600.0221.03.07.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 հուլիսի 2024 թվականի |
N 221-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 136.1-րդ և 136․2-րդ կետերով.
«136.1. Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի՝
1) 10-ը՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար,
2) 15-ը՝ գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար,
3) 15-ը՝ մնացած բոլոր սպառողների համար։
136․2․ Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարումը պահուստավորող երկու անկախ սնման աղբյուրից իրականացված լինելու դեպքում պահուստային սնուցման միացման ավտոմատ վերականգնման ժամանակահատվածը ընդհատում չի համարվում։»:
2) ԷԲՑ կանոնների 242-րդ կետում «Էլեկտրական էներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգում» բառերը փոխարինել «Բաշխողի Էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (ԲԷԱՀ)» բառերով։
3) ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետում «ռեակտիվ» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ 0,22 կՎ լարման Սպառողների)» բառերը:
4) ԷԲՑ կանոնների 274-րդ կետի 1-ին ենթակետում «քան 2500 դրամը» բառերից հետո լրացնել «,իսկ Սպառողի էլեկտրամատակարարման ընդհատումների վերականգնման՝ ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի կրկնակին գերազանցելու դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը, իսկ ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը»։
5) ԷԲՑ կանոնների 275-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«275. Սպառողի դեպքում (բացառությամբ 135-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքերի) հաշվարկված տույժը Բաշխողը հաշվի է առնում Սպառողի ընթացիկ ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքերում՝ Բաշխողը հաշվարկված տույժը հաշվի է առնում Սպառողի ընթացիկ հաշվարկային ամսվան հաջորդող ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքից, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ բաշխման ծառայության արժեքից:» ։
6) ԷԲՑ կանոնների 282-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«282․ Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների ցուցանիշները (Համակարգի անջատման միջին տևողության ինդեքսը՝ SAIDI, Համակարգի ընդհատումների միջին հաճախականության ինդեքսը՝ SAIFI), սկսած 2025 թվականից, տարեկան արդյունքներով չպետք է գերազանցեն 2020 թվականի ցուցանիշների 75%-ը, իսկ սկսած 2028 թվականից՝ 2020 թվականի ցուցանիշների 55%-ը։»։
7) ԷԲՑ կանոնների 283-րդ կետում «2021» թիվը փոխարինել «2020» թվով։
(1-ին կետը խմբ. 09.10.24 N 335-Ն)
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
ք. Երևան 03 հուլիսի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.10.2024, N 335-Ն | 11.10.2024, N 221-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|