Գլխավոր տեղեկություն
Номер
N 275-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.08.2024
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
14.08.2024
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
14.08.2024
Дата вступления в силу
17.08.2024

600.0275.14.08.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 օգոստոսի 2024 թվականի

N 275-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 234-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի «Էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի N 253-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 234-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետում «յոթնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով և հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ կետով.

«27. Կարգավորվող անձի կողմից մոնիթորինգի արձանագրության վերաբերյալ առարկություններ կամ առաջարկություններ ներկայացվելուց հետո 10, իսկ չներկայացվելու դեպքում՝ արձանագրությունը վերջինիս ուղարկվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի պատասխանատու ստորաբաժանումը հանձնաժողովին է ներկայացնում մոնիթորինգի վերաբերյալ ամփոփ արդյունքները, որոնք ներառում են նաև կարգավորվող անձի ներկայացրած առարկությունները և առաջարկությունները ու դրանց վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանման դիրքորոշումը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

14 օգոստոսի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2024 թվական: