Գլխավոր տեղեկություն
Номер
N 1485-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.09.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.09.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.09.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2024
Дата вступления в силу
20.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1485-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝

1) 44-րդ կետի «ժբ» և «ժգ» ենթակետերում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով.

2) 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժդ» ենթակետով.

«ժդ) «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման թույլտվություն ստացած անձանց։»․

3) 44․1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 44․2-րդ կետով.

«44․2․ Սույն կարգի 44-րդ կետի «ժդ» ենթակետով սահմանված դեպքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով թույլտվություն ստացած անձինք համապատասխան վարձակալության պայմանագրերը պետական գույքի կառավարման ոլորտում լիազոր մարմնի կամ համայնքի հետ կնքում են թույլտվությունն ստանալուց հետո՝ նշված թույլտվությունը ներկայացնելով համապատասխան մարմնին։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան