ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 591-Ա
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԷԼԵԿՏՐԱՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 5,271,255 դրամ ընդհանուր արժողությամբ «Հաշմանդամ երեխաների վերականգնողական և ուսուցման կենտրոնի էլեկտրասնուցման համակարգերի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00472741) «Արմար գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 06954997) 2024 թվականի հուլիսի 25-ին կնքված՝ N JALS-001-3/LS/AG պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրամոնտաժման աշխատանքների իրականացում` 5,271,255 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 591-Ա որոշման |
«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԷԼԵԿՏՐԱՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի, Վահագնի բնակավայրի 1-ին փողոց, թիվ 51 հասցեում գտնվող հաշմանդամ երեխաների վերականգնողական և ուսուցման կենտրոնի էլեկտրամոնտաժման աշխատանքների (էլեկտրասնուցման համակարգեր, լուսավորություն, հոսանքալարեր) իրականացում: Կենտրոնում սահմանափակ կարողություններով երեխաները/երիտասարդները, ըստ անհրաժեշտության, կարող են անցնել վերականգնողական՝ ֆիզիոթերապիայի, էրգոթերապիայի, արթտերապիայի, երաժշտական թերապիայի կուրսեր, ստանալ լոգոպեդի, հոգեբանի ծառայություններ, մասնակցել կրթական, ուսումնական ծրագրերին: Ներկայումս կենտրոնի շենքում իրականացվում են ակտիվ վերանորոգման աշխատանքներ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Նիդերլանդների Թագավորության «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Փամբակ համայնք, Վահագնի բնակավայր, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,271,255 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետությունում ապրող սահմանափակ կարողու- թյուններով երեխաներ և երիտասարդներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 25-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի, Վահագնի բնակավայրի 1-ին փողոց, թիվ 51 շենք, հաշմանդամների վերականգնողական և ուսուցման կենտրոնի էլեկտրամոնտաժման աշխատանքների (էլեկտրասնուցման համակարգեր, լուսավորություն, հոսանքալարեր) իրականացում՝ 5,271,255 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Էլեկտրամոնտաժման աշխատանքների (էլեկտրասնուցման համակարգեր, լուսավորություն, հոսանքալարեր) իրականացում՝ 5,271,255 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
20.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |