Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 95
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
27.09.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
27.09.2023
Дата вступления в силу
19.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 95

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 877 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 877 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 3-րդ կետում՝

3.2.5 ենթակետում երկրորդ և չորրորդ պարբերություններում «2024 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2027 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով․

3.2.7 ենթակետում՝

երկրորդ պարբերության մեջ «2024 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «2027 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝ «Մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում թույլատրվում է սահմանել համապատասխանության գնահատում անցկացնելու պահանջներ և առանձնահատկություններ, ինչպես նաև շրջանառության մեջ դնել երրորդ երկրներից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող այն տրանսպորտային միջոցները, որոնց արտադրության օրվանից անցել է ոչ ավելի, քան 3 տարի՝ համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։ Այդ տրանսպորտային միջոցների համար չի թույլատրվում Տեխնիկական կանոնակարգով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպում։»

երրորդ պարբերության մեջ՝

«առաջին և երկրորդ» բառերը փոխարինել «առաջինից երրորդ» բառերով․ «ներմուծվել են» բառից հետո լրացնել «անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից, այդ թվում» բառերով

լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.8 ենթակետով՝

«3.8. Մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում թույլատրվում է կատարել համապատասխանության գնահատում և շրջանառության մեջ դնել М և N կատեգորիաների տրանսպորտային միջոցները, որոնք արտադրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում կամ Եվրասիական տնտեսական միության այդպիսի անդամ պետության տարածք են ներմուծվել օտարերկրյա արտադրողների ներկայացուցիչների կողմից՝ առանց Տեխնիկական կանոնակարգի 131-րդ կետի, Տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի 113-րդ և 114-րդ կետերի և Տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածի 16-րդ և 17-րդ կետերի կիրառման, որի մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցի համապատասխանության գնահատման փաստաթղթում՝ «Լրացուցիչ տեղեկատվություն» բաժնում և այդպիսի տրանսպորտային միջոցի գրանցման վկայականում (էլեկտրոնային անձնագրում)։»․

բ) նշված որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) I բաժնի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում արտադրվող առանձին անվավոր տրանսպորտային միջոցների համար պարտադիր պահանջների սահմանումը և կիրառումը, ինչպես նաև այդպիսի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման անցկացումը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի կամ Ռուսաստանի Դաշնության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան կամ Եվրասիական տնտեսական միության նշված անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխանաբար։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան