Գլխավոր տեղեկություն
Номер
N 3027-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 07.08.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
07.08.2024
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Дата подписания
07.08.2024
Дата вступления в силу
08.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3027-Ա

«07» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի Հ.2817-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Սոսիկ Գալստյանի 30.07.2024թ. հ.Դ-97124-24 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 25-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.2817-Ա որոշման հավելվածի 5-րդ կետը:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Հավելված 

Երևանի քաղաքապետի

07.08.2024թ.

հ. 3027-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Լուսինե Ղազարյան և Ռուզաննա Լևոնյան

Սարի թաղ 4-րդ փողոց, հ.1ա

բնակելի տուն

Սարի թաղ 4-րդ փողոցի հ.1ա հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.07.2024թ. հ.8838 վկայագիր և սեփ. վկ. հ.507506/ տրամադրել հասցե՝ Սարի թաղ 4-րդ փողոց, հ.1/1

01053EDNKUJ4

 

2

Մելինե և Արման Մաթևոսյաններ
/սեփականատեր/

Վ.Տերյան փողոց, հ.3 շենք, հ.27/3

բնակարան

Մելինե և Արման Մաթևոսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Վ. Տերյան փողոցի հ.3 շենքի հ.27/3 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.11072024-01-0350, ընդհ. բաժն. 20.81քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 16.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Տերյան փողոց, հ.3 շենք, բն.27/5

01063KMEJDCU

 

3

Հովհաննես Պողոսյան
/լիազորված անձ/
Սոֆիա Պողոսյան
/սեփականատեր/

Գ. Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.10 շենք, հ.4/1

բնակարան

Սոֆիա Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.4/1 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29042024-01-0307, ընդհ. 3.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 23.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.10 շենք, բն.4/2

01013QW6P6Z7

0078

4

Լարիսա Միքայելյան

Սահակ Պարթևի /Սիլիկյան 10-րդ/ փողոց, հ.27

հողամաս

Լարիսա Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող, Սահակ Պարթևի /Սիլիկյան 10-րդ/ փողոցի հ.27 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.31102013-01-0173/ բաժանման հատակագծով առանձնացվող 61.6քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Սահակ Պարթևի փողոց, հ.27/2

01013WPQGTM7

 

5

Սոսիկ Գալստյան

Նուբարաշեն 17-րդ փողոց, հ.17

հողամաս

Սոսիկ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող, Նուբարաշեն 17-րդ փողոցի հ.17 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.03122012-01-1827/ բաժանման հատակագծով առանձնացվող 601.34քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն 17-րդ փողոց, հ.17/3

01103YNWX3NG

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան