Գլխավոր տեղեկություն
Номер
N 3358-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 05.09.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
02.09.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
02.09.2024
Дата вступления в силу
06.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3358-Ա

«02» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3/1 ՇԵՆՔԻ Հ.2/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Շուշան Աղաջանյանի լիազորված անձ Կարեն Պետրոսյանի դիմումը` Թևոսյան փողոցի հ.3/1 շենքի հ.2/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Շուշան Աղաջանյանին պատկանող 41.6քմ մակերեսով տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17.10.2023թ. հ.17102023-01-0271 վկայական, գաղտնաբառ՝ CXDSUT8GVVGG) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2019թ. հունիսի 10-ի հ.1885-Ա որոշումը և կից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.07.2024թ. հ.Դ-88861-24 եզրակացությունը.

1. Թևոսյան փողոցի հ.3/1 շենքի հ.2/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Շուշան Աղաջանյանին պատկանող 41.6քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունը սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:

2. Հանձնարարել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակարան:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան