Գլխավոր տեղեկություն
Номер
N 1427-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.09.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.09.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.09.2024
Дата вступления в силу
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2024 թվականի N 1427-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման և որոշմամբ սահմանված N 1 հավելվածի ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ» և «ճանապարհային ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար» և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․

3) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի «Ձև N 4»-ի, «Ձև N 5»-ի և «Ձև N 6»-ի վերնագրերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով.

4) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի «Ձև N 4»-ի, «Ձև N 5»-ի և «Ձև N 6»-ի 2-րդ կետերում «ճանապարհային ոստիկանության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին» բառերով.

5) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Ձև N 7»-ը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

 

«Ձև N 7

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՆԻՔԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԴՐՈՇՄԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Քննական մարմնի կողմից միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար տրվող փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքը 30 մմ տրամագծով շրջանագիծ է, որի արտաքին ուրվագծով գրված են «* ՀՀ ներքին գործերի նախարարություն * Հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչություն» և «Department of provision of accounting-examination services, permits and licensing of the Ministry of Internal Affairs of the RA» բառերը, ներքին ուրվագծով` «Միջազգային ավտոմոբիլային երթևեկություն» և «Circulation Automobile International» բառերը, իսկ միջին մասում պատկերված է ավտոմոբիլի ստվերապատկերից և երկու թվանշանից կազմված կնիքի համարը, որը ծածկագրի տեսքով ցույց է տալիս փաստաթուղթը կնքած քննական մարմինը:

2. Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար տրվող փաստաթղթերում օգտագործվող թույլատրող դրոշմակը 20 x 10 մմ չափսերի օվալ է, որի արտաքին ուրվագծով գրված են «* ՀՀ ներքին գործերի նախարարություն * Հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչություն» և «Department of provision of accounting-examination services, permits and licensing of the Ministry of Internal Affairs of the RA» բառերը, իսկ միջին մասում պատկերված է ավտոմոբիլի ստվերապատկերից և երկու թվանշանից կազմված դրոշմակի համարը, որը ծածկագրի տեսքով ցույց է տալիս փաստաթուղթը դրոշմած քննական մարմինը:

 

Ներմուծեք նկարագրությունը_23657

Մասշտաբ 2։1

2».

6) որոշմամբ սահմանված N 4 հավելվածի 6-րդ և 15-րդ կետերում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2024 թվական: