Գլխավոր տեղեկություն
Номер
N 60-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2024
Принят
Բյուրեղավան համայնքի ավագանի
Дата принятия
29.08.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
29.08.2024
Дата вступления в силу
03.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2024 թվականի N 60-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ (ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԸ, ՋՐԱԲԵՐ ԵՎ ՆՈՒՌՆՈՒՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ) ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-3 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի N 2-6 դրական եզրակացությունը՝ ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքը (Բյուրեղավան քաղաքը, Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ - 8

 

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ
ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

 

Դեմ - 0

 

 

Ձեռնպահ - 4

 

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԿԱՂԻՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ

ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

 

 

Հավելված

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու

2024 թվականի օգոստոսի 29-ի

N 60-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան