Գլխավոր տեղեկություն
Номер
N 2346-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.08.2024-09.10.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2023
Дата вступления в силу
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2346-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետություն–մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ оրենք) 12-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իրականացնել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը» (այսուհետ՝ ծրագիր)՝ հաշվի առնելով, որ ծրագիրը համապատասխանում է օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներին, մասնավորապես՝

1) ըստ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված տեխնիկատնտեսական հիմնավորման՝

ա․ ապահովում է մասնավոր և հանրային գործընկերների միջև ռիսկերի բաշխում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28–ի N 1183-Ն որոշմամբ (այսուհետ՝ ՊՄԳ ընթացակարգ) սահմանված սկզբունքների,

բ․ Հայաստանի Հանրապետության համար ապահովում է ՊՄԳ ընթացակարգով սահմանված բազային՝ 9 (ինը) տոկոս դրույքից բարձր տնտեսական շահութաբերության ներքին դրույք,

գ․ փողի դիմաց արժեքը մեծ է զրոյից․

2) ծրագիրը գնահատվել և ընտրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 175-Ն որոշմամբ հաստատված կարգով և հաստատվել Հայաստանի Հանրապետության հանրային ներդրումային կոմիտեի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի և հոկտեմբերի 6-ի նիստի N 4 արձանագրությամբ․

3) առկա է ֆիսկալ մատչելի լինելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությունը։

2. Ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրությունն իրականացնել բաց ընթացակարգով՝ երկփուլ մրցույթի միջոցով։

3. Հաստատել`

1) ծրագրի ռիսկերի մատրիցը՝ համաձայն N 1.1 հավելվածի` անգլերեն, N 1.2 հավելվածի` հայերեն, N 1.3 հավելվածի` ռուսերեն․

2) ծրագրի՝ պետություն–մասնավոր գործընկերության պայմանագրի նախագիծը (այսուհետ՝ ՊՄԳ պայմանագրի նախագիծ)՝ ներառյալ պայմանագրի ապահովումը բանկային երաշխիքի ձևով` համաձայն N 2.1 հավելվածի` անգլերեն, N 2.2 հավելվածի` հայերեն, N 2.3 հավելվածի` ռուսերեն․

3) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում կիրառվող որակավորման պահանջները՝ համաձայն N 3.1 հավելվածի` անգլերեն, N 3.2 հավելվածի` հայերեն, N 3.3 հավելվածի` ռուսերեն․

4) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի տեխնիկական պահանջները՝ համաձայն N 4.1 հավելվածի` անգլերեն, N 4.2 հավելվածի` հայերեն, N 4.3 հավելվածի` ռուսերեն․

5) գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և դրանց տրվող կշիռները, հաղթող հայտատուի որոշման կարգը՝ համաձայն N 5.1 հավելվածի` անգլերեն, N 5.2 հավելվածի` հայերեն, N 5.3 հավելվածի` ռուսերեն․

6) ծրագրի գնահատող հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 6.1 հավելվածի` անգլերեն, N 6.2 հավելվածի` հայերեն, N 6.3 հավելվածի` ռուսերեն:

4. Սահմանել, որ՝

1) ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերոջը տրամադրվող պետական աջակցության տեսակները սահմանվում են ՊՄԳ պայմանագրի նախագծով, մասնավորապես՝

ա․ վճարման երաշխիքը՝ ըստ ՊՄԳ պայմանագրի նախագծի 12.3-րդ կետի,

բ․ փոխարժեքի և գնաճի տատանման երաշխիքը՝ ըստ ՊՄԳ պայմանագրի նախագծի 10.3-րդ կետի,

գ․ ծրագրի ակտիվների փոխանցում մասնավոր գործընկերոջը՝ ըստ ՊՄԳ պայմանագրի նախագծի 4-րդ բաժնի․

2) վերջնական սպառողների համար կենսաչափական անձնագրերի և (կամ) նույնականացման քարտերի տրամադրման մասով գործելու են ՊՄԳ պայմանագրի ստորագրման պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ խոցելի խմբերի սուբսիդավորումը և գործող արտոնությունները:

5․ Գնահատող հանձնաժողովին՝ մինչև 2024 թվականի մարտի 14-ն ապահովել օրենքի և ՊՄԳ ընթացակարգի համաձայն և սույն որոշման 7-րդ կետով սահմանված պահանջին համապատասխան ծրագրի՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի որակավորման փուլի հայտարարության հաստատումը, հրապարակումը, տարածումը և շուկայի հնարավոր մասնակիցներին ծանուցումը: Սահմանել, որ որակավորման հայտերի ներկայացման ժամկետը չի կարող գերազանցել որակավորման հարցման հրապարակման օրվան հաջորդող 30 (երեսուն) օրացուցային օրը։

(5-րդ կետը խմբ. 07.03.24 N 350-Ա)

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի որակավորման փուլի ավարտը մշակել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակել ՊՄԳ ընթացակարգի հավելվածի 203-րդ կետով սահմանված ժամանակացույցի 4-րդ կետով նախատեսված՝ ՊՄԳ պայմանագրի կառավարման ուղեցույցը՝ ներառյալ հանրային գործընկերոջ կողմից ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման սկզբունքները և պահանջները, որը սույն ծրագրի համար համարվում է ՊՄԳ ընթացակարգի հավելվածի 176-րդ կետով սահմանված հաշվետվության ձև։

7. Սույն որոշման բոլոր հավելվածները հաստատել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ սահմանելով, որ սույն որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման ընթացքում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակներում տարընկալումների կամ հակասությունների այդ թվում՝ թարգմանչական տարբերությունների, դեպքում գերակայող լեզու է լինելու անգլերենը։

(7-րդ կետը լրաց. 07.03.24 N 350-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1.1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 1.2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 1.3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 2.1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 2.2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 2.3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 3.1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 07.03.24 N 350-Ա, փոփ. 08.08.24 N 1227-Ա)

 

 

Հավելված N 3.2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

(հավելվածը փոփ., խմբ, լրաց. 07.03.24 N 350-Ա, փոփ. 08.08.24 N 1227-Ա)

 

 

Հավելված 3.3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

КРИТЕРИИ КВАЛИФИКАЦИИ

(запрос на квалификацию)

 

ПРОЕКТ ГОСУДАРСТВЕННО-ЧАСТНОГО ПАТНЕРСТВА (ГЧП) В ПРЕДОСТАВЛЕНИИ УСЛУГ ПО ВЫДАЧЕ БИОМЕТРИЧЕСКИХ ПАСПОРТОВ И УДОСТОВЕРЕНИЙ ЛИЧНОСТИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

(հավելվածը խմբ. 07.03.24 N 350-Ա, փոփ. 08.08.24 N 1227-Ա)

 

Հավելված N 4.1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 4.1.1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 4.2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 4.2.1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 4.3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 4.3.1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 5.1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 5.2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 5.3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

 

 

Հավելված N 6.1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 07.03.24 N 350-Ա)

 

 

Հավելված N 6.2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 07.03.24 N 350-Ա)

 

 

Հավելված N 6.3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 07.03.24 N 350-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.10.2024, N 1583-Ա 09.10.2024, N 2346-Ա
08.08.2024, N 1227-Ա 09.08.2024, N 2346-Ա
07.03.2024, N 350-Ա 13.03.2024, N 2346-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան