Գլխավոր տեղեկություն
Номер
N 386
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.05.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.1999
Дата вступления в силу
04.06.1999

040.0386.04.06.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

4 հունիսի 1999 թվականի N 386

քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրի լիազորություններ վերապահված պետական կառավարման մարմինների, բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին,

բ) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

(2-րդ կետը խմբ. 16.05.01 N 424)

3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն լուծարվող բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշիռների կազմման օրվա դրությամբ այդ ընկերությունների դեբիտորական պարտքերի ստացման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին համապատասխան գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 4-ի N 386 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող բաժնետիրական ընկերությունների

 

«Կապանի հացընդունման»

 

«Արթիկի հացաընդունում» ՊՓԲԸ

 

«Վանաձորի հացընդունման» ՊՓԲԸ

 

«Շինանտառթուղթառ» ՊՓԲԸ

 

«Կապի ինստիտուտ» ՊՓԲԸ

 

«Գավառի կոմունալ տնտես.» ՊՓԲԸ

 

Եղվարդի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

 

«Տավուշի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության

«Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» ՊՓԲԸ

 

Թիվ 4 բեռնատար ավտոտրանսպորտային ՊՓԲԸ

Գագարինի «Լուսատեխնիկ» ՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար

Է. Թադևոսյան