Գլխավոր տեղեկություն
Номер
N 3101-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 16.08.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
15.08.2024
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Дата подписания
15.08.2024
Дата вступления в силу
17.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3101-Ա

«15» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 17.06.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԱՊՁԲ-24/35 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար տնտեսական ապրանքների փաթեթների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «Մ.Ա.Կիրակոսյաններ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Ընկերության տնօրեն Լևոն Ստեփանի Կիրակոսյանը հանդիսանում է նաև «Մաան» ՍՊ ընկերության տնօրեն, որը 2023 թվականի փետրվարի 10-ից մինչև 2025 թվականի փետրվարի 10-ը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Ընկերության հարյուր տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Լևոն Ստեփանի Կիրակոսյանի և «Մաան» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն, մասնավորապես՝ Ընկերության հարյուր տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Լևոն Ստեփանի Կիրակոսյանը 2022 թվականի հուլիսի 8-ից հանդիսանում է «Մաան» ՍՊ ընկերության հարյուր տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն: Այսպիսով, «Մ.Ա.Կիրակոսյաններ» ՍՊ ընկերության և «Մաան» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն՝ համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 119-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, հաշվի առնելով, որ «Մաան» ՍՊԸ-ի և «Մ.Ա.Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը հանդիսանում է միևնույն անձը:

«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: ...:»

Համաձայն Կարգի 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման»:

Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերը, Ընկերության կողմից ներկայացված գնման հայտը գնահատել է անբավարար և մերժել:

Կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը 09.08.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Մ.Ա.Կիրակոսյաններ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան