Գլխավոր տեղեկություն
Номер
N 600-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
27.08.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
27.08.2024
Дата вступления в силу
28.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 600-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 465-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00912455) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հուլիսի 3-ի «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող «Բազմաթիվ օգուտներ արևային էներգիայի և գյուղատնտեսության համադրման միջոցով» N 465-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վոլտա-Յու» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08424978) 2024 թվականի հուլիսի 30-ին կնքված թիվ ԷՀԳ-ԳՄՀԸ-ՋՐՄԿ/2024-2 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքների իրականացում՝ 12,190,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գլոբալ Կոնսալտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02595412) 2024 թվականի օգոստոսի 1-ին կնքված թիվ #01.1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` ամսական 51,875 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

27.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ