ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 724-Ա
ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ԵՍԹԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՍՏՂԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի մարզային այցի շրջանակներում՝ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, արարողակարգի պատասխանատու Եսթեր Սահակյանին, օգնական Գագիկ Իսախանյանին և վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ Աստղիկ Մելքոնյանին 2024 թվականի օգոստոսի 2-3-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերի հատուցումը:
3. Գործուղվող անձանց՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
05.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |