Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 49
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
13.07.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
13.07.2018
Дата вступления в силу
12.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

13 հուլիսի 2018 թվականի

թիվ 49

քաղ. Մոսկվա

  

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՈՉ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 2-ին կետին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնները (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնները)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 33-րդ հավելվածի II բաժնի 1-րդ կետին համապատասխան՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից «Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի գործողությունը դադարեցվում է։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի

հուլիսի 13-ի թիվ 49 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոններ)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները կիրառվում են, Եվրասիական տնտեսական միության մասինե 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված նպատակներով՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք երրորդ երկրներից այն ապրանքների նկատմամբ, որոնք ներմուծվում են, եթե այլ բան սահմանված չէ սույն կետի երկրորդ պարբերությամբ։

Սույն կանոնները չեն կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնց ծագումը հաստատված է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված և երրորդ երկրի հետ առևտրում առանձնաշնորհումների տրամադրում նախատեսող՝ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրին համապատասխան կամ այն միջազգային պայմանագրին համապատասխան, որի մասնակիցներն են բոլոր անդամ պետությունները, բացառությամբ այն ապրանքների, որոնք նույնանման են այն ապրանքներին, որոնց մասով կիրառվում են ապրանքի ծագմամբ պայմանավորված պատասխան միջոցներ կամ՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցները՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան։

Ներմուծվող ապրանքների ծագման նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։

(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 10.07.20 թիվ 57, փոփ., խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47, փոփ., լրաց. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

2. Սույն կանոնների նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«նույնանման ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի նույն ծածկագրով և ունեն նույն նկարագրությունը, ինչ այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված՝ պատասխան միջոցները կամ ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցները

«վերիֆիկացում»՝ ապրանքի ծագման հավաստագրի իսկության և (կամ) դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության հաստատում և (կամ) լրացուցիչ կամ ճշգրտող տեղեկությունների (այդ թվում՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների կատարման մասին տեղեկությունների) և (կամ) այն փաստաթղթերի պատճենների տրամադրումը, որոնց հիման վրա տրվել է ապրանքի ծագման հավաստագիրը.

«վերիֆիկացնող մարմին»՝ մարմին, որը, երրորդ երկրի օրենսդրությանը համապատասխան, լիազորված է վերիֆիկացում իրականացնելու համար.

ներդաշնակեցված համակարգ՝ ,Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասինե 1983 թվականի հունիսի 14-ի միջազգային կոնվենցիայով սահմանված՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի գործող խմբագրությունը

«վերիֆիկացման հարցում»՝ ապրանքի ծագման հավաստագրի իսկության և (կամ) դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության հաստատման մասին հարցում և (կամ) լրացուցիչ կամ ճշգրտող տեղեկությունների (այդ թվում՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների կատարման մասին տեղեկությունների), և (կամ) այն փաստաթղթերի պատճենների տրամադրման մասին հարցում, որոնց հիման վրա տրվել է ապրանքի ծագման հավաստագիրը.

նյութ՝ ցանկացած նյութ, բաղադրամաս, հումք, ապրանքի մաս կամ ապրանք, որոնք կիրառվում և (կամ) օգտագործվում են ապրանքի արտադրության ժամանակ կամ ֆիզիկապես ներառված են ապրանքի մեջ

ծագում չունեցող նյութեր՝ այն նյութերը, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, չեն ճանաչվում որպես երկրի ծագում ունեցող նյութեր, և (կամ) անհայտ ծագում ունեցող նյութերը

ծագում չունեցող ապրանքներ՝ այն ապրանքները, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, չեն ճանաչվում որպես երկրի ծագում ունեցող ապրանքներ, և (կամ) անհայտ ծագում ունեցող ապրանքները

«պատասխան միջոցներ»՝ անդամ պետության կողմից 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 40-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան կիրառվող միջոցներ.

«ապրանքի խմբաքանակ»՝ ապրանքներ, որոնք միաժամանակ ուղարկվում են մեկ կամ մի քանի տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերով մեկ ուղարկողի կողմից մեկ ստացողի հասցեով՝ գործարքի կատարումը հաստատող մեկ փաստաթղթով պարտավորությունների կատարման շրջանակներում.

ստացում կամ արտադրություն՝ աճեցնելը, արդյունահանելը, բուծելը, բռնելը, որսալը, դուրս հանելը, ինչպես նաև ցանկացած տեսակի արտադրական կամ տեխնոլոգիական գործողություն կատարելը, ներառյալ՝ վերամշակելը, մշակելը կամ հավաքելը

ծագում ունեցող նյութեր՝ այն նյութերը, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, ճանաչվում են որպես երկրի ծագում ունեցող նյութեր

ծագում ունեցող ապրանքներ՝ այն ապրանքները, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, ճանաչվում են որպես երկրի ծագում ունեցող ապրանքներ

ապրանքների ծագում՝ ապրանքի պատկանելիությունն այն երկրին, որտեղ ապրանքն ամբողջությամբ ստացվել կամ արտադրվել է կամ ենթարկվել է բավարար վերամշակման՝ սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշներին համապատասխան։ Սույն կանոնների նպատակներով երկիր ասելով՝ կարող է ենթադրվել երկրների խումբ կամ երկրների մաքսային միություն կամ երկրի որևէ տարածաշրջան կամ մաս, եթե անհրաժեշտ է դրանք տարանջատել ապրանքների ծագումը որոշելու նպատակով

ապրանքի արժեքը ,ֆրանկո-գործարանե պայմաններով՝ այն արտադրողին վճարման ենթակա ապրանքի գին, որի ձեռնարկությունում կատարվել է ապրանքի վերջին մշակումը կամ վերամշակումը, որը, «Ինկոթերմս 2020» առևտրային եզրույթների մեկնաբանման միջազգային կանոնների համաձայն, որոշվում է «Ֆրանկո-գործարան» պայմաններով, ընդ որում, «Ֆրանկո-գործարան» պայմաններով ապրանքի արժեքի մեջ չեն ներառվում ներքին հարկերի այն գումարները, որոնք փոխհատուցվում են կամ կարող են փոխհատուցվել տվյալ ապրանքի արտահանման դեպքում

ապրանք՝ ստացված կամ արտադրված ապրանք, նույնիսկ եթե այն նախատեսված է հետագայում մեկ այլ արտադրական գործողության ժամանակ որպես նյութ օգտագործվելու համար.

«երրորդ երկիր»՝ անդամ պետություն չհանդիսացող երկիր

«լիազորված մարմին»՝ երրորդ երկրի պետական մարմին կամ կազմակերպություն, որոնք լիազորված են այդ երրորդ երկրի օրենսդրությանը համապատասխան տրամադրելու ապրանքի ծագման հավաստագիրը:

Սույն փաստաթղթում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված իմաստներով:

(2-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47, լրաց., փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

21. Սույն կանոնների նպատակներով՝ կենտրոնական մաքսային մարմիններ ասելով հասկանում ենք՝

Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն

Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն

Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն

Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը.

Ռուսաստանի Դաշնության համար՝ Դաշնային մաքսային ծառայությունը։

(2.1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

 

II. Ապրանքների ծագումը որոշելու չափանիշները

 

3. Ապրանքները ճանաչվում են որպես երկրի ծագում ունեցող, եթե այդ ապրանքները՝

1) ամբողջությամբ ստացվել կամ արտադրվել են երկրում՝ սույն կանոնների 4-րդ կետին համապատասխան․

2) երկրում ենթարկվել են բավարար վերամշակման՝ սույն կանոնների 5-8-րդ կետերով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշներին համապատասխան։

4. Երկրում ամբողջությամբ ստացված կամ արտադրված են համարվում հետևյալ ապրանքները՝

1) օգտակար հանածոները, հանքային արտադրանքը և այլ բնական ռեսուրսներ, որոնք արդյունահանվել են երկրի ընդերքից, դրա տարածքում, դրա տարածքային ծովում (երկրի մեկ այլ ջրամբարում) կամ դրա հատակից կամ այդ երկրի տարածքում մթնոլորտային օդից

2) երկրում աճեցված և (կամ) հավաքված բուսական ծագման արտադրանքը.

3) երկրում ծնված և բուծված կենդանի կենդանիները.

4) կենդանի կենդանիներից երկրում ստացված արտադրանքը.

5) երկրում որսորդական և ձկնորսական արդյունագործության արդյունքում ստացված արտադրանքը․

6) ծովային ձկնորսական արդյունագործական արտադրանքը և երկրում գրանցված ու դրա դրոշի ներքո նավարկող նավի միջոցով երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս արդյունահանված (որսված) ծովային արդյունագործական այլ արտադրանք

7) այն արտադրանքը, որն ստացվել կամ արտադրվել է բացառապես սույն կետի 6-րդ ենթակետում նշված արտադրանքից՝ երկրում գրանցված կամ դրա դրոշի ներքո նավարկող վերամշակող նավի վրա

8) երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովային ընդերքից ստացված արտադրանքը՝ պայմանով, որ երկիրն ունի այդ ծովի հատակի կամ այդ ծովային ընդերքի ռեսուրսների մշակման բացառիկ իրավունքներ.

9) վերամշակման կամ երկրում իրացման մասով արտադրական կամ այլ գործողությունների արդյունքում ստացված  պիտանի թափոններն ու ջարդոնը (երկրորդային հումքը)

10) երկրում հավաքված այն օգտագործված արտադրատեսակները, որոնք այլևս չեն կարող կատարել իրենց նախնական գործառույթը ու պիտանի են միայն որպես հումք՝ օգտահանման և (կամ) վերամշակման համար

11) երկրում գրանցված (այդ թվում՝ դրա կողմից վարձակալված)՝ բաց տիեզերքում տիեզերական ապարատների վրա ստացված արտադրանքը

111) երկրում արտադրված՝ էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան

12) բացառապես սույն կետի 1-111-րդ ենթակետերում նշված արտադրանքից երկրում արտադրված ապրանքները։

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47, լրաց., փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

5. Այն դեպքում, երբ երկրի տարածքում ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են ծագում չունեցող նյութեր, այդպիսի ապրանքը համարվում է այդ երկրում բավարար վերամշակման ենթարկված՝ հետևյալ չափանիշներից մեկի ապահովման դեպքում՝

1) վերամշակման կամ արտադրության մասով գործողությունների իրականացման արդյունքում ապրանքի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան ծածկագիրն այդ ապրանքի արտադրության մեջ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան ծածկագրից տարբերվում է առաջին չորս նիշերի մակարդակով․

2) այդ երկրում վերամշակման կամ արտադրության մասով գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը չի գերազանցում այդ ապրանքի ,ֆրանկո-գործարանե պայմաններով արժեքի 50 տոկոսը։

(5-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

6. Չնայած սույն կանոնների 5-րդ կետով սահմանված դրույթներին՝ հետևյալ գործողությունների ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միաժամանակ կատարումը թույլ չի տալիս համարել ապրանքը երկրում բավարար վերամշակման ենթարկված՝

1) ապրանքի պահպանման և (կամ) տրանսպորտային փոխադրման ժամանակ դրա պահպանվածության ապահովմանն ուղղված գործողություններ

2) վաճառքի և (կամ) տրանսպորտային փոխադրման համար ապրանքը նախապատրաստելու գործողություններ (խմբաքանակների մասնատում, առաքումների կազմավորում, տեսակավորում, վերափաթեթավորում)

3) ապրանքի և (կամ) դրա փաթեթվածքի վրա առևտրային նշանների, լոգոտիպերի, պիտակների և այլ նմանատիպ տարբերակիչ նշանների զետեղում և (կամ) դրոշմավորում.

4) լվացում, մաքրում, փոշեհեռացում, օքսիդապատում, յուղով և (կամ) այլ նյութերով պատում

5) ներկման և (կամ) փայլեցման գործողություններ

6) սառեցում և (կամ) հալեցում

7) հացահատիկների և բրնձի թեփահանում, մասնակի կամ ամբողջական սպիտակեցում, հղկում ու ողորկում

8) շաքարը ներկելու, նոսրացնելու, խառնելու և (կամ) շաքարի կտորներ պատրաստելու գործողություններ

81) մանածագործական նյութերի ու արտադրատեսակների սպիտակեցում և (կամ) ներկում.

9) մանածագործական նյութերի ու արտադրատեսակների արդուկում և (կամ) մամլում

10) մրգերի, բանջարեղենի ու ընկուզեղենի կեղևահանում, սերմերի հեռացում և (կամ) մասնատում

11) սրում

12) ապրանքի պարզ աղում և կտրատում

13) մաղով կամ քարմաղով մաղում, տեսակավորում, դասակարգում, ընտրում, հավաքում (այդ թվում՝ ապրանքների հավաքածուների ստեղծում)

14) բանկաների, սրվակների, պարկերի, արկղերի, տուփերի մեջ լցնելը, չափածրարելը և փաթեթավորման այլ գործողություններ,

15) պարզ հավաքման գործողություններ և ապրանքի կազմատման հետ կապված գործողություններ

16) նյութերի (բաղադրամասերի) խառնում, ինչի արդյունքում ստացված ապրանքն էապես չի տարբերվում ելակետային նյութերից (բաղադրամասերից).

17) ապրանքի բաժանում բաղադրամասերի, ինչի արդյունքում ստացված բաղադրամասերն էապես չեն տարբերվում ելակետային ապրանքից

18) կենդանիների սպանդ

19) մսի, ձկան մասնատում (տեսակավորում)

20) ապրանքի օգտագործում (շահագործում)՝ ըստ նշանակության։

(6-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

7. Սույն կանոնների 6-րդ կետի 12-րդ և 15-ր ենթակետերի կիրառման նպատակներով պարզ գործողություն ասելով՝ հասկացվում է գործողություն, որի իրականացման համար հարկավոր չէ կիրառել հատուկ կարողություններ (հմտություններ), այնպիսի մեքենաներ, սարքեր կամ սարքավորումներ, որոնք հատուկ նախատեսված են տվյալ գործողության համար:

8.Սույն կանոնների 5-րդ կետում նշված ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներից տարբերվող ապրանքների ծագումը որոշելու հատուկ չափորոշիչները բերված են ցանկում՝ թիվ 1 հավելվածի համաձայն`

Ապրանքների ծագումը որոշելու հատուկ չափանիշները կարող են արտացոլվել հետևյալ դեպքերում՝

վերամշակման կամ արտադրության մասով այնպիսի գործողությունների իրականացում, որոնց կատարման արդյունքում ապրանքի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան ծածկագիրը որոշակի մակարդակում տարբերվում է այդ ապրանքի արտադրության մեջ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան ծածկագրից

անհրաժեշտ պայմանների, արտադրական ու տեխնոլոգիական գործողությունների կատարում, որոնց իրականացման դեպքում ապրանքը համարվում է այն երկրի ծագում ունեցող, որի տարածքում այդ պայմաններն իրականացել են, և (կամ) այդ գործողությունները կատարվել են

ապրանքների արժեքի փոփոխում, երբ ավելացված արժեքը հասնում է ապրանքի արժեքի մեջ ներառված հաստատագրված մասնաբաժնին, կամ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը չի գերազանցում ապրանքի արժեքի մեջ ներառված հաստատագրված մասնաբաժինը։

Ապրանքների ծագումը որոշելու նշված հատուկ չափանիշները կարող են սահմանվել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միաժամանակ։

Այն ապրանքները, որոնց մասով սույն կանոնների թիվ 1 հավելվածին համապատասխան սահմանված են ապրանքների ծագումը որոշելու նշված հատուկ չափանիշները, համարվում են համապատասխան երկրի ծագում ունեցող ապրանքներ, եթե դրանք բավարարում են այդ չափանիշները։

(8-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԽ 22.05.23 թիվ 61, փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

9. Ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22062

 

որտեղ՝

Хաա՝ ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը.

В՝ ապրանքի արժեքը ,ֆրանկո-գործարանե պայմաններով․

А՝ ծագում չունեցող նյութերի արժեքը։

10. Վերամշակման գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22063

որտեղ՝

Хծչ՝ վերամշակման գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինը

А՝ ծագում չունեցող նյութերի արժեքը

В՝ ապրանքի արժեքը ,ֆրանկո-գործարանե պայմաններով։

11. Սույն կանոնների 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը որոշվում է որպես այն երկիր ներմուծման ժամանակ դրանց մաքսային արժեք, որտեղ իրականացվել է արտահանվող ապրանքի արտադրությունը, իսկ այն դեպքում, երբ դրանց մաքսային արժեքը հայտնի չէ, կամ այն հնարավոր չէ պարզել՝ դրանց առաջին վաճառքի՝ փաստաթղթերով հաստատված գնով այն երկրի տարածքում, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը։

12. Ապրանքի արժեքը որոշվում է ,ֆրանկո-գործարանե պայմաններով։

Այն դեպքում, երբ ապրանքի արժեքը չի կարող որոշվել ,ֆրանկո-գործարանե պայմաններով, ապա այդպիսի ապրանքի արժեքը որոշվում է որպես ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված բոլոր նյութերի, ինչպես նաև դրա արտադրության հետ կապված բոլոր ծախսերի արժեքի գումար, ընդ որում, ապրանքի արժեքի մեջ չեն ներառվում ներքին հարկերի այն գումարները, որոնք փոխհատուցվում են կամ կարող են փոխահատուցվել տվյալ ապրանքի արտահանման դեպքում։

13. Այն ապրանքը, որի արտադրության ժամանակ չի ապահովվում վերամշակման կամ արտադրության մասով այնպիսի գործողությունների իրականացման մեջ արտացոլվող չափանիշը, որոնց կատարման արդյունքում ապրանքի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան ծածկագիրը որոշակի մակարդակում տարբերվում է այդ ապրանքի արտադրության մեջ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան ծածկագրից, այնուամենայնիվ, պետք է դիտարկվի որպես ծագում ունեցող ապրանք այն դեպքում, երբ օգտագործված՝ ծագում չունեցող այն նյութերի արժեքը, որոնց մասով չի ապահովվում ապրանքների ծագումը որոշելու չափանիշը, չի գերազանցում ապրանքի՝ ,ֆրանկո-գործարանե պայմաններով արժեքի 10 տոկոսը, և այդ նյութերն անհրաժեշտ բաղադրամաս են ապրանքի արտադրության ժամանակ։

(13-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

14. Այն դեպքում, երբ սույն կանոնների 5-8-րդ կետերում նշված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշների կիրառումը թույլ չի տալիս որոշել ապրանքի ծագումը, ապա ապրանքի ծագումը որոշվում է հետևյալ մնացորդային կանոններից մեկին համապատասխան՝

եթե ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվել են ապրանքի արտադրության երկրից տարբեր միայն մեկ երկրի ծագում ունեցող նյութեր, ապա ստացված ապրանքը ճանաչվում է որպես այն երկրի ծագում ունեցող ապրանք, որի ծագումն ունեն բոլոր օգտագործվող նյութերը

եթե ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվել են մեկից ավելի երկրների ծագում ունեցող նյութեր, ապա ստացված ապրանքը ճանաչվում է որպես այն երկրի ծագում ունեցող ապրանք, որի ծագումն ունեն ապրանքի՝ ,ֆրանկո-գործարանե պայմաններով արժեքի մեջ ներառված արժեքների մեծ մասն ունեցող օգտագործվող նյութերը։ Այդ դեպքում նյութերի արժեքը որոշվում է որպես այն երկիր ներմուծման ժամանակ դրանց մաքսային արժեք, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը, իսկ այն դեպքում, երբ դրանց մաքսային արժեքը հայտնի չէ կամ այն հնարավոր չէ պարզել, ապա դրանց առաջին վաճառքի՝ փաստաթղթերով հաստատված գնով այն երկրի տարածքում, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը։ Եթե ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են այն երկրի ծագում ունեցող նյութերը, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը, ապա այդ նյութերի գինը որոշվում է ,ֆրանկո-գործարանե պայմաններով։

(14-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

15. Եթե այն ապրանքները, որոնք բավարարում են սույն կանոնների 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշը, երկրում օգտագործվում են որպես նյութ մեկ այլ ապրանքի արտադրության ժամանակ, ապա արտադրված ապրանքի ծագումը որոշելիս այդ ապրանքների արտադրության համար օգտագործվող նյութերի ծագումը հաշվի չի առնվում։

 

III. Ապրանքների ծագումը որոշելու առանձնահատկությունները

 

16. Ապրանքների ծագումը որոշելիս հաշվի չի առնվում հետևյալ նյութերի ծագումը, որոնք կարող են օգտագործվել արտադրության ժամանակ և չեն ներառվում ապրանքի կազմում՝

1) վառելիք, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիա

2) գործիքներ, դրոշմահատոցներ և մամլաձևեր.

3) պահեստամասեր և նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների և շենքերի տեխնիկական սպասարկման ժամանակ.

4) քսանյութեր, հավելանյութեր և այլ նյութեր, որոնք օգտագործվում են արտադրության կամ սարքավորումների ու շենքերի շահագործման ժամանակ.

5) ձեռնոցներ, ակնոցներ, կոշկեղեն, հագուստ, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ.

6) սարքավորումներ, սարքվածքներ, որոնք օգտագործվում են ապրանքների թեստավորման կամ ստուգման համար.

7) կատալիզատորներ և լուծիչներ.

8) ցանկացած այլ նյութ, որը ներառված չէ ապրանքի մեջ, բայց որի օգտագործումն ապրանքի արտադրության ժամանակ կարող է ներկայացվել որպես արտադրական գործընթացի մաս:

(16-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

17. Մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ օգտագործման համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի, գործիքների և տեղեկատվական նյութերի ծագման երկիր է համարվում մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների ծագման նույն երկիրը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերը, գործիքները և տեղեկատվական նյութերը ներմուծվում և օգտագործվում են նշված մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ այն կոմպլեկտայնությամբ ու այն քանակով, որոնք տեխնիկական փաստաթղթերի համաձայն սովորաբար մատակարարվում են տվյալ սարքվածքների հետ:

Ընդ որում, հարմարանքների, պարագաների, պահեստամասերի, գործիքների և տեղեկատվական նյութերի արժեքը հաշվի է առնվում բավարար վերամշակումը որոշելու ժամանակ՝ սույն կանոնների 5-րդ կետի 2-րդ ենթակետով, 8-րդ կետի հինգերորդ պարբերությամբ և 14-րդ կետով սահմանված ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան։

(17-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

18. Այն փաթեթվածքը և տարան, որոնք մատակարարվում են դրանց մեջ գտնվող ապրանքների հետ, համարվում են ապրանքի նույն ծագումն ունեցող՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաթեթվածքն ու տարան, Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան, պետք է դասակարգվեն ապրանքից առանձին։ Այդ դեպքում փաթեթվածքի ու տարայի ծագումը որոշվում է ապրանքի ծագումից առանձին։

Ընդ որում, մանրածախ առևտրի համար օգտագործվող փաթեթվածքի և տարայի արժեքը հաշվի է առնվում բավարար վերամշակումը որոշելու ժամանակ՝ սույն կանոնների 5-րդ կետի 2-րդ ենթակետով, 8-րդ կետի հինգերորդ պարբերությամբ և 14-րդ կետով սահմանված ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան։

(18-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

181. Այն ապրանքները, որոնք Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան` դասակարգվում են որպես հավաքածու, դիտարկվում են որպես ծագում ունեցող ապրանքներ, եթե հավաքածու կազմող բոլոր տարրերը ծագում ունեցող նյութեր են։ Հավաքածուն ճանաչվում է նաև որպես ծագում ունեցող ապրանք, եթե այդպիսի հավաքածուն կազմված է այդ թվում այնպիսի տարրերից, որոնք ծագում չունեցող նյութեր են՝ պայմանով, որ այդպիսի տարրերի ընդհանուր արժեքը չի գերազանցում «ֆրանկո-գործարան» պայմաններով հավաքածուի արժեքի 15 տոկոսը։

(18.1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

19. Ծագումը որոշելիս չհավաքված կամ կազմատված՝ առանձին բաղադրամասերի ձևով տեղափոխվող ապրանքը կարող է դիտվել որպես միասնական ապրանք, եթե դրա բաղադրամասերը Միության մաքսային տարածք են ներմուծվում մեկ ստացողի հասցեով և դասակարգվում են որպես հավաքված ապրանք՝ Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան։

 

IV. Ապրանքների ծագումը հաստատելը

(գլուխը խմբ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

 

20. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը հաստատելու դեպքերն ու կարգը, ինչպես նաև ապրանքի ծագման նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով՝ հաշվի առնելով սույն բաժնի դրույթները։

21. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը հաստատվում է ապրանքի ծագման հայտարարագրով կամ, հայտարարատուի ցանկությամբ, ապրանքի ծագման հավաստագրով (այսուհետ՝ հավաստագիր)՝ բացառությամբ սույն կանոնների 35-37-րդ և 39-րդ կետերով սահմանված դեպքերի, երբ հավաստագրով ապրանքների ծագման հաստատումը պարտադիր է։

22. Ապրանքի ծագման մասին փաստաթղթի կիրառման ժամկետը սույն կանոններին համապատասխան՝ ապրանքների ծագման հաստատման նպատակով կազմում է դրա տրամադրման (ձևակերպման) օրվանից 12 ամիս։

23. Հավաստագիրը տրամադրում է լիազորված մարմինը՝ ապրանքի մեկ խմբաքանակի համար:

24. Հավաստագիրը կարող է տրամադրվել ինչպես նախքան ապրանքն ուղարկելը, այնպես և ապրանքն ուղարկելուց հետո (հետագայում)։

25. Հավաստագիրը կարող է տրամադրել այն երկրի լիազորված մարմինը, որից ծագում է ապրանքը, կամ այն երկրի լիազորված մարմինը, որից ապրանքը արտահանվում է Միության մաքսային տարածք։

Հավաստագրի պատճենը, ինչպես նաև դրա հետ կապված այն փաստաթղթերը, որոնք հաստատում են ապրանքների ծագումը, պահվում են այդ հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնում՝ տրամադրման օրվանից սկսած 3 տարուց ոչ պակաս։

26. Հավաստագիրը ձևակերպվում է թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված պահանջներին համապատասխան:

27. Թղթային կրիչով հավաստագրի կորստի կամ վնասման դեպքում թույլատրվում է կիրառել նոր ձևաթղթի վրա լիազորված մարմնի կողմից պատրաստված դրա կրկնօրինակը։

Հավաստագրի կրկնօրինակը պետք է պարունակի հավաստագրի բնօրինակում առկա տեղեկություններին նույնական տեղեկություններ՝ բացառությամբ գրանցման համարի, տրամադրման ամսաթվի և պաշտոնատար անձի ստորագրության, որոնք կարող են տարբերվել հավաստագրի բնօրինակում նշվածներից։

Հավաստագրի կրկնօրինակի կիրառման ժամկետը՝ սույն կանոններին համապատասխան, ապրանքների ծագումը հաստատելու նպատակով, հավաստագրի բնօրինակի տրամադրման օրվանից կազմում է 12 ամիս։

28. Որևէ պատճառով չեղյալ ճանաչված հայտարարագրի փոխարեն կամ նախկինում տրված հավաստագրի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում կիրառվում է նոր հավաստագիր։

29. Ապրանքի ծագման հայտարարագիրը ձևակերպվում է ապրանքի մեկ խմբաքանակի համար:

30. Ապրանքի ծագման մասին փաստաթուղթը հաստատում է ապրանքի մեկ խմբաքանակի ծագումը, որի նկատմամբ մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են անդամ պետության մեկ մաքսային մարմնում (այսուհետ՝ մաքսային մարմին)։

Ֆորս մաժորային հանգամանքների (վթարի, անհաղթահարելի ուժի գործողության կամ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ընթացքում ծագած այլ հանգամանքների) հետ կապված բացառիկ դեպքերում թույլատրվում է հաստատել ապրանքի մեկ խմբաքանակի մեջ մտնող ապրանքների ծագումը, որոնց նկատմամբ մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են տարբեր մաքսային մարմիններում՝ ապրանքի ծագման մասին մեկ փաստաթղթով։ Նշված դեպքերում հայտարարատուն տեղեկացնում է մաքսային մարմիններին այն մասին, որ ապրանքի ծագման մասին փաստաթուղթը նախկինում օգտագործվել է այլ մաքսային հայտարարագիր ներկայացնելիս։

31. Ապրանքի ծագման մասին փաստաթղթում ապրանքի նկարագրությունը պետք է լինի բավարար՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքի հետ մաքսային մարմնի կողմից դրա նույնականացման համար։ Ընդ որում, ներդաշնակեցված համակարգին համապատասխան՝ ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված ապրանքի ծածկագրի անհամապատասխանությունը՝ այդ ապրանքի մաքսային հայտարարագրման ժամանակ նշված ծածկագրին, ինքնին չպետք է հիմք հանդիսանա ապրանքի ծագումը չհաստատված ճանաչելու համար։

32. Ապրանքի համաքաշը չպետք է գերազանցի ապրանքի ծագման փաստաթղթում նշված համաքաշը ավելի, քան հինգ տոկոսով։

Ապրանքների փաստացի համաքաշը ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված համաքաշի նկատմամբ ոչ ավելի, քան հինգ տոկոսով գերազանցելու դեպքում ապրանքների ծագումը համարվում է հաստատված՝ նշված սխալանքի սահմաններում ապրանքների փաստացի համաքաշի նկատմամբ։

Այն դեպքում, երբ ապրանքների փաստացի համաքաշը պակաս է, քան ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված համաքաշը, ապրանքի ծագումը ապրանքների փաստացի համաքաշի նկատմամբ համարվում է հաստատված։

Ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված ապրանքների զտաքաշի կամ այլ քանակական բնութագրերի փաստացի գերազանցում չի թույլատրվում։

Այն դեպքում, երբ ապրանքների փաստացի զտաքաշը կամ այլ քանակական բնութագիր պակաս է ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված ապրանքների զտաքաշից կամ այլ քանակական բնութագրից, ապրանքների ծագումն ապրանքների փաստացի զտաքաշի կամ այլ քանակական բնութագրի նկատմամբ համարվում է հաստատված։

33. Ապրանքի ծագումը հաստատելու նպատակով կարող են օգտագործվել ապրանքի ծագման մասին փաստաթղթի թղթային կրիչով բնօրինակը, ապրանքի ծագման մասին փաստաթղթի պատճենը (թղթային կրիչով տպագրված կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով ձևավորված) կամ հավաստագիրը, որը էլեկտրոնային տեսքով տրվել է լիազորված մարմնի կողմից՝ առանց հավաստագրի բնօրինակի թղթային կրիչով ձևակերպման (թղթային կրիչով տպագրված կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով ձևավորված)։

34. Այնպիսի հատկանիշների հայտնաբերման դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների ծագումը հաստատելու նպատակով ներկայացված հավաստագրի պատճենի (թղթային կրիչով կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի ձևով) մեջ պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում հավաստագրի բնօրինակի մեջ պարունակվող տեղեկություններին, լիազորված մարմինն իրավունք ունի պահանջելու հավաստագրի բնօրինակը թղթային կրիչով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հավաստագիրը տրվում է լիազորված մարմնի կողմից բացառապես էլեկտրոնային ձևով՝ առանց հավաստագրի բնօրինակի թղթային կրիչով ձևակերպման։

35. Այն դեպքում, երբ ապրանքը նույնանման է այն ապրանքի նկատմամբ, որի նկատմամբ կիրառվում է ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցը, այդ ապրանքի ծագումը հաստատվում է հավաստագրով։

Այն դեպքում, երբ ապրանքը միաժամանակ նույնանման է այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվում են ապրանքների ծագմամբ պայմանավորված՝ ներքին շուկայի պաշտպանության երկու կամ ավելի միջոցներ, այդ ապրանքի ծագումը հաստատվում է հավաստագրով։

Չնայած սույն կետի առաջին և երկրորդ պարբերությունների դրույթներին՝ նշված ապրանքի ծագումը կարող է հաստատվել սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան ձևակերպված՝ ապրանքի ծագման մասին հայտարարագրով, եթե՝

նույնանման ապրանքների խմբաքանակի ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 1 500 եվրոյին համարժեք գումարը

նույնանման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք սույն կանոնների 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված միջազգային պայմանագրերի շրջանակներում, և դրանց ծագումը հաստատված է այդ միջազգային պայմանագրերին համապատասխան տրված հավաստագրով։ Ընդ որում, նույնանման ապրանքների ծագումը հաստատվում է սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան ձևակերպված՝ ապրանքի ծագման մասին հայտարարագրով, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ

հաստատված է ներքին շուկայի` կիրառվող պաշտպանության միջոցի պահպանումը, իսկ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքում՝ ներքին շուկայի կիրառվող պաշտպանության միջոցներից մեկի պահպանումը։

36. Այն դեպքում, երբ ապրանքը նույնանման է այն ապրանքի նկատմամբ, որի նկատմամբ անդամ պետության կողմից կիրառվում է ապրանքի ծագմամբ պայմանավորված պատասխան միջոցը, այդ անդամ պետությունում այդպիսի ապրանքի ծագումը հաստատվում է հավաստագրով։

Չնայած սույն կետի առաջին պարբերության դրույթներին՝ նշված ապրանքի ծագումն այդ անդամ պետությունում կարող է հաստատվել սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան ձևակերպված՝ ապրանքի ծագման մասին հայտարարագրով, եթե հաստատված է կիրառվող պատասխան միջոցի պահպանումը։

37. Այն դեպքում, երբ ապրանքը միաժամանակ նույնանման է այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ անդամ պետության կողմից կիրառվում է պատասխան միջոցը, ինչպես նաև կիրառվում է ապրանքների ծագմամբ պայմանավորված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցը (միջոցները), այդ անդամ պետությունում այդպիսի ապրանքի ծագումը հաստատվում է հավաստագրով։

Չնայած սույն կետի առաջին պարբերության դրույթներին՝ նշված ապրանքի ծագումը կարող է հաստատվել սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան ձևակերպված՝ ապրանքի ծագման մասին հայտարարագրով, եթե հաստատված է կիրառվող պատասխան միջոցի կամ ներքին շուկայի պաշտպանության միջոցի (ներքին շուկայի պաշտպանության կիրառվող միջոցներից մեկի) պահպանումը։

38. Հավաստագիրը կարող է չտրամադրվել անդամ պետության մաքսային մարմնին հայտարարատուի որոշմամբ՝ այդ անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի և լիազորված մարմնի միջև ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի կիրառման վերաբերյալ սույն կանոնների 53-րդ կետով նախատեսված պայմանավորվածության առկայության դեպքում։ Ընդ որում, այդ հավաստագրի վերաբերյալ տեղեկությունները պետք է նշվեն մաքսային հայտարարագրի մեջ։

Այն դեպքում, երբ հայտնաբերվել են փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ մաքսային հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն, կամ եթե ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում բացակայում են հավաստագրի մասին տվյալները, ապա մաքսային մարմնի պատճառաբանված հարցման հիման վրա պետք է ներկայացվի հավաստագիրը։

39. Այն դեպքում, երբ հայտնաբերվել են փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն, մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու հավաստագիրը։ Այդ հարցումը պետք է լինի հիմնավորված և պարունակի տեղեկատվություն այն մասին, թե ապրանքի ծագման հայտարարագրում նշված տեղեկություններից որոնք կարող են լինել ոչ հավաստի։

40. Ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթը լրացնելիս թույլ տրված այնպիսի սխալների (վրիպակների) առկայությունը, որոնք չեն ազդում այդ փաստաթղթի մեջ պարունակվող տեղեկությունների հավաստիության վրա և կասկածի տակ չեն դնում ապրանքների ծագումը, հիմք չէ այդ փաստաթղթի՝ որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ չդիտարկելու համար:

41. Եթե ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված են մի քանի ապրանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա ապրանքներից մեկի ծագման վերաբերյալ տեղեկությունների ոչ հավաստի լինելու հատկանիշները մաքսային մարմինների կողմից հայտնաբերելը չպետք է կասկածի տակ դնի ապրանքի ծագման մասին փաստաթղթի մեջ նշված մյուս ապրանքների ծագումը և չպետք է հիմք հանդիսանա տվյալ փաստաթուղթը որպես այդ մյուս ապրանքների ծագման վերաբերյալ փաստաթուղթ չդիտարկելու համար։

42. Մաքսային մարմինը կարող է պահանջել ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթի թարգմանությունը։ Թույլատրվում է ներկայացնել ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթի՝ հայտատուի կողմից վավերացված թարգմանությունը։

43. Ապրանքների ծագումը համարվում է չհաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև հետևյալ դեպքերում՝

1) ապրանքների ծագման նկատմամբ անցկացված մաքսային հսկողության արդյունքներով հնարավոր չէ որոշել ապրանքի ծագման հավաստագրի իսկությունը և (կամ) դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը՝ վերիֆիկացման հարցմանն ի պատասխան ստացված պատասխանի հիման վրա.

2) ապրանքների ծագման մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքներով հնարավոր չէ նույնականացնել ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթում նշված ապրանքը մաքսային հայտարարագրում նշված ապրանքի հետ.

3) մաքսային մարմնի պահանջով հավաստագիրը չի ներկայացվել՝ սույն կանոնների 38-րդ կետի երկրորդ պարբերությամբ և 39-րդ կետով նախատեսված դեպքերում.

4) մաքսային մարմնի պահանջով հավաստագրի բնօրինակը չի ներկայացվել՝ սույն կանոնների 34-րդ կետով նախատեսված դեպքում.

5) ապրանքների փաստացի համաքաշը գերազանցում է ապրանքի ծագման մասին փաստաթղթի մեջ նշված համաքաշն ավելի քան 5 տոկոսով, և (կամ) ապրանքի փաստացի զտաքաշը կամ այլ քանակական հատկանիշներ գերազանցում են ապրանքի ծագման մասին փաստաթղթի մեջ նշված՝ ապրանքի զտաքաշը կամ այլ քանակական հատկանիշներ։

44. Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետի 1-3-րդ ենթակետերով և սույն կանոնների 43-րդ կետի 2-5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում վերիֆիկացման հարցում չի պահանջվում։

 

V. Վարչական համագործակցությունը

(գլուխը լրաց. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

 

45. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից երրորդ երկրից (լիազորված մարմնից կամ պետական մարմնից) լիազորված մարմնի և (կամ) վերիֆիկացնող մարմնի (երրորդ երկրում այդպիսի վերիֆիկացնող մարմնի առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում Հանձնաժողովը՝ այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ուղարկում է այն կենտրոնական մաքսային մարմիններ և տեղադրում է Միության պաշտոնական կայքում։

46. Հանձնաժողովն արդիականացնում է սույն կանոնների 45-րդ կետում նշված տեղեկատվությունը երրորդ երկրից (լիազորված մարմնից կամ պետական մարմնից) համապատասխան արդիականացված տեղեկատվությունն ստանալու դեպքում։

47. Հավաստագիրը ստուգելու նպատակով թույլատրվում է լիազորված մարմինների կողմից ստեղծվող և «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցի համապատասխան պաշտոնական կայքերում տեղադրվող տվյալների էլեկտրոնային բազաների (այսուհետ՝տվյալների էլեկտրոնային բազաներ) կիրառումը մաքսային մարմինների կողմից։

Տվյալների էլեկտրոնային բազաները պետք է թույլ տան հաստատել հավաստագիրը տրամադրելու փաստը և կարող են լրացուցիչ պարունակել հավաստագրի մեջ նշված այլ տեղեկություններ։

Տվյալների էլեկտրոնային բազան կիրառելու միջոցով հավաստագիրը ստուգելու հնարավորությունը հաշվի է առնվում վերիֆիկացման հարցումն ուղարկելու անհրաժեշտության մասին մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելիս: Ընդ որում, այդ հնարավորությունը չի սահմանափակում վերիֆիկացման հարցումը կենտրոնական մաքսային մարմնի կողմից ուղարկման իրավունքը՝ սույն կանոնների 50-րդ կետին համապատասխան։

48. Երրորդ երկրից (լիազորված մարմնից կամ պետական մարմնից) այդ երկրի լիազորված մարմնի կողմից օգտագործվող էլեկտրոնային տվյալների բազայի մասին այն տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ստանալու դեպքում, որի կիրառումը թույլատրվում է սույն կանոնների 47-րդ կետին համապատասխան, Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում տեղադրում է այն Միության պաշտոնական կայքում և ապահովում է այդ տեղեկատվության ուղարկումը, ինչպես նաև «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում այն պաշտոնական կայքի հասցեի ուղարկումը, որտեղ տեղադրված է տվյալների այդ էլեկտրոնային բազան, և տվյալների այդ էլեկտրոնային բազային մաքսային մարմինների մուտքի պայմանների ուղարկումը կենտրոնական մաքսային մարմիններ (եթե հասանելիության այդպիսի պայմանները նախատեսված են, և դրանց մասին տեղեկատվությունն ստացվել է Հանձնաժողովի կողմից)։

Երրորդ երկրի (լիազորված մարմնի կամ պետական մարմնի) կողմից նշված տեղեկատվության մասին անդամ պետություններից մեկի պետական մարմնին հայտնման դեպքում այդ պետական մարմինն ուղարկում է ստացված տեղեկատվությունը Հանձնաժողով՝ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված գործողությունները կատարելու համար։

Երրորդ երկրների լիազորված մարմինների կողմից օգտագործվող տվյալների էլեկտրոնային բազաների վերաբերյալ տեղեկատվության ուղարկումը Հանձնաժողով և Միության պաշտոնական կայքում դրա տեղադրումը պարտադիր պայման չէ՝ մաքսային մարմինների կողմից տվյալների այդ էլեկտրոնային բազաների կիրառման համար։

49. Երրորդ երկրից (լիազորված մարմնի կամ պետական մարմնի) Հանձնաժողովի կողմից բացառապես էլեկտրոնային ձևով առանց հավաստագրի բնօրինակը թղթային կրիչի վրա ձևակերպելու հավաստագրի տրամադրման մասին տեղեկատվությունն ստանալու դեպքում Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվությունն ստանալու ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ապահովում է դրա ուղարկումը կենտրոնական մաքսային մարմիններ։

50. Եթե մաքսային մարմինը հայտնաբերում է այնպիսի հատկանիշներ, որոնք վկայում են այն մասին, որ հավաստագիր չի տրամադրվել կամ հավաստագիրը պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, ինչպես նաև ընտրանքային ստուգում անցկացնելու նպատակներով կենտրոնական մաքսային մարմինն իրավունք ունի այդպիսի հավաստագիր տրամադրած լիազորված մարմին կամ վերիֆիկացնող մարմին (այդ վերիֆիկացնող մարմնի մասին տեղեկատվության առկայության դեպքում) ուղարկել վերիֆիկացման հարցում։

Վերիֆիկացման հարցմանը կցվում է ստուգվող հավաստագրի պատճենը:

Վերիֆիկացման հարցման մեջ նշվում են այն ուղարկելու պատճառները և այլ լրացուցիչ տեղեկատվություն, որը վկայում է այն մասին, թե հավաստագրի մեջ որ տեղեկությունները կարող են լինել ոչ հավաստի` բացառությամբ ընտրանքային ստուգման նպատակով վերիֆիկացման հարցումն ուղարկելու դեպքերի:

51. Վերիֆիկացման հարցման պատասխանը պետք է ներկայացվի կենտրոնական մաքսային մարմին այդ հարցումն ուղարկելու օրվանից 6 ամիսը չգերազանցող ժամկետում:

52. Հավաստագիրը որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ դիտարկելու նպատակով վերիֆիկացման հարցման ստացված պատասխանը պետք է միանշանակ վկայի այն մասին, որ հավաստագիրը իսկական է և (կամ) դրանում նշված տեղեկությունները հավաստի են:

53. Թույլատրվում է կենտրոնական մաքսային մարմնի և լիազորված մարմնի միջև ապրանքների ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի կիրառման մասին արձանագրության ստորագրումը (հուշագրի կնքումը), որը թույլ է տալիս իրականացնել հավաստագրի տրման փաստի և դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության ստուգում։

54. Ապրանքների ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգը պետք է հիմնված լինի հետևյալ հիմնական դրույթների և սկզբունքների վրա՝

1) լիազորված մարմնի կողմից տրված հավաստագրերի տեղեկությունների ամբողջականությունը, արդիականությունը և հավաստիությունը.

2) տեղեկությունների պաշտպանությունը չարտոնված հասանելիությունից, ոչնչացումից, ձևափոխումից կամ այլ ոչ իրավաչափ գործողություններից.

3) պատշաճ շուրջօրյա աշխատանքը․

4) տրված հավաստագրերի վերաբերյալ տեղեկությունների պահպանումը՝ դրանց տրամադրման օրվանից առնվազն 3 տարվա ընթացքում:

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական միության

մաքսային տարածք ներմուծվող ապրանքների

ծագումը որոշելու կանոնների

(ապրանքների ծագումը որոշելու ոչ

առանձնաշնորհային կանոնների)

 

ՑԱՆԿ

 

ապրանքների ծագումը որոշելու հատուկ չափորոշիչների

 

Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի ծածկագիրը

Ապրանքի անվանումը

Ապրանքի ծագումը որոշելու հատուկ չափորոշիչը

1

2

3

8708 70-ից

ընթացային անիվներ, որոնք ոչ ալյումինե անվասկավառակներ են՝ կոմպլեկտավորված (մատակարարման համար հավաքված) բեռնային օդաճնշական ռետինե անվադողերով կամ դողածածկերով

արտադրությունը՝ ցանկացած ապրանքային դիրքերում դասակարգվող նյութերից։Ընդ որում՝ապրանքը համարվում է ծագում ունեցող այն երկրից, որտեղից ծագում են այդպիսի արտադրության մեջ օգտագործվող՝ 4011 ապրանքային դիրքում դասակարգվող նյութերը. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ 49 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների) 14-րդ կետով սահմանված մնացորդային կանոնները չեն կիրառվում։

 

Ծանոթագրություն։

Սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասին» 1983 թվականի հունիսի 14-ի միջազգային կոնվենցիայով սահմանված՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի գործող խմբագրության ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամ

  (հավելվածը լրաց.. ԵՏՀԽ 22.05.23 թիվ 61)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների)

  (վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 22.05.23 թիվ 61)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ապրանքի ծագման հավաստագրին ներկայացվող

 

1. Ապրանքի ծագման հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) բնօրինակն օգտագործելու դեպքում այդ թղթային կրիչով այդ հավաստագիրը պատրաստվում է А4 (ISO) կամ Letter (ANSI А) ձևաչափի թղթի թերթերի վրա՝ մեխանիկական կամ քիմիական եղանակով՝ կեղծումից պաշտպանությունն ապահովող միջոցների կիրառմամբ։

(1-ին կետը խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

2. Հավաստագիրը լրացվում է անգլերենով, ֆրանսերենով կամ ռուսերենով՝ տպագիր եղանակով:

Այլ լեզուներով լրացված հավաստագիր օգտագործումը թույլատրվում է այն պայմանով, որ հայտարարատուի կողմից ներկայացվի հավաստագրի վավերացված թարգմանությունը՝ ռուսերենով կամ այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական լեզվով, որի մաքսային մարմին ներկայացվում է այդ հավաստագիրը։

Հավաստագրի մեջ թույլատրվում է՝

անգլերենով, ֆրանսերենով կամ ռուսերենով նշված տեղեկությունների կրկնօրինակումն այլ լեզուներով.

տեղեկությունների նշում այլ լեզուներով՝ ի լրումն սույն Պահանջների 5-րդ կետով նախատեսված՝ անգլերենով, ֆրանսերենով կամ ռուսերենով նշված պարտադիր տեղեկությունների.

աշխարհագրական օբյեկտների, հասցեների, կազմակերպությունների կազմակերպաիրավական ձև ի, ֆիրմային անվանումների, երրորդ երկրի օրենսդրությանը համապատասխան հավաստագրի տրման համար լիազորված՝ երրորդ երկրի պետական մարմնի կամ կազմակերպության (այսուհետ՝ լիազորված մարմին) անվանման և հատուկ անունների նշում այլ լեզուներով.

հավաստագրի գրանցման համարի և տրման ամսաթվի նշում՝ տպագրից տարբերվող եղանակով.

լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքում պարունակվող տեղեկատվության արտացոլում ցանկացած լեզվով:

(2-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47, փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3) 

3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3) 

4. Թղթային կրիչով հավաստագրի բնօրինակի օգտագործման դեպքում ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվությունը ջնջելու և ճշգրտված տեղեկությունները դրա վրա տպելու կամ ձեռքով լրացնելու միջոցով, որոնք հաստատվում են պաշտոնատար անձի ստորագրությամբ կամ լիազորված մարմնի կնիքով։

Հավաստագրի մեջ ջնջումների, ձեռքով շտկումների և չհաստատված ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը չի թույլատրվում:

(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

5. Հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) ապրանքի ծագման երկրի անվանումը.

2) հավաստագրի գրանցման համարը, հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնի անվանումը (կնիքի դրոշմվածքում լիազորված մարմնի լրիվ անվանման մասին տվյալների առկայության դեպքում այդպիսի տեղեկությունների լրացուցիչ նշում չի պահանջվում).

3) արտահանողի (ապրանքն արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի) անվանումն ու հասցեն.

4) նշանակման երկրի անվանումը կամ բեռն ստացողի անվանումն ու հասցեն.

5) ապրանքի նկարագրությունը, որը բավարար է մաքսային մարմնի կողմից՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքի հետ այն նույնականացնելու համար։

Ի լրումն սույն ենթակետի առաջին պարբերությունում նշված ապրանքի նկարագրության՝ թույլատրվում է նշել ինվոյսի, պայմանագրի մասնագրի կամ այլ ապրանքաուղեկից փաստաթղթի վավերապայմանները՝ դրանցում պարունակվող ապրանքի նկարագրությունը դրա նույնականացման նպատակներով օգտագործելու համար:

Այն դեպքում, երբ ապրանքը ներառված է ապրանքների ծագումը որոշելու հատուկ չափորոշիչների ցանկում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ 49 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների) (այսուհետ՝ Կանոններ) թիվ 1 հավելված), ապրանքի նկարագրությունը պետք է ներառի ապրանքի ծածկագիրը՝ 1983 թվականի հունիսի 14-ի «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի գործող խմբագրությանը համապատասխան՝ 6 նշանների մակարդակով:

6) ապրանքի համաքաշը և (կամ) դրա մյուս քանակական բնութագրերը.

7) (ենթակետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

8) հավաստագիրը հաստատելու մասին տեղեկատվությունը (հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնի կնիքը, այդ լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը, հավաստագրի տրամադրման ամսաթիվը):

 Այն հավաստագիրն օգտագործելու դեպքում, որը լիազորված մարմնի կողմից տրվել է էլեկտրոնային տեսքով՝ առանց դրա բնօրինակը թղթային կրիչով ձևակերպելու, թույլատրվում է շեղվել հավաստագրում լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքի և այդ լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրության առկայության պահանջից։ Ընդ որում, այդպիսի հավաստագիրը պետք է պարունակի լիազորված մարմնի կնիքի գրաֆիկական պատկերը, բացառությամբ լիազորված մարմնի կողմից Կանոնների 47-րդ կետով նախատեսված տվյալների էլեկտրոնային բազան օգտագործելու դեպքերի, որը թույլ է տալիս ստուգել այդ հավաստագրում նշված տեղեկությունները:

(5-րդ կետը փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47, փոփ., լրաց. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3) 

6. Սույն պահանջների 5-րդ կետում նշված տեղեկությունները տեղեկատվության նվազագույն հավաքածու են, որոնք պետք է արտացոլվեն հավաստագրի մեջ: Թույլատրվում է լրացուցիչ տեղեկությունների նշումը, այդ թվում՝ լիազորված մարմնի կողմից ծածկագրված ձևով (QR ծածկագիր, URL հասցե և այլն) տեղեկությունների ներառումը։

(6-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3) 

6.1 Եթե հավաստագրում բավարար տեղ չկա ապրանքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը նշելու համար, ապա օգտագործվում են լիազորված մարմնի կնիքով հաստատված՝ А4 (ISO) կամ Letter (ANSI А) ձևաչափի թղթի լրացուցիչ թերթեր։

Որպես հավաստագրին կցվող լրացուցիչ թերթեր՝ թույլատրվում է օգտագործել ինվոյսի, պայմանագրի մասնագրի կամ ապրանքի նկարագրությունը պարունակող այլ ապրանքաուղեկից փաստաթղթի օգտագործումը, որը թույլ է տալիս իրականացնել դրա նույնականացումը, և ապրանքի վերաբերյալ այլ տեղեկություններ։ Այդ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն լիազորված մարմնի կնիքով։

Այն հավաստագիրն օգտագործելու դեպքում, որը լիազորված մարմնի կողմից տրվել է էլեկտրոնային տեսքով՝ առանց դրա բնօրինակը թղթային կրիչով ձևակերպելու, թույլատրվում է շեղվել այդպիսի հավաստագրի լրացուցիչ թերթերի (այդ թվում՝ որպես լրացուցիչ թերթեր օգտագործվող ինվոյսի, պայմանագրի մասնագրի կամ այլ ապրանքաուղեկից փաստաթղթի) վրա լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքի առկայության պահանջից։ Ընդ որում, այդպիսի հավաստագրի լրացուցիչ թերթերը պետք է պարունակեն լիազորված մարմնի կնիքի գրաֆիկական պատկերը, բացառությամբ լիազորված մարմնի կողմից Կանոնների 47-րդ կետով նախատեսված տվյալների էլեկտրոնային բազան օգտագործելու դեպքերի, որը թույլ է տալիս ստուգել այդ հավաստագրում նշված տեղեկությունները:

(6.1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47, ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3) 

62. Կանոնների 27-րդ կետին համապատասխան՝ հավաստագրի կրկնօրինակը տրամադրելու դեպքում այդ կրկնօրինակը պետք է պարունակի «duplicate» կամ «duplicata» գրառումը՝ հավաստագրի բնօրինակի գրանցման համարի և տրման ամսաթվի նշմամբ։

(6.2-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3) 

7. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

8. Այն դեպքում, երբ որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ օգտագործվում է ոչ առանձնաշնորհային առևտրի շրջանակներում կիրառվող հավաստագիրը, այդ հավաստագրի մեջ ծառայողական նշումների համար նախատեսված վանդակը պետք է պարունակի ,ոչ առանձնաշնորհային նպատակների համարե, ,for non-preferential purposesե կամ ,Ո des fins non prռfռrentiellesե նշումը:

9. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

9.1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

10. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47, փոփ. ԵՏՀԽ 22.05.23 թիվ 61, փոփ., լրաց. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3)

(կանոնները  լրաց., փոփ. ԵՏՀԽ 10.07.20 թիվ 57, խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47, ԵՏՀԽ 22.05.23 թիվ 61, ԵՏՀԽ 26.01.24 թիվ 3) 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.01.2024, թիվ 3 08.02.2024, թիվ 49
22.05.2023, թիվ 61 02.07.2023, թիվ 49
05.04.2022, թիվ 47 25.04.2022, թիվ 49
10.07.2020, թիվ 57 01.01.2020, թիվ 49
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան