Գլխավոր տեղեկություն
Номер
N 1448-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.09.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.09.2024
Дата вступления в силу
13.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2024 թվականի N 1448-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ և քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածները և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Շիրակի մարզ, համայնք Արթիկ, քաղ. Արթիկ, Ալիխանյան եղբայրների փող. 3/3 հասցեում գտնվող 0.4085 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 19032024-08-0003 վկայական) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ