Գլխավոր տեղեկություն
Номер
N 3428-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 12.09.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
06.09.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
06.09.2024
Дата вступления в силу
13.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3428-Ա

«06» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊՈՒՇԿԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.54 ՇԵՆՔԻ Հ.13 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Էնվոյ Հոսթել» ՓԲ ընկերության լ/ա Զարինե Հովհաննիսյանի դիմումը՝ Պուշկինի փողոցի հ.54 շենքի, սեփականության իրավունքով «Էնվոյ Հոսթել» ՓԲ ընկերությանը պատկանող հ.13 բնակարանի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 29.12.2011թ. հ.2864466 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.08.2024թ. հ.Դ-95058-24 եզրակացությունը.

1.Կենտրոն վարչական շրջանի, Պուշկինի փողոցի հ.54 շենքի, սեփականության իրավունքով՝ «Էնվոյ Հոսթել» ՓԲ ընկերությանը պատկանող հ.13 բնակարանի գործառական նշանակությունը, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

 2. Հանձնարարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:

 3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:

 7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան