Գլխավոր տեղեկություն
Номер
N 546-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
06.08.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.08.2024
Дата вступления в силу
07.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 546-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ակվատուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01826626) 2024 թվականի հունիսի 6-ին կնքված՝ թիվ 0606 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հերմետիկ նյութերի, պրոֆիլի, հարթեցուցիչների ձեռքբերում՝ 429,877 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) Մաջդալանի էնջինիերինգ էնդ Թրեյդինգ ՍԱԼ (Majdalani Engineering & Trading SAL LLC) ՍՊԸ-ի (Նարիման Շալուհի սենթեր 9-րդ հարկ, Բուրջ Համուդ, Բեյրութ, Լիբանան) հետ 2024 թվականի հուլիսի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Թումո կենտրոններում ջեռուցման, օդափոխության, օդորակման համակարգերի սպասարկման աշխատանքների իրականացում՝ 8,439 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3) ԷսԷֆԴիՍի Այրլենդ լիմիթիդ (Սլաք Թեքնոլոջիզ Լիմիթիդ) (SFDC Ireland Limited (Slack Technologies Limited) ընկերության (Սեյլսֆորս թաուեր, 60 Ռ801, Հյուսիսային Դոկ Դուբլին, Իռլանդիա) հետ 2024 թվականի հուլիսի 1-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրի ձեռքբերում՝ 3,954.13 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան