Գլխավոր տեղեկություն
Номер
N 667-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.09.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
20.09.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.09.2024
Дата вступления в силу
21.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 667-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱ ԹՐԻ ՓՐՈՋԵՔԹ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԾԱՌԱՏՈՒՆԿ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 200,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ծառատունկ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան


20.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 667-Ա որոշման

 

«ԾԱՌԱՏՈՒՆԿ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության համայնքներում բնապահպանական իրավիճակի բարելավման համար ծառատունկի և անտառատնկման աշխատանքների ու շրջակա միջավայրի վերաբերյալ կրթական ծրագրերի իրականացում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան ծառատունկ ծրագիր» բարեգործական հիմնադրամ («Armenia tree project» Charitable Foundation - ATP) Ամերիկայի Հայկական համագումարի անդամ կազմակերպություն (ԱՄՆ, 400 Վեստ Քըմմինգս Փարք, ապարտամենտներ 3900, Վուբրն, Մասաչուսեթս 01801)

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե` քաղ. Երևան, Արշակունյաց պողոտա 57/5, ՀՎՀՀ` 02554563)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզեր, բնապահպանության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

200,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի համայնքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբեր 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) հիմնադրամի Լոռու մարզի Մարգահովիտի և Արագածոտնի մարզի Կարինի կրթական կենտրոններում բնապահպանական դասընթացների իրականացում՝ 10,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը.

2) տնկանյութերի աճեցման համար ՀՀ Արագածոտնի մարզի Կարին, Արարատի մարզի Խաչփառ, Լոռու մարզի Մարգահովիտ և Վայոց ձորի մարզի Չիվա համայնքներում գործող՝ հիմնադրամին պատկանող տնկարանների նյութատեխնիկական ապահովում՝ 133,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը.

3) Հայաստանի Հանրապետության համայնքներում շուրջ 3-ից 4 միլիոն ծառի ծառատնկման և անտառտնկման իրականացման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և ծառատունկի իրականացում՝ 20,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը.

4) կազմակերպչական միջոցառումներ՝ 37,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) տնկարանների և ծառատունկի աշխատանքների կազմակերպման, տնկանյութերի և գործիքների տեղափոխման ու կրթական միջոցառումների կազմակերպման համար երկու տրանսպորտային միջոցի (մեկ բեռնամարդատար և մեկ յոթտեղանոց մարդատար) ձեռքբերում կամ ներմուծում՝ 30,000,000 դրամ, ավտոմեքենաները կծառայեն հիմնադրամի շարունակական ծրագրերի համար.

2) Մարգահովտի և Կարինի կրթական կենտրոններում սովորողների ու ուսուցիչների վերապատրաստման, բնապահպանական դասընթացների կազմակերպման, կրթական ծրագրի համար անհրաժեշտ ուսումնական նյութերի, տեղեկատվական, բուկլետների և թռուցիկների, ցուցանակների պատրաստման, շապիկների, պայուսակների, այլ պարագաների տպագրության ծառայությունների ձեռքբերում)` 10,000,000 դրամ.

3) Մարգահովտի և Կարինի կրթական կենտրոնների ու Կարին, Խաչփառ, Մարգահովիտ և Չիվա համայնքներում գործող տնկարանների համար կոմունալ ծառայությունների ձեռքբերում (խմելու և ոռոգման ջուր, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում՝ 23,000,000 դրամ.

4) տնկանյութի աճեցման համար գյուղատնտեսական գործիքների, սարքավորումների, ոռոգման համակարգի կցամասերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների, թաղարների, պոլիէթիլենային թաղանթի, արևապաշտպան և հակակարկտային ցանցերի, գյուղտեխնիկայի և տրանսպորտային միջոցների պահեստամասերի և այլ օժանդակ պարագաների ձեռքբերում և գյուղտեխնիկայի և տրանսպորտային միջոցների վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 80,000,000 դրամ.

5) ծառատունկի և անտառտնկումների իրականացման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ծառայություն (ՇՄԱԳ), փշալարերի, հենասյուների, աշխատանքային ձեռնոցների ձեռքբերում՝ 20,000,000 դրամ.

6) ֆինանսական գործունեության տարեկան հաշվետվությունների աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 7,000,000 դրամ.

7) հաշվապահական հաշվառման ծառայության ձեռքբերում՝ 20,000,000 դրամ.

8) Երևանի գրասենյակի համար կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամ.

9) հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ընդամենը` 37,000,000 դրամ

1) ֆինանսական գործունեության տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացում՝ 7,000,000 դրամ.

2) հաշվապահական հաշվառման ծառայության իրականացում՝ 20,000,000 դրամ.

3) կոմունալ ծախսեր (Երևանի գրասենյակ)՝ 5,000,000 դրամ.

4) հեռախոսակապի ծառայություն՝ 5,000,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի մարզպետների աշխատակազմերի հետ համատեղ անտառտնկման և ծառատունկի աշխատանքների իրականացում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Բարեգործի կողմից իրականացվող պարբերական մշտադիտարկման միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը

բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ


20.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան