Գլխավոր տեղեկություն
Номер
N 3390-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 06.09.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
04.09.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
04.09.2024
Дата вступления в силу
07.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3390-Ա

«04» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

04.09.2024 թ.

հ. 3390-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արման Գուլյան
/լիազորված անձ/
Հովսեփ Գուլյան

Նոր Արեշ 17-րդ փողոց, հ.36

հողամաս

Հովսեփ Գուլյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 17-րդ փողոցի հ.36 հասցեում գտնվող հողամասի /սեփ. վկ. հ.2444678/ բաժանման հատակագծով առանձնացվող 203.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 12-րդ փողոց, հ.170/1

01053WJFKXEU

 

2

Ռուբեն Դավթյան
/լիազորված անձ/
Արզուքան Սարգսյան

Սարի թաղ 8-րդ շարք, հ.213

բնակելի տուն

Անշարժ գույքի բաժանման 24.08.2011թ. հ.5577 պայմանագրով Արզուքան Սարգսյանին անցած Սարի թաղ 8-րդ շարքի հ.213 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ Կադաստրի կոմիտեի 01.08.2024թ. հ.ԱՏ-01082024-01-0790 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Սարի թաղ 8-րդ շարք, հ.213/1

01053Z8MLQXD

 

3

Հովհաննես Մարտիրոսյան

Հաղթանակ 3-րդ փողոց, հ.25ա

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.09.2024թ. հ.30963 և հ.30964 վկայագրերով, Հովհաննես Մարտիրոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Հաղթանակ 3-րդ փողոցի հ.25ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 3-րդ փողոց, հ.25/1

01073QXDC6VY

 

4

Ռուզաննա Մինասյան

Կաշեգործների փողոց, հ.340

բնակելի տուն

Ռուզաննա Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող, Կաշեգործների փողոց, հ.340 հասցեում գտնվող /վկ. հ.24082017-01-0147/ 83.0քմ մակերեսով բնակելի տանը /հող սեփ. 55.54քմ, ընդ. բաժն. 15.95քմ/ տրամադրել հասցե՝ Կաշեգործների փողոց, հ.340/1

01113HBKTMZW

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան