Գլխավոր տեղեկություն
Номер
N 656-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.09.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
18.09.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
18.09.2024
Дата вступления в силу
19.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 656-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 298-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ՀՎՀՀ` 01573524) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 5-ի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 298-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Բի Թու Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05032652) 2024 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀԱՊՁԲ-24/51-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քլունգների, բահերի, խոտհնձիչ մեքենաների, սաղավարտների և ականջներին դրվող ականջակալների ձեռքբերում` 1,348,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մեյդ Թու Մեյք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01570843) 2024 թվականի հունիսի 21-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀԱՊՁԲ- 24/45 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պաշտպանիչ հատուկ ակնոցների և ժայռամագլցման կոշիկների ձեռքբերում` 737,833.3 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

18.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ