Basic information
Number
N 7
Type
Որոշում
Act type
Исходный акт (02.10.1997-01.01.2000)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 1997.09.27/3
Enactment organisation
Էներգետիկայի հանձնաժողով
Enactment date
08.08.1997
Signing organisation
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Signing date
08.08.1997
Effective date
02.10.1997
Interrupt date
01.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 1997 թվականի N 7

քաղ. Երևան

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքով և հաշվի առնելով բնական գազի տեղափոխման, պահեստավորման և բաշխման համակարգերի անվտանգ շահագործման և բնակչության գազամատակարարումը վերահսկելու անհրաժեշտությունը`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում բնական գազի վաճառքի հետևյալ առավելագույն սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

ա) ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետրը գերազանցող սպառում ունեցող սպառողներին վաճառվող 1000.0 նորմալ խորանարդ մետր բնական գազի համար` 79.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
բ) բնակչությանը և ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող մեկ նորմալ խորանարդ մետր բնական գազի համար` 51.0 դրամ:

 

2. Ընդունել ի գիտություն, որ`

 

- նշված 51.0 դրամ/ն.խմ սակագնի մեջ հաշվի են առնված գազամատակարարման վերսկսման և կենցաղային գազահաշվիչների ձեռքբերման ու տեղադրման ծախսերը:
- գազամատակարարման վերսկսման և կենցաղային գազահաշվիչների ձեռքբերման ու տեղադրման համար, Հայաստանի Հանրապետության բնակչության մուծումները համարվում են կանխավճար ստանալիք գազի դիմաց և մատակարարողի կողմից ենթակա են փոխհատուցման


 

 3. Սույն որոշումով սահմանված սակագները ուժի մեջ են մտնում 1997 թվականի սեպտեմբերի 10-ից:

 

Ծանոթություն. 1.  Նորմալ խորանարդ մետր բնական գազ - նշանակում է բնական գազի այն քանակը, որը 20օ C ջերմաստիճանի և 760 մմ սնդիկի սյան ճնշման պայմաններում զբաղեցնում է մեկ խորանարդ մետր ծավալ:
2.  Սակագինը սահմանվում է բնական գազի համար, որի որակական ցուցանիշները համապատասխանում են ԳՈՍՏ 5542-87-ին:

ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի նախագահ

Վ. Մովսեսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
29.11.1999, N 34 01.01.2000, N 7
Changed acts
Changing Act Corresponding incorporation