Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-20-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (16.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.17/11(745) Հոդ.275
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.02.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.03.2010
Дата вступления в силу
16.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի փետրվարի 4-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ և 17.2-րդ ենթակետերով.

 

«17.1) որակավորում՝ ամփոփիչ ատեստավորման արդյունքում մասնագիտական որակավորման բնութագրին անձի համապատասխանությունը հավաստող կարգավիճակ, որը շնորհվում է համապատասխան փաստաթղթով.

17.2) որակավորումների ազգային շրջանակ` մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջությունը, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը.»:

 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

 

«2.1) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը և հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը.»:

 

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ ենթակետով.

 

«6.1) հաստատում է որակավորման բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. մարտի 4

Երևան

ՀՕ-20-Ն