Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-210-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.12.2009-07.08.2020)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1368
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.11.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
05.12.2009
Дата вступления в силу
26.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 18-ին

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «է» կետը «նսեմացնող» բառից հետո լրացնել «, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող» բառերով.

2) 3-րդ մասը «անչափահասների» բառից հետո լրացնել «առողջության,» բառով, իսկ «բարոյական» բառը հանել:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 5
Երևան
 ՀՕ-210-Ն