Գլխավոր տեղեկություն
Номер
N 591-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
20.08.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.08.2024
Дата вступления в силу
21.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 591-Ա

 

«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԷԼԵԿՏՐԱՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 5,271,255 դրամ ընդհանուր արժողությամբ «Հաշմանդամ երեխաների վերականգնողական և ուսուցման կենտրոնի էլեկտրասնուցման համակարգերի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00472741) «Արմար գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 06954997) 2024 թվականի հուլիսի 25-ին կնքված՝ N JALS-001-3/LS/AG պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրամոնտաժման աշխատանքների իրականացում` 5,271,255 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


20.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 591-Ա որոշման

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԷԼԵԿՏՐԱՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի, Վահագնի բնակավայրի 1-ին փողոց, թիվ 51 հասցեում գտնվող հաշմանդամ երեխաների վերականգնողական և ուսուցման կենտրոնի էլեկտրամոնտաժման աշխատանքների (էլեկտրասնուցման համակարգեր, լուսավորություն, հոսանքալարեր) իրականացում: Կենտրոնում սահմանափակ կարողություններով երեխաները/երիտասարդները, ըստ անհրաժեշտության, կարող են անցնել վերականգնողական՝ ֆիզիոթերապիայի, էրգոթերապիայի, արթտերապիայի, երաժշտական թերապիայի կուրսեր, ստանալ լոգոպեդի, հոգեբանի ծառայություններ, մասնակցել կրթական, ուսումնական ծրագրերին: Ներկայումս կենտրոնի շենքում իրականացվում են ակտիվ վերանորոգման աշխատանքներ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Նիդերլանդների Թագավորության «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Փամբակ համայնք,

Վահագնի բնակավայր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

5,271,255 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետությունում ապրող սահմանափակ կարողու-

թյուններով երեխաներ և երիտասարդներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 25-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի, Վահագնի բնակավայրի 1-ին փողոց, թիվ 51 շենք, հաշմանդամների վերականգնողական և ուսուցման կենտրոնի էլեկտրամոնտաժման աշխատանքների (էլեկտրասնուցման համակարգեր, լուսավորություն, հոսանքալարեր) իրականացում՝ 5,271,255 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը

Էլեկտրամոնտաժման աշխատանքների (էլեկտրասնուցման համակարգեր, լուսավորություն, հոսանքալարեր) իրականացում՝ 5,271,255 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

20.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան