Գլխավոր տեղեկություն
Номер
N 3427-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 12.09.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
06.09.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
06.09.2024
Дата вступления в силу
13.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3427-Ա

«06» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 02.08.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/151 ծածկագրով Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի պարսպի կառուցման և հենապատի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԴԻ-ՀԱՇ ԳՐՈՒՊ» ՍՊ և «ՆԵՄՐՈՒԹ» ՍՊ ընկերությունների կոնսորցիումը խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ 03.09.2024 թվականի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված, գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցներին փոխկապակցված անձանց վերաբերյալ ցուցակի համաձայն՝ «ԴԻ-ՀԱՇ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը փոխկապակցված է «ԾԽՆԵԼՈՒԶԱԳՈՐԾԱԿԱՆ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության հետ, որը 2024 թվականի ապրիլի 13-ից մինչև 2026 թվականի ապրիլի 13-ը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 121-րդ կետի պահանջների համաձայն՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման»:

Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերը, մասնակցի կողմից ներկայացված գնման հայտը գնահատել է անբավարար և մերժել:

Կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը 04.09.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ԴԻ-ՀԱՇ ԳՐՈՒՊ» ՍՊ և «ՆԵՄՐՈՒԹ» ՍՊ ընկերությունների կոնսորցիումին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան