Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-35-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (29.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.28/17(751) Հոդ.433
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.04.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.04.2010
Дата вступления в силу
29.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 8-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-225-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) սույն օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 10 բաժնի N 07 խմբի N 01 դասի «08. «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը արտահերթ տրամադրվում է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 23

Երևան

ՀՕ-35-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան