Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 157
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
12.12.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
12.12.2023
Дата вступления в силу
05.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 157

քաղ. Մոսկվա

 

ՏԻՏԱՆԱՅԻՆ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ, ՀԱՄԱՀԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂԱՍԱԼԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՆԱԴԻՈՒՄ-ԱԼՅՈՒՄԻՆԻՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.64 ենթակետով՝

«7.1.64. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8112 92 910 1 ծածկագրով դասակարգվող՝ տիտանային ձուլակտորների, համահալվածքների և մետաղասալերի արտադրության համար նախատեսված և Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 157 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում 400 տոննայից ոչ ավելի ծավալով և 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը 450 տոննայից ոչ ավելի ծավալով, վանադիում-ալյումինիումային համաձուլվածք։

Նշված սակագնային արտոնության տրամադրման պայմանը Ղազախստանի Հանրապետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից տրամադրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատման առկայությունն է, որը պարունակում է տեղեկություններ ապրանքի քանակի և այդպիսի ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 157 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Այն ապրանքների օգտագործումը, որոնց համար կիրառվում է սակագնային արտոնություն, թույլատրվում է բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում՝ սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված նպատակներով։

Ապրանքների օգտագործման նշված սահմանափակումները գործում են՝ մինչև տիտանային ձուլակտորներ, համահալվածքներ և մետաղասալեր արտադրող ձեռնարկության պահեստում ապրանքների ստացման պահը։ Այդպիսի ձեռնարկության պահեստում ապրանքների ստացումը հաստատող փաստաթուղթը՝ այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտն է կամ դրա պատճենը։»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.63» թվերը փոխարինել «7.1.64» թվերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2024 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: