ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 134 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.38 ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7.1.38. Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով և Հայաստանի Հանրապետություն ներմուծվում են հետևյալ քանակով՝ 7 հազար հատ՝ 2022 թվականին, 8 հազար հատ՝ 2023 թվականին, 8 հազար հատ՝ 2024 թվականին և 8 հազար հատ՝ 2025 թվականին, Բելառուսի Հանրապետություն՝ 10 հազար հատ՝ 2022 թվականին, 15 հազար հատ՝ 2023 թվականին, 15 հազար հատ՝ 2024 թվականին և 15 հազար հատ՝ 2025 թվականին, Ղազախստանի Հանրապետություն՝ 10 հազար հատ՝ 2022 թվականին, 15 հազար հատ՝ 2023 թվականին, 15 հազար հատ՝ 2024 թվականին և 15 հազար հատ՝ 2025 թվականին, Ղրղզստանի Հանրապետություն՝ 5 հազար հատ՝ 2022 թվականին, 10 հազար հատ՝ 2023 թվականին, 10 հազար հատ՝ 2024 թվականին և 10 հազար հատ՝ 2025 թվականին։».
բ) չորրորդ պարբերության մեջ «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման 3-րդ հավելվածի 9-րդ կետի առաջին պարբերության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
բ) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 39 որոշմամբ» բառերը փոխարինել «Մաքսային միության 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.38 ենթակետով» բառերով։
3. Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով և ներմուծվել են Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.38 ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունների կիրառմամբ կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման 3-րդ հավելվածի 9-րդ կետին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ, ձևակերպվում է տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր, նշելով «Լրացուցիչ տեղեկատվություն» վանդակում հետևյալ տեղեկատվությունը՝ «Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.38 ենթակետով սահմանվել են սահմանափակումներ» կամ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման 3-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանվել են սահմանափակումներ» համապատասխանաբար։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 39 որոշումն ուժը կորցրած ճանաչել։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: