ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2024 թվականի N 1423-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին կատարել փոփոխություն «Մանուկյան շին» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի փետրվարի 5-ին կնքված N «ՊԳԿԿ-ԳՀԱՇՁԲ-2024/1-1» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի գնի 44,7 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
2. Սահմանել, որ «Մանուկյան շին» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի փետրվարի 5-ին կնքված N «ՊԳԿԿ-ԳՀԱՇՁԲ-2024/1-1» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրի N 2 հավելվածով սահմանված ընդհանուր աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգվում է սույն որոշման հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 120 օրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|