Գլխավոր տեղեկություն
Номер
N 448-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.04.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.04.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2024
Дата вступления в силу
05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 448-Ն

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԿՖԿՏՀ) ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) ծրագրային ապահովման (SOFT), ինչպես նաև համակարգի ներդրման գործընթացի արդյունավետ կառավարման համար ներգրավվող խորհրդատուի ծառայությունների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերը, մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակիցների կողմից պայմանագրի և (կամ) որակավորման ապահովում չպահանջելու դեպքերը, իսկ պահանջելու դեպքում այդ ապահովումների չափերը, կանխավճարի չափը և կանխավճարի մարման կարգը, ինչպես նաև պայմանագրերին ներկայացվող հիմնական պայմանները, սահմանվում են գնման հայտերով՝ չկիրառելով հավելվածի 60-րդ կետի, 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության և նույն կետի 9-րդ ու 10-րդ ենթակետերը, 114-րդ կետի 2-րդ ենթակետի և 33-րդ կետի պահանջները:

(1-ին կետը խմբ. 15.08.24 N 1265-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2024 թվական: