Գլխավոր տեղեկություն
Номер
N 3190-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 23.08.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
22.08.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
22.08.2024
Дата вступления в силу
24.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3190-Ա

«22» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՎԱՐՈՒԺԱՆԻ ՓՈՂՈՑ Հ.22 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՐՈՄՍԻՄ ԱՊԵՏԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՄԻՀՐԱՆԻ ԾԵՐՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հորոմսիմ Ապետի Մուրադյանի (ծնված 00.00.1932թ.), Սուրեն Միհրանի Ծերունյանի (ծնված 27.11.1963թ.) դիմումը։ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Վարուժանի փողոց հ.22 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 529.79քմ, որից 455.0քմ մակերեսով հողամասը Հորոմսիմ Ապետի Մուրադյանին, Սուրեն Միհրանի Ծերունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (16.05.2024թ. սեփականության իրավունքի հ.3211 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.3216 վկայագրեր):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 24.06.2024թ. հ.ԱՏ-24062024-01-0477, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 17.07.2024թ. հ.Հ-7679 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.07.2024թ. հ.20-Ել-68088 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Վարուժանի փողոց հ.22 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Վարուժանի փողոց հ.22 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հորոմսիմ Ապետի Մուրադյանի, Սուրեն Միհրանի Ծերունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 455.0քմ մակերեսով հողամասին կից 74.79քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 74.79քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:

3. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Վարուժանի փողոց հ.22 հասցեում գտնվող 529.79քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան