ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 սեպտեմբերի 2024 թ. |
N 205-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևանի ավագանին որոշում է.
1. Երևանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի կանոնակարգը ընդունելու մասին» N1-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) հավելվածի 75-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«75. Ավագանու յուրաքանչյուր հերթական նիստին Ավագանու անդամի բանավոր հարցերին պատասխանում են Քաղաքապետը, Քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարները և Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, բացառությամբ այն նիստերի, երբ Կանոնակարգի 76-րդ համաձայն ավագանու հերթական նստաշրջանների մեկ նիստի ընթացքում հայտարարվում է մտքերի փոխանակություն և երբ քննարկվում է Երևան քաղաքի բյուջեի նախագիծը:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. սեպտեմբերի 10 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2024 թվական: