Գլխավոր տեղեկություն
Номер
N 1132-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.10.24/78(1436) Հոդ.1076
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2018
Дата вступления в силу
03.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2018 թվականի N 1132-Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ե» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 (նախաբանը փոփ. 29.06.23 N 1050-Ն)

1. Հաստատել`

1) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. հոկտեմբերի 16

Երևան

   

  

   

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորում են օրենքով սահմանված կարգով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և իրականացման, Հայաստանի Հանրապետության և տարածքային զինվորական կոմիսարիատների (այսուհետ նաև՝ զինվորական կոմիսարիատներ), զորակոչի ապահովման գործընթացում օրենքով վերապահված իրավասություններ ունեցող այլ մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի պատշաճ ապահովման և զորակոչի նախապատրաստման աշխատանքների իրականացման համար պատասխանատու են տարածքային զինվորական կոմիսարիատները: Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը մեթոդական աջակցություն է ցուցաբերում տարածքային զինկոմիսարիատներին զորակոչի նախապատրաստական աշխատանքների իրականացման և զորակոչի անցկացման գործընթացում, պլանավորում է զորակոչի ենթակա քաղաքացիների քանակական և որակական կազմը, իրականացնում է հաշվետու տվյալների ընդհանրացում և վերլուծություն։

   

II. ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

   

3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության և տարածքային զինվորական կոմիսարիատներում յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից և սեպտեմբերի 1-ից իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:

4. Զինվորական կոմիսարիատներում առկա զորակոչիկների զինվորական հաշվառման սկզբնական տվյալների՝ այբբենական հաշվառման գրքերի և զորակոչիկների անձնական գործերի` ներառյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացիների, իսկ Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման վերցված զինապարտների վերաբերյալ ստացված ամփոփացուցակների, ինչպես նաև իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ ներկայացված դիմումների հիման վրա տարածքային զինվորական կոմիսարիատներում և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատում կազմվում են հայտարարված զորակոչին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների անվանացուցակներ՝ համաձայն N 1 ձևի:

 (4-րդ կետը լրաց. 14.09.23 N 1568-Ն, 23.05.24 N 728-Ն, փոփ. 29.08.24 N 1376-Ն)

5. Կազմված անվանացուցակների հիման վրա զինվորական կոմիսարիատներում զորակոչիկների անձնական գործերից կազմվում է քարտադարան՝ հետևյալ բաժիններից՝

1) 18 տարեկանը լրացողներ.

2) առողջական վիճակի պատճառով տրված և տարկետման ժամկետը լրացողներ.

3) ուսումը շարունակելու համար տրված և տարկետման ժամկետը լրացողներ.

4) ընտանեկան պայմաններից ելնելով տրված և տարկետման ժամկետը լրացողներ.

5) օրենքով սահմանված այլ հիմքերով տրված և տարկետման ժամկետը լրացողներ.

6) զինվորական հաշվառման այլ կարգավիճակ ունեցողներ՝ ներառյալ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի և օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված քաղաքացիներ։

(5-րդ կետը լրաց. 14.09.23 N 1568-Ն, 23.05.24 N 728-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված կատեգորիաներին համապատասխան քարտադարանում զորակոչիկների անձնական գործերը դասավորվում են այբբենական կարգով: Անձնական գործերը պահվում են պահարաններում՝ ապահովելով փաստաթղթերի պահպանումը: Քարտադարանի վարման հետ զուգահեռ ձևավորվում է նաև էլեկտրոնային շտեմարան:

7. Զորակոչի նախապատրաստական փուլում զինվորական կոմիսարիատները՝

1) մշակում են զորակոչի նախապատրաստման և անցկացման պլան՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 5-ը և սեպտեմբերի 5-ը.

2) զորակոչի ենթակա քաղաքացիների որակական կազմը ճշտելու նպատակով, մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 10-ը և սեպտեմբերի 10-ը, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված կամ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 10-ը, իրավասու պետական մարմիններից և կազմակերպություններից պահանջում են զորակոչիկներին վերաբերող հետևյալ տվյալները`

ա. հոգեբուժական, հակատուբերկուլյոզային, մաշկասեռավարակաբանության, նարկոլոգիական դիսպանսերներում հաշվառված լինելու մասին,

բ. ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում հաշվառված լինելու մասին, որից հետո ստացված տվյալները 5 աշխատանքային օրվա ընթացքում համեմատում են անձնական գործերում առկա տվյալների հետ, իսկ քաղվածքները կցում են անձնական գործերին.

3) կազմում են զորակոչային ռեսուրսների քանակական բնութագրերը և ներկայացնում այն Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը և սեպտեմբերի 15-ը, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված կամ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 15-ը.

4) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը և սեպտեմբերի 20-ը, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված կամ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 20-ը զորակոչի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կազմակերպում են քաղաքացիներին զինվորական կոմիսարիատ, ինչպես նաև հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններ ներկայանալու վերաբերյալ ծանուցումը՝ օրենքի և սույն կարգի պահանջների համաձայն.

5) կազմում են հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններ՝ ըստ օրերի, քաղաքացիների ներկայանալու անվանացուցակ, որն էլ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 25-ը և սեպտեմբերի 25-ը, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված կամ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 25-ը ներկայացնում են հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններին:

(7-րդ կետը լրաց. 14.09.23 N 1568-Ն, 23.05.24 N 728-Ն, փոփ. 29.08.24 N 1376-Ն)

      

III. ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

   

8. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո զինվորական կոմիսարիատը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած), ներառյալ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված կամ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված և շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայության զորակոչվելու դիմում ներկայացրած (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացուն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 2 ձևի:

(8-րդ կետը փոփ. 14.09.23 N 1568-Ն, լրաց. 23.05.24 N 728-Ն, խմբ. 29.08.24 N 1376-Ն)

9. Զորակոչի ենթակա քաղաքացիները պարտավոր են ծանուցման մեջ նշված ժամկետում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առավել մոտ զինվորական կոմիսարիատ, որի դեպքում քաղաքացու ներկայացած զինվորական կոմիսարիատում ճշտվում է քաղաքացու կողմից իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու հետ կապված խնդիրը և ներկայանալու հնարավոր ժամկետը, որի վերաբերյալ գրավոր տեղեկացվում է քաղաքացու հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատին, ինչպես նաև համաձայնեցնելով այդ զինվորական կոմիսարիատի հետ՝ քաղաքացուն փաստաթղթային եղանակով տրամադրում է նոր ծանուցագիր վերջինիս հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին:

10. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիներին օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջնային ծանուցման անհնարինության դեպքում հանրապետական զինվորական կոմիսարիատի կողմից զորակոչի հայտարարման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում արտաքին գործերի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմնի միջոցով համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիների անվանացուցակն ու յուրաքանչյուր քաղաքացու անունով լրացված N 2 ձևի ծանուցագիրը՝ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ծանուցագիրը քաղաքացուն առձեռն հանձնելու նպատակով: Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը ծանուցված քաղաքացիների անվանացուցակը և ստացականները, ինչպես նաև չծանուցված քաղաքացիների անվանացուցակը՝ նշելով չծանուցման պատճառը և նրանց անունով լրացված ծանուցագրերը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը և նոյեմբերի 20-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնում են հանրապետական զինվորական կոմիսարիատ, որի կողմից չծանուցված քաղաքացիների հրապարակային ծանուցումն իրականացվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով:

(10-րդ կետը խմբ. 29.08.24 N 1376-Ն)

11. Զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցագրում նշված վայր ներկայանալիս դիմավորում է զինվորական կոմիսարիատի անձնակազմից նշանակված պատասխանատուն կամ հերթապահը, որը բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները և համաձայն ցուցակի վարում ներկայացածների հաշվառում:

12. Զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի համապատասխան պաշտոնատար անձը զորակոչի ենթակա քաղաքացիներին պարզաբանում է նրանց պարտականությունները և ստուգում փաստաթղթերի առկայությունը:

13. Զորակոչիկի անձնական գործում առկա փաստաթղթերն ստուգելուց հետո զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի աշխատողը ճշտում է զորակոչիկի ընտանեկան դրությունը, առողջական վիճակը, կրթությունը, մասնագիտությունը, պարզաբանում է այլ հարցեր՝ կապված զորակոչիկի անձնական տվյալների ուսումնասիրության հետ:

14. Զինվորական կոմիսարները պարտավոր են անձամբ հսկել զորակոչիկների ներկայանալը և միջոցներ ձեռնարկել զորակոչիկների չներկայանալու պատճառների բացահայտման ուղղությամբ: Զինվորական կոմիսարիատ կամ առողջական վիճակի հետազոտում կամ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին չներկայացած զորակոչիկների տվյալները 3 աշխատանքային օրվա ընթացքում հաղորդվում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ նրանց հայտնաբերելու և համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնելու հարցում աջակցության համար: Հարգելի պատճառներով զինվորական կոմիսարիատ կամ առողջական վիճակի հետազոտում կամ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին չներկայացած զորակոչիկների համար նշանակվում է ներկայացման մեկ ուրիշ օր:

15. Զորակոչի ենթակա անձանց վերաբերյալ օրենքով սահմանված որոշումներ կայացնելու, ինչպես նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելու գործընթացն ապահովելու նպատակով զինվորական կոմիսարիատներում իրականացվում է զորակոչիկների անձնական տվյալների ուսումնասիրություն՝ ճշտվում են նրանց ընտանեկան պայմանները՝ համաձայն N 3 ձևի, ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, օրենքով սահմանված այլ պայմաններ: Ուսումնասիրության արդյունքները ծանոթացվում են տվյալների սուբյեկտին, ով կարող է համապատասխան դիտողություններ և առարկություններ ներկայացնել փաստաթղթում արձանագրված տվյալների ճշգրտության վերաբերյալ:

16. Զորակոչի ենթակա քաղաքացիների անձնական տվյալների ուսումնասիրությունն սկսվում է զինվորական հաշվառումից և շարունակվում է մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչը: Այդ աշխատանքներն իրականացվում են զինվորական կոմիսարի անմիջական ղեկավարությամբ:

17. Զորակոչիկների անձնական տվյալների ուսումնասիրությունն իրականացվում է՝

1) զորակոչիկների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ անմիջական զրույցի միջոցով.

2) զորակոչիկի վերաբերյալ անձնական գործում առկա փաստաթղթերն ուսումնասիրելու միջոցով.

3) անհրաժեշտության դեպքում այլ իրավասու մարմիններ հարցումներ կատարելու միջոցով:

18. Անձնական տվյալների ուսումնասիրության ընթացքում ճշտված տեղեկատվությունը լրացվում է ուսումնասիրման թերթիկում, որը հաստատվում է ուսումնասիրություն անցկացնող պաշտոնատար անձի և զորակոչիկի կամ նրա օրինական ներկայացուցչի ստորագրություններով՝ նշելով ուսումնասիրություն կատարողի անունը, ազգանունը, ինչպես նաև ուսումնասիրությունը կատարելու օրը, ամիսը, տարեթիվը:

19. Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զինվորական կոմիսարիատները պարտադիր ապահովում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն, 2018 թվականի ապրիլի 12-ի NN 430-Ն, 450-Ն, 451-Ն և 457-Ն որոշումների համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, կազմակերպվող սպայական դասընթացների և ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության պայմանների վերաբերյալ զորակոչիկների իրազեկումը, այդ ծրագրերին, սպայական դասընթացներին ու ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառումը և օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացումը:

19.1. Օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված համապատասխան ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայություն անցնելու փոխարեն, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված որևէ ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայություն անցնելու համար օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նախատեսված համապատասխան չափով գումարը վճարելու դիմում ներկայացվելու դեպքում զինվորական կոմիսարիատը քաղաքացուն 1-օրյա ժամկետում գրավոր տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այն հաշվեհամարը, որին կատարվելու է վճարումը, և առձեռն հանձնում է սույն կարգի N 13 ձևի համաձայն ծանուցագիրը՝ հայտարարված զորակոչի ավարտի օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվեհամարը ստանալու հիման վրա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող օրը զինվորական կոմիսարիատ ներկայացնել համապատասխան չափով գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (այսուհետ՝ վճարումը հաստատող փաստաթուղթ): Օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում քաղաքացին պարտավոր է սույն կետի համաձայն ստացած ծանուցագրում նշված օրը ներկայանալ զինվորական կոմիսարիատ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում քաղաքացին համարվում է շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցնելու ցանկություն չունեցող անձ:

 (19.1-ին կետը լրաց. 23.05.24 N 728-Ն)

 

IV. ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

   

20. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի կազմակերպումն ապահովող մարմիններն են՝

1) զինվորական կոմիսարիատը.

2) մարզային զորակոչային հանձնաժողովը.

3) հանրապետական զորակոչային հանձնաժողովը:

   

V. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ

  

21. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի պատշաճ իրականացման համար պատասխանատու է համապատասխան զինվորական կոմիսարիատը, որի շրջանակներում զինվորական կոմիսարը՝

1) անհրաժեշտ փաստաթղթերը և տվյալները զինվորական կոմիսարիատ ներկայացվելուց հետո, նախապես կազմված ժամանակացույցի համաձայն, կազմակերպում է զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի նախնական և անհրաժեշտ այլ հետազոտությունների ուղեգրման գործընթացը.

2) կայացնում է որոշումներ` համաձայն NN 4 և 4.1 ձևերի, օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող քաղաքացուն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, իսկ օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերով սահմանված դեպքերում՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու մասին՝ զորակոչի վերաբերյալ տվյալները եռօրյա ժամկետում գրանցելով զորակոչիկների վերաբերյալ կայացված որոշումների հաշվառման մատյանում՝ համաձայն N 5 ձևի, և որոշման պատճենը տրամադրելով քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին՝ օրենքով սահմանված իրավունքից օգտվելու դեպքում վերջինիս ծանուցելով իր իրավունքների մասին՝ համաձայն NN 6 և 6.1-ին ձևերի.

3) նախապատրաստում և նախնական եզրակացությամբ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քաղաքացու՝ գիտական աստիճան ունենալու և մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստաթղթերը և զորակոչիկի անձնական գործը՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար՝ համաձայն N 7 ձևի.

4) նախապատրաստում և նախնական եզրակացությամբ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը և զորակոչիկի անձնական գործը՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար՝ համաձայն N 8 ձևի.

5) նախապատրաստում և ոչ ուշ, քան զորակոչն ավարտելու օրվան նախորդող 30-րդ օրը նախնական եզրակացությամբ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը՝ հանրապետական զորակոչային հանձնաժողով առաջարկություն ներկայացնելու համար՝ համաձայն N 9 ձևի.

6) իրավասու բժշկական հանձնաժողով է ներկայացնում զորակոչի ենթակա և առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների նախնական և այլ հետազոտությունները, նրանց առողջական վիճակի վերաբերյալ առկա այլ փաստաթղթեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով բժշկական փորձաքննություն իրականացնելու և պիտանիության վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար.

7) զորակոչիկների վերաբերյալ սույն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ապահովում է դրանց գրանցումը զորակոչիկների վերաբերյալ կայացված որոշումների հաշվառման մատյանում և համապատասխան գրառումների կատարումը զորակոչիկների այբբենական հաշվառման գրքերում.

8) զորակոչի ավարտից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին է ներկայացնում հաշվետվություններ՝ տվյալ տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն, 2018 թվականի ապրիլի 12-ի NN 430-Ն, 450-Ն, 451-Ն և 457-Ն որոշումների համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, կազմակերպվող սպայական դասընթացների և ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության ապահովման, զորակոչված կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած, կամ զորակոչից խուսափած քաղաքացիների վերաբերյալ, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփվում են և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

(21-րդ կետը փոփ., լրաց. 14.09.23 N 1568-Ն, փոփ. 23.05.24 N 728-Ն)

22. Օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով և դրանց պատճեններով: Եթե պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը հանդիսանում են օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթեր, ապա դրանք պետք է ներկայացվեն նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքը հաստատող բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են քաղաքացուն:

23. Օրենքով սահմանված այն դեպքերում, երբ քաղաքացին իրավունք ունի հրաժարվելու իր ունեցած տարկետման իրավունքից կամ ստացած տարկետումից և ցանկություն է հայտնում զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության, ապա դրա մասին դիմում է ներկայացնում իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ: Դիմումի՝ սահմանված կարգով գրանցումից հետո տվյալ քաղաքացին ընդգրկվում է զորակոչի ենթակա անձանց ցուցակում, նրա անձնական գործը տեղափոխվում է հաշվառման նախապես կազմված քարտադարան և նրա զորակոչի գործընթացն իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

24. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված և զորակոչի ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած) քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի կարգադրությամբ իրականացվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

(24-րդ կետը փոփ. 29.08.24 N 1376-Ն)

24.1. Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած և զինվորական հաշվառման վերցված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում սույն կարգի 21-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու կամ օրենքով սահմանված ընտանեկան պայմաններ ունենալու դեպքերում դրանք հաստատող փաստաթղթերի հիման վրա իգական սեռի քաղաքացու վերաբերյալ զինվորական կոմիսարը կայացնում է սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը՝ համաձայն N 4.1 ձևի:

(24.1-ին կետը լրաց. 14.09.23 N 1568-Ն)

       

VI. ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ (Մ(Ե)ԶՀ)

       

25. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովը զինվորական ծառայության զորակոչերի կազմակերպումն ապահովող մարմին է, որն ստեղծվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Մ(Ե)ԶՀ-ի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, առնվազն 3 անդամներ և քարտուղարը: Մ(Ե)ԶՀ-ի անդամ չի կարող նշանակվել հանրապետական զորակոչային հանձնաժողովի անդամ նշանակված անձը: Մ(Ե)ԶՀ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Մ(Ե)ԶՀ-ի կողմից եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ: Մ(Ե)ԶՀ-ի աշխատանքներն արձանագրվում են մատյանում, որի լրացման համար պատասխանատու է հանձնաժողովի քարտուղարը: Ընդունված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացությանը:

26. Մ(Ե)ԶՀ-ն՝

1) զինվորական կոմիսարիատից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քաղաքացու՝ գիտական աստիճան ունենալու և մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, որից հետո ներկայացված փաստաթղթերը և եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին.

2) զինվորական կոմիսարիատից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչպես նաև օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին, որից հետո ներկայացված փաստաթղթերը և եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին.

3) զինվորական կոմիսարիատից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան համապատասխան զորակոչն ավարտելու օրվան նախորդող 20-րդ օրը հանրապետական զորակոչային հանձնաժողով է ներկայացնում առաջարկություն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ.

4) կայացված եզրակացությունները, դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում, տրամադրում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին:

  

VII. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ (ՀԶՀ)

       

27. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի կազմակերպումն ապահովող մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ՀԶՀ-ի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, առնվազն 3 անդամներ և քարտուղարը: ՀԶՀ-ի անդամ չի կարող նշանակվել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի անդամ նշանակված անձը: ՀԶՀ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստը համարվում է կայացած, եթե ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելի: ՀԶՀ-ի կողմից եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ: ՀԶՀ-ի աշխատանքներն արձանագրվում են մատյանում, որի լրացման համար պատասխանատու է հանձնաժողովի քարտուղարը: Ընդունված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացությանը:

28. ՀԶՀ-ն՝

1) իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում՝ համաձայն N 10 ձևի, օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով և 23-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով նախատեսված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին և եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին.

2) իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում՝ համաձայն N 11 ձևի, օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով և ժամկետներում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին և եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին.

3) Մ(Ե)ԶՀ-ից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան զորակոչն ավարտելու օրվան նախորդող 10-րդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում եզրակացություն՝ համաձայն N 12 ձևի, օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ.

4) կայացված եզրակացությունները, դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում, տրամադրում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին.

5) քննարկում է մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած եզրակացությունների (որոշումների) վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, բացատրությունները, առարկությունները կամ բողոքները և քննարկման արդյունքների մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է դիմումատուին:

29. ՄԶՀ-ի և ՀԶՀ-ի եզրակացություններն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան զորակոչն ավարտելու օրվան նախորդող 5-րդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատում կամ մերժվում է տարկետումների կամ ազատումների տրամադրումը:

  

VIII. ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

           

30. Սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն N 4 ձևով սահմանված որոշումը կայացնելուց հետո զինվորական կոմիսարիատը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով (համաձայն N 13 ձևի) ծանուցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով ներկայանալու ժամկետը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող զորակոչիկները տեղեկացվում են հանրապետական հավաքակայան ներկայացվելու համար զինկոմիսարիատ ներկայանալու ժամանակի, հավաքակայանում թույլատրելի առարկաների և պարագաների, զինծառայող համարվելու ժամանակի, դրանից բխող իրավունքների և պարտականությունների մասին:

(30-րդ կետը փոփ. 14.09.23 N 1568-Ն)

31. Ծանուցագրում նշված օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալիս զինվորական կոմիսարիատում ստուգվում է զինվորական ծառայության զորակոչվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը: Մասնավորապես, ստուգվում են զորակոչիկների անձնական գործերը, զինգրքույկները, հաշվեծառայողական քարտերը (ՀԾՔ-երը)՝ հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր գրառմամբ, իսկ հանրային ծառայությունների համարանիշ ստացած չլինելու դեպքում՝ դրա մասին իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը, վիճակահանության թերթիկները (զինվորական կոմիսարիատների կողմից լրացված և կնիքով հաստատված), «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկները» (զորակոչիկների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ անձամբ լրացված գնահատականներով), բժշկական գրքույկները` լրացված և ստորագրված զինկոմիսարիատի բժշկի (ԶԲՀ-ի կամ ԱՊ ԶԲՀ-ի պատասխանատու անձի) կողմից` նախկինում զորակոչիկների տարած վարակիչ հիվանդությունների, կատարված կանխարգելիչ պատվաստումների և դրանց հակացուցումների վերաբերյալ տեղեկատվությամբ, զինված ուժերի համար պատրաստված կրտսեր մասնագետների համար` վարորդական իրավունքի և պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպություններում դասընթացներ ավարտած լինելու վկայականների առկայությունը, ՀԾՔ-ի համապատասխան սյունակում կատարված նշումները` օրենքով նախատեսված արտոնություններից օգտվելու մասին և դրանց վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը` հաստատված զինվորական կոմիսարի կնիքով: Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ծանուցագրում նշված օրը զինվորական կոմիսարիատ ներկայացած իգական սեռի քաղաքացուն գրավոր տեղեկացվում է օրենքի 19.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավունքի մասին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց գրավոր հրաժարվելու դեպքում իգական սեռի քաղաքացու վերաբերյալ զինվորական կոմիսարը կայացնում է սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն N 4.1 ձևով սահմանված որոշումը:

(31-րդ կետը լրաց. 14.09.23 N 1568-Ն)

32. Զինվորական կոմիսարիատ ներկայացած զորակոչիկներին հանրապետական հավաքակայան ներկայացնելու համար կազմվում է անվանացուցակ՝ համաձայն N 14 ձևի, որը հաստատվում է զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնիքով:

33. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի համաձայն հայտարարված զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին հանրապետական հավաքակայանում կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչված իգական սեռի քաղաքացիներին՝ առանց վիճակահանության, ըստ զորամասերի ծառայության նշանակման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով: Հանրապետական հավաքակայանում ուսումնասիրվում են հանրապետական հավաքակայան ներկայացված քաղաքացիների վերաբերյալ սույն կարգի 31-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների առկայությունը, ինչպես նաև առողջական վիճակը, որի արդյունքներով անհրաժեշտ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ոչ լիարժեք լինելու կամ քաղաքացու առողջական վիճակը զորակոչվելու համար խոչընդոտ հանդիսանալու դեպքում քաղաքացին կարող է վերադարձվել զինվորական կոմիսարիատ:

(33-րդ կետը փոփ. 29.06.23 N 1050-Ն, լրաց. 14.09.23 N 1568-Ն)

34. Պարտադիր զինծառայողների՝ ըստ զորամասերի ծառայության նշանակվելուց հետո զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչությունը համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ է ուղարկում զորակոչված անձանց անվանացուցակը՝ նշանակված զորամասերի պայմանական համարների գրառումներով: Ստացված անվանացուցակները տարածքային զինվորական կոմիսարիատներն անհապաղ փակցնում են քաղաքացիների համար տեսանելի վայրերում:

35. Հաստատված ցուցակների հիման վրա զորակոչիկների անձնական գործերում և այբբենական հաշվառման գրքերում կատարվում է գրառում զինված ուժեր զորակոչվելու մասին՝ նշելով զորակոչի օրը, ամիսը, տարեթիվը և զորամասի պայմանական համարը:

36. Հերթական զորակոչի ավարտից հետո զինվորական կոմիսարի հանձնարարությամբ զորակոչի բաժանմունքի պետն ստուգում է զորակոչիկների անձնական գործերի և նրանց վերաբերյալ կայացված որոշումների (եզրակացությունների), անհրաժեշտ գրառումների առկայությունը: Ստուգման արդյունքներն արձանագրվում են, որը հաստատվում է զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնիքով:

37. Հայտարարված զորակոչի ընթացքում զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ զորակոչից խուսափած անձանց, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց գրավոր հրաժարված իգական սեռի քաղաքացիների, անձնական գործերի պատճենները, հաստատված զինվորական կոմիսարի կնիքով, զորակոչի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան միջնորդությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժին՝ միաժամանակ տեղեկացնելով համապատասխան կայազորային զինվորական դատախազությանը:

(37-րդ կետը լրաց. 14.09.23 N 1568-Ն)

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

Ձև N 1

      

     

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

            

      

__________
(կոչումը)

_________________

(ստորագրությունը)

__________________________

(անվանատառը, ազգանունը)

         

ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ

    

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 20    թ. ԱՄԱՌԱՅԻՆ (ՁՄԵՌԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ

         

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Բնակության վայրի հաշվառման հասցեն

Հեռախոսա-
համարը

Ծանոթա-
գրություն

                    
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

         

____________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԶՈՐԱԿՈՉԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ

      

__________
(կոչումը)

_________________

(ստորագրությունը)

__________________________

(անունը, ազգանունը)

Ձև N 2

      

Քաղաքացի ____________________________________________________________________

Հասցեն________________________________________________________________________

______________________________________________________________________________

    

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

     

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ Դուք ենթակա եք զորակոչման պարտադիր զինվորական ծառայության 20    թվականի _________________ զորակոչին:

Անհրաժեշտ է 20    թ. ____________-ի _______-ին ժամը ______-ին անձը հաստատող

                     (ամիսը)                         (օրը)

   

փաստաթղթով ներկայանալ ____________________ զինվորական կոմիսարիատ՝ հետևյալ հասցեով՝______________________, զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար:

       

_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

____________________________

           (զինկոմիսարիատ)

             (ստորագրությունը)

________________________________________________________________________________

(կոչումը (անունը, ազգանունը)

     

Կտրման գիծ

________________________________________________________________________________

       

ՍՏԱՑԱԿԱՆ

      

_______________ 20    թվականին զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա:

________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________

(ստորագրությունը)               

      

____ ______________ 20    թ.

               

Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:

(ձևը խմբ. 29.08.24 N 1376-Ն)

 

Ձև N 3

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

(զորակոչիկի ընտանեկան պայմանների ուսումնասիրման վերաբերյալ)

    

________________________________ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի

_________________________________________________________________________

(պաշտոնը, կոչումը,

_________________________________________________________________կողմից կատարվեց

անունը, ազգանունը)

        

զորակոչիկ _______________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը)

     

ընտանեկան պայմանների ուսումնասիրություն:

              

1. Ընտանեկան պայմանների նկարագրությունը ______________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

___________________________________________________________________________________:

          

2. Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________:

               

Ուսումնասիրությունն իրականացրեց _________________________________________________

                                              (ստորագրությունը, անունը, ազգանունը)

   

____ _____________ 20    թ.

   

Ներմուծեք նկարագրությունը_17978

____________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

     

______________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)                          

           

____ ____________ 20    թ.

 

Ուսումնասիրությանը ծանոթացա՝ զորակոչիկ

_________________________________

(անունը, ազգանունը)

_____________

(ստորագրությունը)

 

Առարկություններ ունենալու դեպքում նշվում են առարկությունները:

 

Ձև N 4

      

____________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

____________________ 20    թվականի N _____

     

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով՝ որոշում եմ.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող քաղաքացի______________________________________________________

_______________________________________________________ -ին:

           (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում տալ քաղաքացի ________________________

____________________________________________________ -ին (օրինական ներկայացուցչին):

(անունը, հայրանունը, ազգանունը)

    

 

               

 

1. Սույն որոշումը երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան կամ հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

2. Բողոք ներկայացնելը, մինչև որոշման վերանայումը, չի կասեցնում դրա կատարումը:

       

    

Պահպանման ժամկետը՝ ______ տարի

 

 _______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

.___.

|Կ.Տ.|

____________________________________________________________

.___.                       (կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

____ ___________ 20   թ.

 

(ձևը լրաց. 14.09.23 N 1568-Ն)

 

Ձև N 4.1

 

________________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

___________________ 20 թվականի N _____

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` որոշում եմ.

1. Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացի _________________________________________-ին

(ծննդյան օր, ամիս, տարեթիվ, անուն, հայրանուն, ազգանուն)

ճանաչել պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա՝

_________________________________________________________________________________

հիմքով:

(նշվում է օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերով սահմանված որևէ դեպքը)

 

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում հանձնել

______________________________-ին:

(անունը, ազգանունը)

 

3. Սույն որոշումը երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատական կարգով:

 

Պահպանման ժամկետը` _______ տարի

 

 

 

 

 

 

   _______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

.___.

|Կ.Տ.|

____________________________________________________________

.___.                       (կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

____ ___________ 20   թ.

(ձևը լրաց. 14.09.23 N 1568-Ն)

 

Ձև N 5

     

Մ Ա Տ Յ Ա Ն

     

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

__________ ԹՎԱԿԱՆԻ ______________ ԶՈՐԱԿՈՉԻՆ

ԵՆԹԱԿԱ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

      

   

Սկսված է՝ ___ ________________ 20    թ.

    

Ավարտված է՝ ___ _____________20    թ.

     

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան թիվը

Որոշում կայացնող մարմինը

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

   

Որոշման համարը և կայացման
օրը, ամիսը, տարեթիվը

Կայացված որոշումը

Ծանոթագրություն

        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        

      

Ձև N 6

   

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ

      

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ)`

1) ով հանդիսանում է 63 տարին լրացած կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) ունեցող ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը.

2) ով ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր).

3) ով ամուսնացած է և ունի մեկ երեխա.

4) ում ծնողները մահացած են.

5) ում մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ:

Նույն օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի պահանջների համաձայն՝ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմաններ ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողներին 6 ամիսը մեկ անգամ տրվում է լրացուցիչ արձակուրդ 5 օրացուցային օր տևողությամբ:

    

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով և 28-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված իրավունքներին ծանոթացել եմ՝

 

_____________________

(ստորագրությունը)

__________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

    

_____ ______________________ 20    թ.

 (ձևը փոփ. 29.06.23 N 1050-Ն, լրաց. 02.11.23 N 1884-Ն)

 

Ձև N 6.1

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ

    

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների՝ հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միևնույն զորամասում: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում՝ բացառությամբ, եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 17 ամիսը, կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից, կամ ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չէ հայտարարված զորակոչի շրջանակներում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավունքին ծանոթացել եմ՝

   

_______________________________________________________________________________

       (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

   

_____ ______________________ 20    թ.

 (ձևը խմբ. 29.06.23 N 1050-Ն)

     

Ձև N 7

 

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացու ազատման ենթակա լինելու վերաբերյալ)

          

Քաղաքացի ___________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը,

__________________________________________________________________ զինկոմիսարիատ:

հաշվառման զինվորական կոմիսարիատը)

      

1. Կարգավիճակի նկարագրությունը ___________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

_________________________________________________________________________________:

     

2. Հիմք հանդիսացող փաստաթղթերը _________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

__________________________________________________________________________________:

   

  

3. Նախնական եզրակացություն՝

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի_________հոդվածի _______ մասի _____ կետի պահանջների՝ ենթակա է ազատման պարտադիր զինվորական ծառայությունից:

    

Ներկայացվում է մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար:

   

Ներմուծեք նկարագրությունը_17978

____________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

    

______________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)                

     

____ ____________ 20    թ.

    

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

_____ _____________ 20    թվականի N _____

       

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ԱԶԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով՝ ______________________ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովը եզրակացնում է՝

1. Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի _________ հոդվածի _______ մասի _____ կետի պահանջների՝ ենթակա է ազատման պարտադիր զինվորական ծառայությունից՝ _________________________________________________

____________________________________________________________________________        -ը:

(քաղաքացու ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը)

      

2. Եզրակացության օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և տրամադրել քաղաքացի

____________________________________________________ -ին (օրինական ներկայացուցչին):

 

Հանձնաժողովի նախագահ՝ ___________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Անդամներ՝

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

      

________________________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Քարտուղար՝ ________________________________________________________________:

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

   

____ ______________ 20    թ.

   

Զինվորական կոմիսարիատում հաշվառված է N _________, ______________ 20    թ.

     

Ձև N 8

     

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից քաղաքացու օգտվելու վերաբերյալ)

           

Քաղաքացի ___________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը,

__________________________________________________________________ զինկոմիսարիատ:

հաշվառման զինվորական կոմիսարիատը)

 

1. Կարգավիճակի նկարագրությունը __________________________________________________

___________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________:

      

2. Հիմք հանդիսացող փաստաթղթերը ________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________:

     

3. Նախնական եզրակացություն՝

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի_________հոդվածի _______ մասի _____ կետի պահանջների՝ օգտվում է մինչև 20    թվականի __________-ի ____-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:

Ներկայացվում է մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար:

   

Ներմուծեք նկարագրությունը_17978

____________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

       

______________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)                 

           

____ ____________ 20    թ.

   

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

   

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

__________________ 20    թվականի N _____

   

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով՝ ______________________ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովը եզրակացնում է.

1. Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի_________հոդվածի_______ մասի _____ կետի պահանջների՝ ___________________

_______________________________________________________________________________ -ը (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը)

     

օգտվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից՝ մինչև 20    թվականի _______________ -ի ____ -ը:

2. Եզրակացության օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և տրամադրել քաղաքացի ____________________________________________________ -ին (օրինական ներկայացուցչին):

      

Հանձնաժողովի նախագահ՝ ___________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Անդամներ՝

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Քարտուղար՝ ________________________________________________________________:

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ______________ 20   թ.

      

Զինվորական կոմիսարիատում հաշվառված է N _________, ____ ______________ 20   թ.

   

Ձև N 9

   

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

   

(շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով չնախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրամադրելու վերաբերյալ)

  

Քաղաքացի ___________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը,

      

__________________________________________________________________ զինկոմիսարիատ:

հաշվառման զինվորական կոմիսարիատը)

 

1. Ընտանեկան պայմանների նկարագրությունը _____________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

__________________________________________________________________________________:

   

2. Հիմք հանդիսացող փաստաթղթերը ______________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________:

       

3. Նախնական եզրակացություն՝

Հաշվի առնելով քաղաքացի __________________________________________________-ի ընտանեկան պայմանները՝ ներկայացվում է մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի և 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ՝ հանրապետական զորակոչային հանձնաժողով առաջարկություն ներկայացնելու համար:

    

Ներմուծեք նկարագրությունը_17978

____________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

______________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)                         

____ ____________ 20    թ.

     

   ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

     

(շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով չնախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրամադրելու վերաբերյալ)

 

Ուսումնասիրելով _____________________________ զինվորական կոմիսարիատի կողմից ներկայացված քաղաքացի _______________________________________________-ին օրենքով չնախատեսված դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ նախնական եզրակացությունը և վերջինիս ընտանեկան պայմանների վերաբերյալ փաստաթղթերը՝ _________________________ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովը, ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի _______-ի ____-ի N _______ որոշման պահանջներով, ներկայացնում է առաջարկություն հանրապետական զորակոչային հանձնաժողով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով _________________________________________-ին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նպատակահարմարության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին եզրակացություն ներկայացնելու համար:

  

Հանձնաժողովի նախագահ՝ ___________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

         

 Անդամներ՝

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

      

 Քարտուղար՝ ________________________________________________________________:

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

             

____ ______________ 20  թ.

  

Ձև N 10

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

_____ _____________ 20    թվականի N _____

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ԱԶԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով և հիմք ընդունելով իրավասու բժշկական հանձնաժողովի եզրակացությունները՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովը եզրակացնում է՝

1. Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի _________ հոդվածի _______ մասի _____ կետի պահանջների՝ ներքոնշյալ քաղաքացիներն օգտվում են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունքից.

            

NN
ը/կ

Զինվորական կոմիսարիատ

Ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Հիվանդությունների ցանկի հոդվածը և կետը

1.

        

2.

        

 

2. Եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

  

Հանձնաժողովի նախագահ՝ _________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(տողը հանվել է 13.05.21 N 745-Ն)

 

               

Քարտուղար՝ ______________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

        

____ ______________ 20    թ.

        

Զինվորական կոմիսարիատում հաշվառված է N _________, ____ ______________ 20    թ.

 

(ձևը փոփ. 13.05.21 N 745-Ն)

Ձև N 11

    

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

   

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

     

_____ _____________ 20    թվականի N _____

   

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով և հիմք ընդունելով իրավասու բժշկական հանձնաժողովի եզրակացությունները՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովը եզրակացնում է՝

1. Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի _________ հոդվածի _______ մասի _____ կետի պահանջների՝ ներքոնշյալ քաղաքացիներն օգտվում են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից՝

  

NN
ը/կ

Զինվորական կոմիսարիատ

Ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Տարկետման ժամկետը

Հիվանդությունների ցանկի հոդվածը և կետը

1.

           

2.

           

     

2. Եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

        

Հանձնաժողովի նախագահ՝ _________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(տողը հանվել է 13.05.21 N 745-Ն)

     

Քարտուղար՝ ______________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

  

____ ______________ 20    թ.

     

Զինվորական կոմիսարիատում հաշվառված է N _________, ____ ______________ 20    թ.

 

(ձևը փոփ. 13.05.21 N 745-Ն)

Ձև N 12

  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

  

__________________ 20    թվականի N _____

  

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով և հաշվի առնելով ________________________ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի առաջարկությունը՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ներկայացնում է եզրակացություն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով ______________________________________________________-ին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նպատակահարմարության վերաբերյալ:

   

Հանձնաժողովի նախագահ՝ __________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(տողը հանվել է 13.05.21 N 745-Ն)

           

Քարտուղար՝ _______________________________________________________________:

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

   

 ____ ______________ 20    թ. 

(ձևը փոփ. 13.05.21 N 745-Ն)

         

Ձև N 13

     

Քաղաքացի _______________________________________________________________________

Հասցեն___________________________________________________________________________

   

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

     

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ Դուք ենթակա եք ________________________ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

          

Անհրաժեշտ է 20    թ. ___________-ի _____-ին ժամը _______-ին անձը հաստատող փաստաթղթով

                  (ամիսը)                 (օրը)

         

ներկայանալ _______________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ հասցեով՝________________________________, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար:

     

Պարտավոր եմ նաև տեղեկացնել, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար տարածքային զինվորական կոմիսարիատ չներկայանալը և զորակոչից խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

  

_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

____________________________

(զինկոմիսարիատ)

(ստորագրությունը,

__________________________________________________________________________________

կոչումը, անունը, ազգանունը)

          

Կտրման գիծ

___________________________________________________________________________________

    

ՍՏԱՑԱԿԱՆ

____ __________________20    թվականին պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա:

     

___________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________

(ստորագրությունը)             

 

____ ______________ 20    թ.

 

Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:

(ձևը խմբ. 29.08.24 N 1376-Ն)

Ձև N 14

    

ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ

______________________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ

  

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան
օրը, ամիսը, տարեթիվը

Կրթությունը

Զինվորական
գրքույկի
սերիան և համարը

ՀԾՀ

Նախորոշված զորամասի
պայմանակ. համարը

Զորամաս
ուղարկելու
օրը

ուսումնական

հիմնական

                          
                          
                          
                          
                          
                          
                          

  

Ներմուծեք նկարագրությունը_17978

____________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

    

______________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)                         

            

____ ____________ 20    թ.

         

  (հավելվածը փոփ. 13.05.21 N 745-Ն, փոփ., խմբ. 29.06.23 N 1050-Ն, լրաց., փոփ. 14.09.23 N 1568-Ն, լրաց. 02.11.23 N 1884-Ն, լրաց., փոփ. 23.05.24 N 728-Ն, փոփ., խմբ. 29.08.24 N 1376-Ն)

 

    

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման

     

Կ Ա Ր Գ

   

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

    

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

1. Սույն կարգով կարգավորում են օրենքով սահմանված կարգով հայտարարված պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և իրականացման, Հայաստանի Հանրապետության և տարածքային զինվորական կոմիսարիատների (այսուհետ նաև՝ զինվորական կոմիսարիատներ), զորակոչի ապահովման գործընթացում օրենքով վերապահված իրավասություններ ունեցող այլ մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի պատշաճ ապահովման և զորակոչի նախապատրաստման աշխատանքների իրականացման համար պատասխանատու են տարածքային զինվորական կոմիսարիատները: Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը մեթոդական աջակցություն է ցուցաբերում տարածքային զինկոմիսարիատներին զորակոչի նախապատրաստական աշխատանքների իրականացման և զորակոչի անցկացման գործընթացում, պլանավորում է զորակոչի ենթակա քաղաքացիների քանակական և որակական կազմը, իրականացնում է հաշվետու տվյալների ընդհանրացում և վերլուծություն։

3. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին կանչվելու ենթակա են բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները (այսուհետ նաև՝ պահեստազորի սպայական կազմ)` մինչև 35 տարին լրանալը՝ ներառյալ այն քաղաքացիները, որոնց 35 տարին լրանում է տվյալ զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի ընթացքում, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիները՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դիմում ներկայացնելու դեպքում:

(3-րդ կետը լրաց. 29.06.23 N 1050-Ն, 23.05.24 N 728-Ն)

  

II. ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

    

4. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության և տարածքային զինվորական կոմիսարիատներում յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ից իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:

5. Զինվորական կոմիսարիատներում առկա պահեստազորի սպայական կազմի անձնական գործերի, իսկ Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման վերցված զինապարտների վերաբերյալ ստացված ամփոփացուցակների հիման վրա տարածքային զինվորական կոմիսարիատներում և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատում կազմվում են սպայական զորակոչին ենթակա պահեստազորի սպայական կազմի անվանացուցակներ՝ համաձայն N 1 ձևի: Կազմված անվանացուցակների հիման վրա զինվորական կոմիսարիատներում զորակոչի ենթակա անձանց անձնական գործերն առանձնացվում են քարտադարանից:

(5-րդ կետը փոփ. 29.08.24 N 1376-Ն)

6. Զորակոչի նախապատրաստական փուլում զինվորական կոմիսարիատները՝

1) մշակում են զորակոչի նախապատրաստման և անցկացման պլան՝ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 5-ը.

2) զորակոչի ենթակա պահեստազորի սպայական կազմի որակական կազմը ճշտելու նպատակով, մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 10-ը, համապատասխան պետական մարմիններից և կազմակերպություններից պահանջում են զորակոչի ենթակա անձանց վերաբերող հետևյալ տվյալները`

ա. հոգեբուժական, հակատուբերկուլյոզային, մաշկասեռավարակաբանության, նարկոլոգիական դիսպանսերներում հաշվառված լինելու մասին,

բ. ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում հաշվառված լինելու մասին, որից հետո ստացված տվյալները 5 աշխատանքային օրվա ընթացքում համեմատում են անձնական գործերում առկա տվյալների հետ, իսկ քաղվածքները կցում են անձնական գործերին.

3) կազմում են զորակոչային ռեսուրսների քանակական բնութագրերը և ներկայացնում այն Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ՝ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը.

4) մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 20-ը զորակոչի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կազմակերպում են պահեստազորի սպայական կազմի զինվորական կոմիսարիատ, ինչպես նաև հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններ ներկայանալու վերաբերյալ ծանուցումը՝ օրենքի և սույն կարգի պահանջների համաձայն.

5) կազմում են հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններ՝ ըստ օրերի, քաղաքացիների ներկայանալու անվանացուցակ, որն էլ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 25-ը ներկայացնում են հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններ:

(6-րդ կետը փոփ. 29.08.24 N 1376-Ն)

      

III. ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

    

7. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո զինվորական կոմիսարիատը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած) (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացուն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 2 ձևի:

(7-րդ կետը խմբ. 29.08.24 N 1376-Ն)

8. Զորակոչի ենթակա քաղաքացիները պարտավոր են ծանուցման մեջ նշված ժամկետում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առավել մոտ զինվորական կոմիսարիատ, որի դեպքում քաղաքացու ներկայացած զինվորական կոմիսարիատում ճշտվում է քաղաքացու կողմից իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու հետ կապված խնդիրը և ներկայանալու հնարավոր ժամկետը, որի վերաբերյալ գրավոր տեղեկացվում է քաղաքացու հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատին, ինչպես նաև համաձայնեցնելով այդ զինվորական կոմիսարիատի հետ, քաղաքացուն փաստաթղթային եղանակով տրամադրում է նոր ծանուցագիր վերջինիս հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին:

9. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիներին օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջնային ծանուցման անհնարինության դեպքում հանրապետական զինվորական կոմիսարիատի կողմից զորակոչի հայտարարման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում արտաքին գործերի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմնի միջոցով համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիների անվանացուցակն ու յուրաքանչյուր քաղաքացու անունով լրացված N 2 ձևի ծանուցագիրը՝ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ծանուցագիրը քաղաքացուն առձեռն հանձնելու նպատակով: Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը ծանուցված քաղաքացիների անվանացուցակը և ստացականները, ինչպես նաև չծանուցված քաղաքացիների անվանացուցակը՝ նշելով չծանուցման պատճառը և նրանց անունով լրացված ծանուցագրերը մինչև տվյալ տարվա նոյեմբերի 20-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնում են հանրապետական զինվորական կոմիսարիատ, որի կողմից չծանուցված քաղաքացիների հրապարակային ծանուցումն իրականացվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով:

(9-րդ կետը խմբ. 29.08.24 N 1376-Ն)

10. Զորակոչին կանչված քաղաքացիներին ծանուցագրում նշված վայր ներկայանալիս դիմավորում է զինվորական կոմիսարիատի անձնակազմից նշանակված պատասխանատուն կամ հերթապահը, որը բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները և համաձայն ցուցակի վարում ներկայացածների հաշվառում:

11. Զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի համապատասխան պաշտոնատար անձը զորակոչի ենթակա անձանց պարզաբանում է նրանց պարտականությունները և ստուգում փաստաթղթերի առկայությունը:

12. Զորակոչի ենթակա անձանց անձնական գործում առկա փաստաթղթերն ստուգելուց հետո զինվորական կոմիսարիատի զորահավաքի բաժանմունքի աշխատողը ճշտում է վերջինիս ընտանեկան դրությունը, առողջական վիճակը, պարզաբանում է այլ հարցեր՝ կապված նրա անձնական տվյալների ուսումնասիրության հետ:

13. Զինվորական կոմիսարները պարտավոր են անձամբ հսկել զորակոչի ենթակա անձանց ներկայանալը և միջոցներ ձեռնարկել նրանց չներկայանալու պատճառների բացահայտման ուղղությամբ: Զինվորական կոմիսարիատ կամ առողջական վիճակի հետազոտում կամ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին չներկայացած զորակոչի ենթակա անձանց տվյալները 3 աշխատանքային օրվա ընթացքում հաղորդվում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ նրանց հայտնաբերելու և համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնելու հարցում աջակցության համար: Հարգելի պատճառներով զինվորական կոմիսարիատ կամ առողջական վիճակի հետազոտում կամ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին չներկայացած զորակոչի ենթակա անձանց համար նշանակվում է ներկայացման մեկ ուրիշ օր:

14. Զորակոչի ենթակա անձանց ուսումնասիրությունն սկսվում է զինվորական հաշվառումից և շարունակվում է մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչը: Այդ աշխատանքներն իրականացվում են զինվորական կոմիսարի անմիջական ղեկավարությամբ: Զորակոչի ենթակա անձանց անձնական տվյալների ուսումնասիրությունն իրականացվում է նրանց հետ անմիջական զրույցի և անձնական գործում առկա փաստաթղթերն ուսումնասիրելու միջոցով: Ուսումնասիրության ընթացքում ճշտված տվյալները լրացվում են ուսումնասիրման թերթիկում, որը հաստատվում է ուսումնասիրություն անցկացնող պաշտոնատար անձի և զորակոչի ենթակա անձի կամ նրա օրինական ներկայացուցչի ստորագրություններով՝ նշելով ուսումնասիրություն կատարողի անունը, ազգանունը, ինչպես նաև ուսումնասիրությունը կատարելու օրը, ամիսը, տարեթիվը:

14.1. Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված որևէ ժամկետով պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար նույն մասում նախատեսված համապատասխան չափով գումարը վճարելու դիմում ներկայացվելու դեպքում զինվորական կոմիսարիատը քաղաքացուն 1-օրյա ժամկետում գրավոր տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այն հաշվեհամարը, որին կատարվելու է վճարումը, և առձեռն հանձնում է սույն կարգի N 10 ձևի համաձայն ծանուցագիրը՝ հայտարարված զորակոչի ավարտի օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվեհամարը ստանալու հիման վրա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող օրը զինվորական կոմիսարիատ ներկայացնել համապատասխան չափով գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (այսուհետ՝ վճարումը հաստատող փաստաթուղթ): Քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում քաղաքացին համարվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն չունեցող անձ:

(14.1-ին կետը լրաց. 23.05.24 N 728-Ն)

 

IV. ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

    

15. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի կազմակերպումն ապահովող մարմիններն են՝

1) զինվորական կոմիսարիատը

2) պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովը:

    

V. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ

     

16. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի պատշաճ իրականացման համար պատասխանատու է համապատասխան զինվորական կոմիսարիատը, որի շրջանակներում զինվորական կոմիսարը՝

1) անհրաժեշտ փաստաթղթերը և տվյալները զինվորական կոմիսարիատ ներկայացվելուց հետո նախապես կազմված ժամանակացույցի համաձայն կազմակերպում է պահեստազորի սպայական կազմի զորակոչերի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի նախնական և անհրաժեշտ այլ հետազոտությունների ուղեգրման գործընթացը՝ օրենքով սահմանված կարգով հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնելու համար.

2) նախապատրաստում և նախնական եզրակացությամբ պահեստազորի սպաների զորակոչային մանդատային հանձնաժողով է ներկայացնում օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքի վերաբերյալ փաստաթղթերը և անձնական գործը՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար՝ համաձայն N 3 ձևի.

3) նախապատրաստում և նախնական եզրակացությամբ զորակոչային մանդատային հանձնաժողով է ներկայացնում օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 24-րդ հոդվածի 6-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը և անձնական գործը՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար՝ համաձայն N 4 ձևի.

4) իրավասու բժշկական հանձնաժողով է ներկայացնում առողջական խնդիրներ ունեցող պահեստազորի սպայական կազմի զորակոչերի ենթակա քաղաքացիների նախնական և այլ հետազոտությունները, նրանց առողջական վիճակի վերաբերյալ առկա այլ փաստաթղթեր՝ օրենքով սահմանված կարգով բժշկական փորձաքննություն իրականացնելու և պիտանիության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար.

5) պահեստազորի սպայական կազմի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններն ստանալուց հետո եռօրյա ժամկետում դրանք գրանցվում են պահեստազորի սպայական կազմի վերաբերյալ կայացված որոշումների հաշվառման մատյանում՝ համաձայն N 5 ձևի:

17. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով և դրանց պատճեններով: Եթե պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը հանդիսանում են օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթեր, ապա դրանք պետք է ներկայացվեն նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ: Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքը հաստատող բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են քաղաքացուն:

18. Օրենքով սահմանված այն դեպքերում, երբ քաղաքացին իրավունք ունի հրաժարվելու իր ունեցած տարկետման իրավունքից կամ ստացած տարկետումից և ցանկություն է հայտնում զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության, ապա դրա մասին դիմում է ներկայացնում իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ: Դիմում՝ սահմանված կարգով գրանցումից հետո տվյալ քաղաքացին ընդգրկվում է զորակոչի ենթակա անձանց ցուցակում, նրա անձնական գործը տեղափոխվում է հաշվառման նախապես կազմված քարտադարան և նրա զորակոչի գործընթացն իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

19. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված և պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած) քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կամ զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի կարգադրությամբ իրականացվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

(19-րդ կետը փոփ. 29.08.24 N 1376-Ն)

  

VI. ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ (ՊՍԶ ՄՀ)

      

20. Պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի կազմակերպումն ապահովող մարմին է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: ՊՍԶ ՄՀ-ի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, առնվազն 3 անդամներ և քարտուղարը: ՊՍԶ ՄՀ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: ՊՍԶ ՄՀ-ի կողմից եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ: ՊՍԶ ՄՀ-ի աշխատանքներն արձանագրվում են մատյանում, որի լրացման համար պատասխանատու է հանձնաժողովի քարտուղարը: Ընդունված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացությանը:

21. ՊՍԶ ՄՀ-ն՝

1) համակարգում և վերահսկում է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ապահովման ուղղությամբ զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեությունը.

2) կայացնում է եզրակացություն՝ համաձայն N 6 ձևի, օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու մասին և եզրակացության օրինակը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, ինչպես նաև տրամադրում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին.

3) իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից եզրակացություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում՝ համաձայն N 7 ձևի, օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով և 23-րդ հոդվածի 6-րդ ու 7-րդ մասերով նախատեսված դեպքերում պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին և եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, ինչպես նաև եզրակացության օրինակը տրամադրում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին.

4) իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից եզրակացություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում՝ համաձայն N 8 ձևի, օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով և ժամկետներում պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին և եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, ինչպես նաև եզրակացության օրինակը տրամադրում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին.

5) զինվորական կոմիսարիատից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, որից հետո եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, ինչպես նաև եզրակացության օրինակը տրամադրում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին.

6) զինվորական կոմիսարիատից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է կայացնում օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և (կամ) 24-րդ հոդվածի 6-րդ մասերով նախատեսված հիմքերով և նույն հոդվածներով նախատեսված ժամկետներում պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին, որից հետո եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, ինչպես նաև եզրակացության օրինակը տրամադրում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին.

7) օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա սահմանված զորակոչի ենթակա անձանց թիվը սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն լրանալու դեպքում զորակոչին կանչված մնացած քաղաքացիների զորակոչը հետաձգելու մասին կայացնում է եզրակացություն՝ համաձայն N 9 ձևի, որից հետո եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, ինչպես նաև եզրակացության օրինակը տրամադրում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին.

8) քննարկում է զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության վերաբերյալ տրված բողոքները:

   

VII. ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

      

22. Սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանն ստանալուց հետո զինվորական կոմիսարիատը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ համաձայն N 10 ձևի, ծանուցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով ներկայանալու ժամկետը:

23. Ծանուցագրում նշված օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալիս զինվորական կոմիսարիատում ստուգվում է զինվորական ծառայության զորակոչվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը: Մասնավորապես, ստուգվում են պահեստազորի սպայական կազմի քաղաքացիների անձնական գործերը, զինգրքույկները, հաշվեծառայողական քարտերը (ՀԾՔ-երը)՝ հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր գրառմամբ, իսկ հանրային ծառայությունների համարանիշ ստացած չլինելու դեպքում՝ դրա մասին իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը, վիճակահանության թերթիկները (զինվորական կոմիսարիատների կողմից լրացված և կնիքով հաստատված), բժշկական գրքույկները` լրացված և ստորագրված զինկոմիսարիատի բժշկի (ԶԲՀ-ի կամ ԱՊ ԶԲՀ-ի պատասխանատու անձի) կողմից` նախկինում զորակոչիկների տարած վարակիչ հիվանդությունների, կատարված կանխարգելիչ պատվաստումների և դրանց հակացուցումների վերաբերյալ տեղեկատվությամբ:

24. Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասերի համաձայն հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների` ըստ զորամասերի ծառայության նշանակման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով:

25. Հերթական զորակոչի ավարտից հետո զինվորական կոմիսարի հանձնարարությամբ զորահավաքի բաժանմունքի պետն ստուգում է սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների անձնական գործերի և նրանց վերաբերյալ կայացված որոշումների (եզրակացությունների), անհրաժեշտ գրառումների առկայությունը: Ստուգման արդյունքներն արձանագրվում են, որը հաստատվում է զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնիքով:

26. Հայտարարված զորակոչի ընթացքում զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ զորակոչից խուսափած անձանց անձնական գործերի պատճենները, հաստատված զինվորական կոմիսարի կնիքով, զորակոչի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան միջնորդությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժին՝ միաժամանակ տեղեկացնելով համապատասխան կայազորային զինվորական դատախազությանը:

27. Հայտարարված զորակոչի ավարտից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում բոլոր տարածքային զինվորական կոմիսարիատները կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում զորակոչի արդյունքներն ամփոփելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ներկայացնելու համար:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

Ձև N 1    

       

    

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

     

__________
(կոչումը)

_________________

(ստորագրությունը)

__________________________

(անվանատառը, ազգանունը)

                  

ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ

      

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 20    թ. ԶՈՐԱԿՈՉԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ

   

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Բնակության վայրի հաշվառման հասցեն

Հեռախոսա-
համարը

Ծանոթա-
գրություն

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

    

____________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԶՈՐԱԿՈՉԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ

    

__________
(կոչումը)

_________________

(ստորագրությունը)

__________________________

(անունը, ազգանունը)

  

Ձև N 2

     

Քաղաքացի _____________________________________________________________________

Հասցեն_________________________________________________________________________

_______________________________________________________________________________

       

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

      

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ Դուք ենթակա եք զորակոչման պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 20    թվականի զորակոչին:

Անհրաժեշտ է 20    թ. _____________-ի _______-ին ժամը ______-ին ներկայանալ

                        (ամիսը)                     (օրը)

  

____________________ զինվորական կոմիսարիատ՝ հետևյալ հասցեով՝______________________

______________________________________________________________________________

զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար:

_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

____________________________

(զինկոմիսարիատ)

(ստորագրությունը,

________________________________________________________________________________

կոչումը, անունը, ազգանունը)

    

Կտրման գիծ

________________________________________________________________________________

       

ՍՏԱՑԱԿԱՆ

 

_______________ 20    թվականին զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա:

________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________

(ստորագրությունը)           

     

____ ______________ 20    թ.

     

Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:

      (ձևը խմբ. 29.08.24 N 1376-Ն)

Ձև N 3

    

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    

(պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացու ազատման ենթակա լինելու վերաբերյալ)

 

Քաղաքացի ___________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը,

__________________________________________________________________ զինկոմիսարիատ:

հաշվառման զինվորական կոմիսարիատը)

 

1. Կարգավիճակի նկարագրությունը ___________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_______________________________________________________________________________:

    

2. Հիմք հանդիսացող փաստաթղթերը _________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________:

    

3. Նախնական եզրակացություն՝

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի_________հոդվածի _______ մասի _____ կետի պահանջների՝ ենթակա է ազատման պարտադիր զինվորական ծառայությունից:

    

Ներկայացվում է պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողով՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար:

  

Ներմուծեք նկարագրությունը_17978

____________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

    

______________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)                                  

      

____ ____________ 20    թ.

   

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

  

__________________ 20      թվականի N _____

  

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ԱԶԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով՝ պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովը եզրակացնում է՝

1. Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի _________ հոդվածի _______ մասի _____ կետի պահանջների ենթակա է ազատման պարտադիր զինվորական ծառայությունից՝ ____________________________________________________

_______________________________________________________________________________ -ը:

(քաղաքացու ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը)

2. Եզրակացության օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և տրամադրել քաղաքացի ____________________________________________________ -ին (օրինական ներկայացուցչին):

     

Հանձնաժողովի նախագահ՝ _________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Անդամներ՝

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

       

___________________________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Քարտուղար՝ ____________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

  

____ ______________ 20    թ.

Զինվորական կոմիսարիատում հաշվառված է N _________, ____ ______________ 20    թ.

 

      

Ձև N 4

 

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

   

(պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից քաղաքացու օգտվելու վերաբերյալ)

  

Քաղաքացի ___________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը,

__________________________________________________________________ զինկոմիսարիատ:

հաշվառման զինվորական կոմիսարիատը)

1. Կարգավիճակի նկարագրությունը ___________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_______________________________:

  

2. Հիմք հանդիսացող փաստաթղթերը _________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

________________________________________________________________________:

    

3. Նախնական եզրակացություն՝

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի_________հոդվածի _______ մասի _____ կետի պահանջների՝ օգտվում է մինչև 20    թվականի __________-ի ____-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:

Ներկայացվում է պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողով՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն կայացնելու համար:

Ներմուծեք նկարագրությունը_17978

____________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

  

______________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)                                

        

____ ____________ 20    թ.

 

      

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

  

_____ _____________ 20    թվականի N _____

  

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով՝ պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովը եզրակացնում է՝

1. Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի_________հոդվածի_______ մասի _____ կետի պահանջների՝ ___________________

___________________________________________________________________________ -ը

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը)

     

օգտվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից` մինչև 20    թվականի_______-ի_____ը:

2. Եզրակացության օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և տրամադրել քաղաքացի ____________________________________________________ -ին (օրինական ներկայացուցչին):

Հանձնաժողովի նախագահ՝ _________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Անդամներ՝

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

     

___________________________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

    

Քարտուղար՝ ____________________________________________________________________:

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

  ____ ______________ 20    թ.

     

Զինվորական կոմիսարիատում հաշվառված է N _________, ____ ______________ 20    թ.

 

      

Պահպանման ժամկետը`_____________տարի

 

  

Ձև N 5

   

Մ Ա Տ Յ Ա Ն

  

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ __________ ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

  

  

  

  

Սկսված է՝ ___ ________________ 20    թ.

     

Ավարտված է՝ ___ _____________20    թ.

            

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան թիվը

Որոշում կայացնող մարմինը

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

       

Որոշման համարը և կայացման
օրը, ամիսը, տարեթիվը

Կայացված որոշումը

Ծանոթություն

        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        

      

Ձև N 6

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

_____ _____________ 20    թվականի N _____

 

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի, 2-րդ կետի «ա» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով՝ պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովը եզրակացնում է՝

1. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող քաղաքացի _______________________________

____________________________________________________________________________    -ը:

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը)

   

2. Եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Հանձնաժողովի նախագահ՝ _________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Անդամներ՝

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

   

       

Քարտուղար՝ ____________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

     

____ ______________ 20    թ.

      

Զինվորական կոմիսարիատում հաշվառված է N _________, ____ ______________ 20    թ.

   

Ձև N 7

  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

   

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

   

__________________ 20    թվականի N _____

  

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ԱԶԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով և հիմք ընդունելով իրավասու բժշկական հանձնաժողովի եզրակացությունները՝ պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովը եզրակացնում է՝

1. Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի _________ հոդվածի _______ մասի _____ կետի պահանջների՝ ներքոնշյալ քաղաքացիներն օգտվում են պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունքից՝

    

NN
ը/կ

Զինվորական կոմիսարիատ

Ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Հիվանդությունների ցանկի հոդվածը և կետը

1.

        

2.

        

 

2. Եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

       

Հանձնաժողովի նախագահ՝ _________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Անդամներ՝

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

           

Քարտուղար՝ ____________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ______________ 20    թ.

  

Զինվորական կոմիսարիատում հաշվառված է N _________, ____ ______________ 20    թ.

Ձև N 8

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

__________________ 20    թվականի N _____

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով և հիմք ընդունելով իրավասու բժշկական հանձնաժողովի եզրակացությունները՝ պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովը եզրակացնում է՝

1. Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի _________ հոդվածի _______ մասի _____ կետի պահանջների՝ ներքոնշյալ քաղաքացիներն օգտվում են պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից՝

       

NN
ը/կ

Զինվորական կոմիսարիատ

Ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Տարկետման ժամկետը

Հիվանդությունների ցանկի հոդվածը և կետը

1.

           

2.

           

  

2. Եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

     

Հանձնաժողովի նախագահ՝ _________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

     

Անդամներ՝

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

       

Քարտուղար՝ ____________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

  

____ ______________ 20    թ.

   

Զինվորական կոմիսարիատում հաշվառված է N _________, ____ ______________ 20    թ.

    

Ձև N 9

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

  

__________________ 20    թվականի N _____

  

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 20    թվականի __________-ի ____-ի N _______ որոշման պահանջներով՝ պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովը եզրակացնում է՝

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա սահմանված զորակոչի ենթակա անձանց թիվը լրանալու պատճառով ենթակա է հետաձգման պահեստազորի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչին կանչված ներքոնշյալ քաղաքացիների զորակոչը՝

  

NN
ը/կ

Զինվորական կոմիսարիատ

Ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Զորակոչի հետաձգման ժամկետը

1.

        

2.

        

  

2. Եզրակացության օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և տրամադրել քաղաքացի ____________________________________________________ -ին (օրինական ներկայացուցչին):

  

Հանձնաժողովի նախագահ՝ _________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Անդամներ՝

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

         

Քարտուղար՝ ____________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ______________ 20    թ.

  

Զինվորական կոմիսարիատում հաշվառված է N _________, ____ ______________ 20    թ.

    

Ձև N 10

    

Քաղաքացի _________________________________________________________________

 

Հասցեն_____________________________________________________________________

   

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

  

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ Դուք ենթակա եք պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

Անհրաժեշտ է 20 թ. __________-ի _______-ին ժամը

______-ին անձը հաստատող փաստաթղթով

                              (ամիսը)                (օրը)

  

    

ներկայանալ _______________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ հասցեով՝____________________,
պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար:

   

Պարտավոր եմ նաև տեղեկացնել, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար տարածքային զինվորական կոմիսարիատ չներկայանալը և զորակոչից խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

     

_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

____________________________

                  (զինկոմիսարիատ)

                      (ստորագրությունը,

  

___________________________________________________________________________

կոչումը, անունը, ազգանունը)

 

Կտրման գիծ

___________________________________________________________________________

 

ՍՏԱՑԱԿԱՆ

 

____ __________________20    թվականին պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա:

 

_______________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

     

_________________________

(ստորագրությունը)               

  

____ ______________ 20    թ.

 

Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:

 (ձևը խմբ. 29.08.24 N 1376-Ն)

(հավելվածը լրաց. 29.06.23 N 1050-Ն, 23.05.24 N 728-Ն, փոփ., խմբ. 29.08.24 N 1376-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան