Գլխավոր տեղեկություն
Номер
N 3262-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 27.08.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
26.08.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
26.08.2024
Дата вступления в силу
28.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3262-Ա

«26» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

 Հավելված

 Երևանի քաղաքապետի

26.08.2024թ.

հ. 3262-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի

ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Մհեր Հովհաննիսյան

/լիազորված անձ/ Գոհար Հովհաննիսյան

«Նուբարաշեն-Բ» այգետարածքի, 9-րդ թաղամաս, հ.27

հողամաս

Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.09.2023թ. հ.5896 և հ.5897 վկայագրերով, Գոհար Հովհաննիսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ «Նուբարաշեն-Բ» այգետարածքի 9-րդ թաղամասի

500.0քմ մակերեսով հ.27 հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Բ-9» թաղամաս, հ.27

01103TRQXSQB

 

2

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

/լիազորված անձ/

«ՊԱՐ ՍԱՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ

Տիգրան Մեծի պողոտա, հ.55 և հ.55/2

հողամաս

«ՊԱՐ ՍԱՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի հ.55 և հ.55/2 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.17122021-01-0295 և հ.03072018-01-0272/, ըստ

միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.55

01053MFDN8F4

 

3

Կիմա Սարյան

/լիազորված անձ/ Ֆրիդա Սարաջյան

Կորյուն Հակոբյան /Ն. Շենգավիթ 7-րդ/ փողոց, հ.40ա

բնակելի տուն

Սեփականության իրավունքի 13.02.2024թ. հ.1929 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ 1930 վկայագրերով, Ֆրիդա Սարաջյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Կորյուն Հակոբյան /Ն. Շենգավիթ

7-րդ/ փողոցի հ.40ա հասցեում գտնվող բնակելի տան տրամադրել հասցե՝ Կորյուն Հակոբյան փողոց, հ.40/3

01113MHXWE6U

 

4

Ամուր Գրիգորյան

Հաղթանակ հ.43-1ա

հողամաս

Ամուր Գրիգորյանին սեփականության իրավունքով

պատկանող, Հաղթանակ հ.43-1ա տեղամասում գտնվող հողամասին /վկ. հ.02022022-01-0122, Երևանի քաղաքապետի 14.11.2022թ. հ.3918-Ա որոշում/ տրամադրել

հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/402

01073M7CNVJQ

 

5

Անդրանիկ Մինասյան

Չուխաջյան փողոց, հ.44

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ 23.05.2024թ. հ.7977 և 17.05.2014թ. հ.2416 վկայագրերով, Անդրանիկ Մինասյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Չուխաջյան փողոցի հ.44 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տ. Չուխաջյան փողոց,

հ.44/1

01013BNL6AXN

 

6

Ալբերտ Մանուկյան և Աիդա Հովհաննիսյան

16-րդ թաղամաս, հ.42 շենք

տարածք

Ալբերտ Մանուկյանին և Աիդա Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 16-րդ թաղամասի հ.42 շենքում գտնվող տարածքին /սեփ. վկ. հ.686986/ տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.42 շենք, հ.126

01013QY2W8PQ

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան