ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3083-Ա |
«13» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.27Ա ՇԵՆՔԻ Հ.2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Հակոբյանի լիազորված անձ, Ռուբեն Վարդանյանի դիմումը` Թումանյան փողոցի հ.27ա շենքի հ.2/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուզաննա Հակոբյանին պատկանող բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01022016-01-0136 վկայական) գործառական նշանակությունը փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-78413-24 եզրակացությունը.
1. Թումանյան փողոցի հ.27ա շենքի հ.2/1 հասցեում, սեփականության իրավունքով Ռուզաննա Հակոբյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |