Գլխավոր տեղեկություն
Номер
N 3342-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 04.09.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
29.08.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
29.08.2024
Дата вступления в силу
05.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3342-Ա

«29» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՀՐԱՄ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՀՌԻՓՍԻՄԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահրամ Զարգարյանի և Հռիփսիմե Կիրակոսյանի լ/ա Հերմինե Մովսիսյանի դիմումը՝ Արտաշիսյան փողոցի հ.81/3 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Վահրամ Զարգարյանին և Հռիփսիմե Կիրակոսյանին պատկանող շինության զբաղեցրած (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12052023-01-0427 վկայական) հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու մասին հ.01/116600-24 տեղեկանքը և ՀՀ կադաստրի կոմիտեի հ.Կ-24072024-01-0206 որոշումը:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածա-գնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 7-րդ գոտում (ծածկագիր՝ 01-011-0118-0150-001, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի հունիսի 26-ի հ.470-Ն որոշում, տող՝ 52697):

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-97491-24 և Ն/46864-24 եզրակացությունները.

1. Արտաշիսյան փողոցի հ.81/3 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Վահրամ Զարգարյանին և Հռիփսիմե Կիրակոսյանին պատկանող շինության զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) վերջիններիս՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածա-գնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 686936 (վեց հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Վահրամ Զարգարյանի և Հռիփսիմե Կիրակոսյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և պայմանագրի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացնելուց հետո Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողների հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր:

3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասի ձեռք բերողների կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման առաջին կետը համարվում է ուժը կորցրած:

4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան