ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 554-Ա
ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՎԵՏԻՔ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակներում ընդգրկված կապիտալ վերանորոգման ենթակա դպրոցներում ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանին և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտի փոխարինող Ավետիք Դարբինյանին 2024 թվականի օգոստոսի 13-16-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզեր։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականին և ռեֆերենտի փոխարինողին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
13.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |