Գլխավոր տեղեկություն
Номер
N 597-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
26.08.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
26.08.2024
Дата вступления в силу
27.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 597-Ա

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՆԱՍՏԱՍՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՎԵՏԻՔ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի շրջանակներում ընդգրկված դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Էդուարդ Անաստասյանին 2024 թվականի օգոստոսի 26-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Տավուշի մարզեր, ռեֆերենտ Ավետիք Դարբինյանին՝ օգոստոսի 26-28-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Սյունիքի մարզեր, իսկ օգնական Արսեն Թարզյանին՝ օգոստոսի 26-31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Ավետիք Դարբինյանի և Արսեն Թարզյանի գործուղման օրապահիկի ու գիշերավարձի և Էդուարդ Անաստասյանի գործուղման ճանապարհածախսի ու օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականներին և ռեֆերենտին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

26.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան