Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 160
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
25.12.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
05.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 160

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԿԱԿՂԱՄՈՐԹՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.65 ենթակետով՝

«7.1.65. Կակղամորթների առանձին տեսակներ, որոնք նախատեսված են սննդամթերքի արտադրության մեջ օգտագործելու համար և Բելառուսի Հանրապետություն են ներմուծվում հետևյալ ծավալներով՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0307 43 380 0 և 0307 43 900 0 ծածկագրերով դասակարգվող՝ սառեցրած կաղամարի առանձին տեսակներ (բացի կոմանդորյան կաղամարից), 2024 թվականին՝ 1200 տոննա, 2025 թվականին՝ 1300 տոննա, 2026 թվականին՝ 1400 տոննա

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0307 52 900 0 ծածկագրով դասակարգվող՝ սառեցրած ութոտնուկների առանձին տեսակներ, 2025 թվականին՝ 110 տոննա, 2026 թվականին՝120 տոննա

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1605 40 000 1 ծածկագրով դասակարգվող՝ թերխաշած սառեցրած կրիլ մսի առանձին տեսակներ, 2024 թվականին՝ 550 տոննա, 2025 թվականին՝ 1200 տոննա, 2026 թվականին՝ 1200 տոննա

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1605 53 900 0 ծածկագրով դասակարգվող՝ պատրաստի կամ պահածոյացված միդիաների առանձին տեսակներ, 2024 թվականին՝ 900 տոննա, 2025 թվականին՝ 1000 տոննա, 2026 թվականին՝ 1100 տոննա։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքների շարքին դասվելու վերաբերյալ հաստատումն առկա լինելու դեպքում, որը տրվում է Բելառուսի Հանրապետության ձկնավերամշակման համալիրի գործունեության համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից, և տեղեկություններ է պարունակում այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը) թույլատրվում է միայն Բելառուսի Հանրապետությունում գրանցված և սննդամթերքի արտադրողներ հանդիսացող անձանց, որոնց կատեգորիային դասվելու չափանիշները կամ որոնց ցանկը կարող են որոշվել ազգային օրենսդրությամբ (այսուհետ՝ սննդամթերք արտադրողներ)։

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումները գործում են՝

սննդամթերք արտադրողների կողմից տվյալ ապրանքները նման մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝ մինչև ձեռնարկության պահեստում ապրանքներն ստացվելու պահը, բայց 1 տարվանից ոչ ավելի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքների բացթողման օրվանից

սննդամթերք արտադրող չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքներն այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝ մինչև սննդամթերք արտադրողներին ապրանքների իրացման (վաճառքի) պահը, բայց 1 տարվանից ոչ ավելի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքների բացթողման օրվանից։

Սննդամթերք արտադրողների պահեստում ապրանքների ստացումը կամ սննդամթերք արտադրողներին այդ ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթը՝ այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտի պատճենն է։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Բելառուսի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 160 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.64» թվերը փոխարինել «7.1.65» թվերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան