիեզերական գործունեության իրականացման (ծառայությունների մատուցման) համար հաստատված ծրագիր

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման

N 1 հավելված, կետ 8-րդ, ենթակետ 1-ին

     

4.0

Փաստաթղթային

 

4.

Տիեզերական գործունեության ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկի և (կամ) հաստատված ծրագրի փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին ներկայացվել է տեղեկատվություն փոփոխության վերաբերյալ

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման

N 1 հավելված, կետ 8-րդ, ենթակետ 4-րդ

     

4.0

Փաստաթղթային

 

5.

Առկա են իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկերը

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման

N 1 հավելված, կետ 9-րդ, ենթակետ 2-րդ

     

4.0

Փաստաթղթային

 

6.

Առկա է տիեզերական գործունեություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է աշխատանքների իրականացմանը (ծառայությունների մատուցման) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման չափանիշները, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 9-րդ, ենթակետ 4-րդ

 

     

4.0

Փաստաթղթային

 

7.

Տիեզերական տեխնիկան և

օբյեկտը տիեզերք արձակելուց առաջ, սահմանված ժամկետում գրանցվել է լիազոր մարմնի գրանցամատյանում

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշման

հավելված, կետ 5-րդ

     

6.0

Փաստաթղթային

 

8.

Տիեզերական տեխնիկան և օբյեկտը, որը նախատեսված չէ տիեզերք արձակելու համար, սահմանված ժամկետում  գրանցվել է լիազոր մարմնի գրանցամատյանում

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշման հավելված, կետ 5-րդ

     

5.0

Փաստաթղթային

 

9.

Առկա է լիազոր մարմնի համաձայնությունը տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի

օտարման մասին

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2071-Ն որոշման

հավելված, կետ 4-րդ

     

4.0

Փաստաթղթային

 

 

3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.

«Այո»

առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները

V

   

2.

«Ոչ»

բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ

 

V

 

3.

«Չ/պ»

չի պահանջվում, չի վերաբերում

   

V

 

4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

 

1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝

1) «Տիեզերական գործունեության մասին» օրենք,

2) «Լիցենզավորման մասին» օրենք,

3) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշում,

4) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշում,

5) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2071-Ն որոշում։

 

Տեսչական մարմնի ծառայող __________________

Տնտեսավարող____________

                 (ստորագրությունը)

               (ստորագրությունը) »:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2024 թվական: