Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 154
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
12.12.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
12.12.2023
Дата вступления в силу
01.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 154

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի իրագործման նպատակով, ի գիտություն ընդունելով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներով փոխադրումների հետագծման սկզբնական փուլի կարևորությունը, հաշվի առնելով նավիգացիոն կապարակնիքում պարունակվող տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների կիրառման համար անհրաժեշտ երկարատև ժամկետները, որոշեց.

1. Սահմանել, որ՝

մինչև նավիգացիոն կապարակնիքում պարունակվող տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների կիրառումն սկսելու ամսաթիվը՝ երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումներն իրականացնելիս, կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում նավիգացիոն կապարակնիքը պետք է պարունակի միայն կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար նավիգացիոն կապարակնիքում տեղադրված էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից վերցված տեղեկությունների ռեեստրը, որի բովանդակությունը, կառուցվածքը և ձևաչափը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար նավիգացիոն կապարակնիքում պարունակվող էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից վերցված տեղեկությունների պահպանման կազմակերպմանը ներկայացվող պահանջներով

անդամ պետությունը՝ ըստ հսկող մարմինների և անդամ պետության լիազորված օպերատորի տեղեկատվական համակարգերի պատրաստվածության, իրավունք ունի՝ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ռեեստրից բացի, նավիգացիոն կապարակնիքում տեղադրելու էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ (ներառյալ էլեկտրոնային փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, որոնց կառուցվածքը և ձևաչափը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրության համաձայն), որոնք ուղեկցում են այդպիսի անդամ պետության տարածքում սկսվող ապրանքների փոխադրումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: