Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 14
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
18.01.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
18.01.2019
Дата вступления в силу
11.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

18 հունվարի 2019 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կցվող՝ հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշիչների կիրառման պայմանների ցանկը:

2. Սահմանել, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետում նշված՝ ձեռնարկությունների աշխատողների միջին ցուցակային թիվն այն օրացուցային տարվա համար, որը նախորդում է հատուկ սուբսիդիայի տրամադրման տարվան, չպետք է գերազանցի 250-ը:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի դրույթները կիրառվում են մինչև 2025 թվականի մայիսի 21-ը։ Մինչեւ այդ ժամանակահատվածի ավարտը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ որոշում է տվյալ դրույթների՝ գոյություն ունեցող կամ փոփոխված տեսքով կիրառումը երկարաձգելու անհրաժեշտությունը։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 19.05.22 թիվ 79, ԵՏՀԽ 01.03.24 թիվ 15)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի հունվարի 18-ի

թիվ 14 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշիչների կիրառման պայմանների

 

1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է պայմանով, որ 1 ստացողը (ձեռնարկությունը) կարող է ստանալ սակավանշանակ հատուկ սուբսիդիա ոչ հաճախ, քան տարին 2 անգամ:

2. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է պայմանով, որ արտադրանքի արտադրության ոչ բավարար քանակություն ասելով պետք է հասկանալ այն դեպքը, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) արտադրվող ապրանքի մասնաբաժինը Միության շուկայում կազմում է սպառման ծավալի 10 տոկոսից պակաս:

Նշված մակարդակը հաշվարկվում է հատուկ սուբսիդիայի գործողության ժամկետի սկզբի օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա: Տրամադրման համար նախատեսվող սուբսիդիան համաձայնեցնելու դեպքում տվյալ մակարդակը հաշվարկվում է համաձայնեցման մասին դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա:

Տվյալ չափորոշիչը կիրառվում է 2 եւ ավելի անդամ պետությունների՝ համատեղ նախագծում մասնակցության պայմանով։

3. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է պայմանով, որ սուբսիդիայի չափը չպետք է գերազանցի ձեռնարկության տարեկան առավելագույն հասույթի 5 տոկոսը՝ հատուկ սուբսիդիայի գործողության ժամկետի սկզբի օրվան նախորդող 3 տարվա համար: Տրամադրման համար նախատեսվող սուբսիդիան համաձայնեցնելու դեպքում տվյալ մակարդակը հաշվարկվում է համաձայնեցման մասին դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա:

4. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է պայմանով, որ սուբսիդիայի չափը չպետք է գերազանցի ձեռնարկության տարեկան առավելագույն հասույթի 5 տոկոսը՝ հատուկ սուբսիդիայի գործողության ժամկետի սկզբի օրվան նախորդող 3 տարվա համար, եւ բացակայում է համաձայնեցման մասին դիմումը ներկայացնելու օրվան նախորդող տարվա ընթացքում այն հատուկ սուբսիդիան այդ ձեռնարկության կողմից ստանալու փաստը, որը համապատասխանում է Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված չափորոշիչին: Տրամադրման համար նախատեսվող սուբսիդիան համաձայնեցնելու դեպքում տվյալ մակարդակը հաշվարկվում է համաձայնեցման մասին դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա:

5. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է պայմանով, որ արտադրանքի արտադրության ոչ բավարար քանակություն ասելով պետք է հասկանալ այն դեպքը, երբ անդամ պետություններում արտադրվող ապրանքի մասնաբաժինը Միության շուկայում կազմում է սպառման ծավալի 50 տոկոսից պակաս:

Միության շուկայում ապրանքի մասնաբաժնի տարեկան արժեքը հաշվարկվում է հատուկ սուբսիդիայի գործողության ժամկետի սկզբի օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա եւ չպետք է գերազանցի սույն կետի առաջին պարբերությունում նշված մակարդակը: Տրամադրման համար նախատեսվող սուբսիդիան համաձայնեցնելու դեպքում մասնաբաժնի տվյալ արժեքը հաշվարկվում է համաձայնեցման մասին դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա:

Սպառման ծավալը հաշվարկվում է որպես արտադրության եւ ներմուծման ընդհանուր ծավալ՝ հանած արտահանման ծավալը։

(5-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 01.03.24 թիվ 15)

6. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է պայմանով, որ վճարների իրավունքն առաջանում է անդամ պետության իշխանության մարմնի (անդամ պետության վարչատարածքային միավորի իշխանության մարմնի) կողմից տարերային աղետի կամ այլ արտակարգ իրավիճակի փաստը ճանաչելու դեպքում:

7. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է առանց ձեռնարկությունների աշխատողների միջին ցուցակային թվի սահմանափակման, պայմանով, որ հատուկ սուբսիդիան ուղղված է երրորդ երկրներում անցկացվող առեւտրային տոնավաճառներում մասնակցության կազմակերպման հետ կապված ծառայությունների արժեքի՝ մինչեւ կեսը վճարելու հարցում ձեռնարկություններին օգնություն ցուցաբերելուն։

8. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է պայմանով, որ անկայուն եւ ճգնաժամային ֆինանսական վիճակը նկատվում է ձեռնարկությունում դիմումը ներկայացնելու օրվան նախորդող տարվա ընթացքում յուրաքանչյուր եռամսյակում։

Անկայուն կամ ճգնաժամային վիճակում գտնվող ձեռնարկությանը տրամադրվող սուբսիդիայի ծավալը պետք է կազմի վերակազմավորվող պարտքի ծավալի 75 տոկոսից ոչ ավելի։

9. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է պայմանով, որ կազմավորման սկզբնական ժամանակահատվածը կազմում է իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից 24 ամսին հավասար եւ դրանց կողմից արտադրությունն սկսելու օրվանից 24 ամսից ոչ ավելի:

(ցանկը փոփ. ԵՏՀԽ 01.03.24 թիվ 15)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: